ANIVAR

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ANIVAR
Ծնվել էմայիսի 27, 1996(1996-05-27) (25 տարեկան)
ԾննդավայրՎլադիկավկազ, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություներգչուհի, վիդեո բլոգեր և յություբեր

ANIVAR (իսկական անունը Անի Վարդանյան, մայիսի 27, 1996(1996-05-27), Վլադիկավկազ, Ռուսաստան), ռուս վիդեոբլոգեր, երգչուհի[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հյուսիսային Օսիայում[1]՝ հայկական ընտանիքում[1]։

Վաղ մանկությունից երգել է։ Տատիկը երաժշտական կրթություն է ունեցել և նա, նկատելով թոռնուհու երաժշտական ունակությունները, որոշել է, որ նրան պետք է տան երաժշտական դպրոց։ Ինքը՝ Անին, ուզեցել է գնալ վոկալի[2], բայց ծնողները նրան տվել են ջութակի[1]։ Այնուհետև գնացել է դաշնամուրի, իսկ կիթառ նվագել ինքնուրույն է սովորել[1]։

Դպրոցից հետո պատրաստվել է գնալ ատամնաբուժություն սովորելու, բայց ընտրություն է կատարել ստեղծագործական մասնագիտության օգտին և ընդունվել է Վլադիկավկազի Վալերի Գերգիևի անվան արվեստի քոլեջ[1]։

2014 թվականին սկսել է հեռախոսով ձայնագրել հայտնի երգերի քավերները (այնպիսի կատարողների, ինչպիսիք են Եգոր Կրիդը, Պոլինա Գագարինան, Տիմատին, L’Oneը) և տեղադրել դրանք իր ՎԿ սոցիալական ցանցում։ 2016 թվականից սկսել է երգեր տեղադրել Ինստագրամում։ Նշանակալից հաջողությունը եկել է Յուլիաննա Կարաուլովայի «Դու այդպիսին չես» երգի կրկնօրինակումից հետո, որի տեքստը Անին վերափոխել էր այնպես, որ երգը ստացվել էր ոչ թե երիտասարդի, այլ ուտելիքի մասին[1]։

Աստիճանաբար Անիի ինստագրամյան էջը հանրաճանաչություն է ձեռք բերել և դրանով հետաքրքրվել են գովազդատուները։ Այս եղանակով վաստակած առաջին գումարը հավասար էր 2 հազար ռուբլու[1]։

Ինչ-որ պահի Անին հորինել է բեմական ANIVAR անունը և տեղափոխվել Մոսկվա[1]։

2017 թվականին մեկ այլ քավեր-կատարող՝ Պավել Պոլյարնին, նրան առաջարկել է մեկնել Սանկտ-Պետերբուրգ, որտեղ նրանք նկարահանել են «Գրիբի » խմբի «Հալչում է սառույցը» երգի քավերը։ Որոշ ժամանակ անց Անիի ինստագրամյան էջի բաժանորդների թիվը հասել է 1 միլիոնի[1]։

Մոտավորապես այդ ժամանակ Անին սկսել է հանրությանը ներկայացնել իր սեփական երգերը[1]։ 2017 թվականին թողարկված «Դու դեռ կհիշես» սինգլը ինչ-որ պահի բարձրացել է ռուսական iTunes հիթ–շքերթի առաջին հորզոնական[3]։ Այդ տարում թողարկված այլ երգերի թվում է եղել «Сердце пополам» երգը[4]։

2018 թվականին Անին թողարկել է ևս մի քանի երգ, որոնց թվում էին «Ամառ»–ը[5] և «Կգողանամ»–ը («Украду»)[6]: Եկատերինա Ադուշկինայի և Նիկիտա Մորոզովի հետ միասին ձայնագրել է «Ամեն ինչ իմն է» երգը, որը թողարկվել է «Վիմպելկոմ» ՓԲԸ-ի կողմից՝ ի աջակցություն իր «Բիլայն» ապրանքանիշի «Ամեն ինչ իմն է» սակագնային գծին. տեսահոլովակը թողարկվել է 2018 թվականի մայիսի 30-ին[7][8]։

2019 թվականին թողարկել է այնպիսի երգեր, ինչպիսիք են՝ «Դու իմ դրախտն ես», «Ոչինչ չթաքցնել», «Սիրելի մարդ» և «Առանց քեզ»[1]։ «Սիրելի մարդ» երգը 2020 թվականի դեկտեմբերին դարձել է «Ոսկե գրամաֆոն» մրցանակի դափնեկիր[9]։

