Գիսանե Պալյան
Արտաքին տեսք
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Գիսանե Պալյան | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 12, 1973 (51 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Երկիր | |
| Ժանրեր | ռոք |
| Մասնագիտություն | դաշնակահար, երաժշտագետ, ստեղնահար և կոմպոզիտոր |
| Գործիքներ | դաշնամուր |
| Գործունեություն | 1999-ից |
| Աշխատավայր | Շանթ հեռուստաընկերություն |
| Կրթություն | Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոց (1988), Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1992), Հայկական պետական մանկավարժական համալսարան (1994) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1997) |
| Կապված | Empyray |
Գիսանե Սերգեյի Պալյան (դեկտեմբերի 12, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, երաժշտագետ։ Empyray ռոք-խմբի դաշնակահարուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թ. ավարտել է Երևանի Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը։ 1988-1992 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև 1992-1994 թթ.` Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, 1994-1997 թթ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժիններում[1]։ 1999 թ. առաջին ելույթն է ունեցել Empyray ռոք-խմբի հետ և դարձել խմբի անդամ։ Աշխատում է Շանթ հեռուստաընկերությունում։
Կիթառահար Կարեն Արզումանյանի կինն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գիսանե Պալյան - Zark Foundation». Վերցված է 2025 թ․ հունիսի 6-ին.
Կատեգորիաներ:
- Դեկտեմբերի 12 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի շրջանավարտներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ դաշնակահարուհիներ
- Հայ երաժշտագետներ
- Հայաստանի ռոք երաժիշտներ