Էմփիրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Empyrayից)
Էմփիրեյ
Էմփիրեյ
Հիմնական տվյալներ
Երկիր{{{2}}} Հայաստան Երևան
Ժանրերհարդ ռոք, օրիենտալ ռոք, մետալ
Գործունեություն1994–ներկա (լայնորեն հայտնի են 2005-ից)
ԿապվածԱննա Խաչատրյան
Անդամներ
Կարեն Արզումանյան
Գիսանե Պալյան
Դավիթ Խուրշուդյան
Վլադիմիր Աղաջանյան(2013-ից)
Նախկին անդամներ
Կորյուն Բոբիկյան
Լևոն Ավեդիսյան
Սարգիս Մանուկյան
 Empyray Վիքիպահեստում

Էմփիրեյը հարդ ռոք, հայկական ռոք ոճերում ստեղծագործող հայկական ռոք-խումբ է, որն առանձնանում է թավ ազդեցիկ վոկալով, մեղեդիներում կիթառի անսպասելի անցումներով, հայերեն և անգլերեն լեզուներով խորիմաստ տեքստերով, ներդաշնակ և ավարտուն երաժշտական պատկերով։ Խումբը ձևավորվել է 1994 թվականին Սարգիս Մանուկյանի և Կարեն Արզումանյանի նախաձեռնությամբ և այդ ընթացքում թեև ունեցել է մոտ 50 համերգ, այնուամենայնիվ քչերին է հայտնի եղել։ 2005 թվականին խումբը հայտնի դարձավ ռոքի սիրահար լայն հասարակությանը։ 2006 թ. խումբը թողարկեց իր դեբյուտային CD ալբոմը՝ սեփական ստուդիայում ձայնագրված 13 երգերով, տվեց իր առաջին խոշոր մենահամերգը և Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխությանը ճանաչվեց լավագույն ռոք խումբ[1][2][3]։ 2008 թվականին խումբը թողարկեց «Evolution» տեսաերիզը՝ 2007 թ. Երևանում կայացած գալա-համերգի ձայնագրությամբ և այդ պահին ունեցած բոլոր տեսահոլովակներով[4]։ 2009 թվականին թողարկվեց խմբի երկրորդ՝ «Հուր է» ստուդիական ալբոմը։ 2011 թ. նոյեմբերի 3-ին թողարկվեց խմբի երրորդ "Մեկընդմիշտ" ալբոմը[5]։

2013 թվականին խումբը լքեց թմբկահար Լևոն Ավեդիսյանը, որին փոխարինման եկավ Վլադիմիր Աղաջանյանը։

2013 թ. օգոստոսի 29-ին Կարեն Արզումանյանը հայտարարեց, որ խմբի վոկալահար Սարգիս Մանուկյանը լքել է խումբը, և հայտարարեց նոր վոկալահարի մրցույթ[6]։

Անվանման ծագումնաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի անունը հունարեն empuros (լատիներեն empyreus, անգլերեն empyrean) բառի ռուսերեն տարբերակի (эмпирей) անգլահունչ արտասանությունն է, էմպիրոսը հին հույների ու վաղ քրիստոնյաների համոզմունքով երկնքի բարձրագույն շերտն է՝ լցված հրով և լույսով, որտեղ ապրում են երկնաբնակները, սրբերը[7]։

Կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսաերիզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 - Սև ու սպիտակ
  • 2006 - Դու չկաս
  • 2007 - Այնտեղ
  • 2009 - Հուր է
  • 2010 - Մոտ է ավարտը
  • 2011 - Մեկընդմիշտ
  • 2015 - Քամուն ընդառաջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ի՞ՆՉ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ԼԱՎ ՌՈՔ ԼՍՈՂԻՆ - Առավոտ
  2. «ԱԲԻԺՆԻԿՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄՈՎ ԵՆ ՏԱՌԱՊՈՒՄ» - Առավոտ
  3. Antirabiz
  4. «EMPYRAY live in concert by Evolution». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. Empyray-ը նոր ձայնասկավառակ է թողարկել - News.am
  6. Empyray vocalist competition
  7. «Webster's Revised Unabridged Dictionary». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]