2020 թվականի փետրվարի 26-ին լույս է տեսել երգչուհու առաջին լիամետրաժ ալբոմը՝ «Նոր լուսաբաց» վերնագրով[10]։

2020 թվականի ամռանը Անին հայտարարել է երաժշտական կարիերան դադարեցնելու մասին[11][12][13]։

2020 թվականի դեկտեմբերի 11-ին թողարկվել է «Բարձր» («Высоко») մինի ալբոմը[14]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է 2017 թվականի հոկտեմբերից։ Ամուսնու անունը Կարեն է։ 2018 թվականի աշնանը ծնվել է որդին, որին անվանել են Իվան[1]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անանում Մանրամասն
«Նոր լուսաբաց»
  • Թողարկված 2020 փետրվարի 26–ին
  • Լեյբլ. Monolit[10]

Մինի ալբոմներ (EP)[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասն
«Բարձր»
  • Թողարկված 2020 դեկտեմբերի 11–ին
  • Լեյբլ. Monolit[14]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Չարթեր Ծանոթագրություններ
RU
TopHit
Top
Radio &
YouTube
Hits

[15]
TopHit
Top
Radio
Hits

[15]
TopHit
Top
YouTube
Hits

[15]
2017 «Քո ժպիտը» թվային սինգլ[16]
«Դու դեռ կհիշես» թվային սինգլ[3]
«Բռնիր ինձ ամուր» թվային սինգլ[17]
«Сердце пополам» թվային սինգլ[18]
2018 «Խոստացիր» 323 թվային սինգլ[19]
«Ամառ» 399 369 թվային սինգլ[5]
«Ամեն ինչ իմն է» (ANIVAR, Եկատերինա Ադուշկինա և Նիկիտա Մորոզով) թվային սինգլ[20]
«Украду» 175 87 թվային սինգլ[6]
«Հոգու դատարկություն» 408 48 թվային սինգլ[21]
2019 «Աստղ է ընկնում» 48 50 88 թվային սինգլ[22]
«Ոչինչ չթաքցնել» 140 27 թվային սինգլ[23]
«Աստղ է ընկնում» (Dj Antonio Remix) թվային սինգլ, 24 ապրիլ 2019[24]
«Թևեր» 640 62 թվային սինգլ, 17 մայիս 2019[25]
«Ամառ» (Remix) թվային սինգլ, 14 հունիս 2019[26]
«Սիրելի մարդ» 11 27 3 թվային սինգլ, 18 հունիս 2019[27]
«Առանց քեզ» 482 372 թվային սինգլ, 18 հուլիս 2019[28]
«Մի լռիր» թվային սինգլ, 21 նոյեմբեր 2019[29]
2020 «Բռնիր ձեռքս» (ANIVAR & ADAMYAN) թվային սինգլ, 13 փետրվար 2020[30]
«Բռնիր ձեռքս» (RJS Remix) (ANIVAR & ADAMYAN) թվային սինգլ, 15 օգոստոս 2020[31]
«Բռնիր ձեռքս» (IOHANNES Remix) (ANIVAR & ADAMYAN) թվային սինգլ, 20 օգոստոս 2020[32]
«Աղոթք» (ANIVAR & ADAMYAN) թվային սինգլ, 25 դեկտեմբեր 2020[33]

Համատեղ սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Ծանոթագրություններ
2019 «Դու իմ դրախտն ես» (Ragion remix) (NAYMADA feat. ANIVAR & Karen ТУЗ) թվային սինգլ[34]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հանդիսակարգ Անվանական աշխատանք Արդյունք Աղբյուր
2020 Ոսկե գրամաֆոն 2020 «Սիրելի մարդ» Հաղթանակ [9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 «Ани Варданян»։ SRSLY.RU։ Վերցված է 2021-01-24 
  2. 2,0 2,1 «ANIVAR»։ Русское радио, Москва 105.7։ Վերցված է 2021-01=24 
  3. 3,0 3,1 «Альбом «Ты ещё вспомнишь - Single» (ANIVAR) в Apple Music»։ Apple Music։ 2017-10-02։ Վերցված է 2019-03-18 
  4. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Альбом «Сердце пополам - Single» (ANIVAR & FAT CAT) в Apple MusiԱյդ տարում թողարկված երգրի թվում էր c անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. 5,0 5,1 «Альбом «Лето - Single» (ANIVAR) в Apple Music»։ Apple Music։ 2018-05-11։ Վերցված է 2019-03-18 
  6. 6,0 6,1 «Альбом «Украду - Single» (ANIVAR) в Apple Music»։ Apple Music։ 2018-08-28։ Վերցված է 2019-03-18 
  7. «Популярные блогеры – Катя Адушкина, Никита Морозов и Ани Варданян сняли клип про тарифы «Билайн»»։ ProReklamu.com (ռուսերեն)։ 2018-05-31։ Վերցված է 2019-02-16 
  8. «ANIVAR, Катя Адушкина и Никита Морозов - ВСЁ МОЁ - Премьера Клипа - YouTube»։ 2018-05-30։ Վերցված է 2019-02-16 
  9. 9,0 9,1 ««Никто бы не подумал»: Anivar отреагировала на получение престижной премии»։ Русское радио, Москва 105.7։ Վերցված է 2021-01-24 
  10. 10,0 10,1 «Альбом «Новый рассвет» (ANIVAR) в Apple Music»։ 2020-02-26։ Վերցված է 2021-01-30 
  11. «Anivar объявила о завершении музыкальной карьеры»։ Русское радио, Москва 105.7։ Վերցված է 2021-01-30 
  12. «"Муж-тиран запрещает?!" Певица Анивар рассказала о причинах окончания карьеры»։ Սպուտնիկ Արմենիա։ 2020-06-11։ Վերցված է 2021-01-30 
  13. «Армянка Анивар нашла свое амплуа: девушка показала, на что сменила профессию певицы»։ Սպուտնիկ Արմենիա։ 2020-06-14։ Վերցված է 2021-01-30 
  14. 14,0 14,1 «‎Альбом «Высоко - EP» (ANIVAR) в Apple Music»։ 2020-12-11։ Վերցված է 2021-01-30 
  15. 15,0 15,1 15,2 «Anivar»։ TopHit։ Վերցված է 2021-01-30 
    Треки, чарты:
    «Anivar - Держи меня крепче»։ TopHit։ Վերցված է 2019-03-18 
    «Anivar - Обещай»։ TopHit։ Վերցված է 2019-03-18 
    «Anivar - Лето»։ TopHit։ Վերցված է 2019-03-18 
    «Anivar - Украду»։ TopHit։ Վերցված է 2019-03-18 
    «Anivar - Пустота души»։ TopHit։ Վերցված է 2019-03-18 
    «Anivar - Пустота души»։ TopHit։ Վերցված է 2019-03-18 
    «Anivar - Падает звезда»։ TopHit։ Վերցված է 2019-03-18 
    «Anivar - Нечего скрывать»։ TopHit։ Վերցված է 2019-03-18 
    «Anivar - Падает звезда (DJ Antonio Remix)»։ TopHit։ Վերցված է 2021-01-30 
    «Anivar - Крыльями»։ TopHit։ Վերցված է 2021-01-30 
    «Anivar - Любимый человек»։ TopHit։ Վերցված է 2021-01-30 
    «Anivar - Без тебя»։ TopHit։ Վերցված է 2021-01-30 
  16. «Альбом «Твоя улыбка - Single» (ANIVAR) в Apple Music»։ Apple Music։ 2017-02-27։ Վերցված է 2019-03-18 
  17. «Альбом «Держи меня крепче - Single» (ANIVAR) в Apple Music»։ Apple Music։ 2017-10-06։ Վերցված է 2019-03-18 
  18. «Альбом «Сердце пополам - Single» (ANIVAR & FAT CAT) в Apple Music»։ Apple Music։ 2017-10-30։ Վերցված է 2019-03-18 
  19. «Альбом «Обещай - Single» (ANIVAR) в Apple Music»։ Apple Music։ 2018-03-02։ Վերցված է 2019-03-18 
  20. «Альбом «Всё Моё - Single» (ANIVAR, Катя Адушкина & Никита Морозов) в Apple Music»։ Apple Music։ 2018-05-19։ Վերցված է 2019-03-18 
  21. «Альбом «Пустота души - Single» (ANIVAR) в Apple Music»։ Apple Music։ 2018-12-21։ Վերցված է 2019-03-18 
  22. «Альбом «Падает звезда - Single» (ANIVAR) в Apple Music»։ Apple Music։ 2019-01-17։ Վերցված է 2019-03-18 
  23. «Альбом «Нечего скрывать - Single» (ANIVAR) в Apple Music»։ Apple Music։ 2019-03-15։ Վերցված է 2019-03-18 
  24. «Альбом «Падает звезда (Dj Antonio Remix) - Single» (ANIVAR) в Apple Music»։ Apple Music։ 2019-04-24։ Վերցված է 2021-01-30 
  25. «Альбом «Крыльями - Single» (ANIVAR) в Apple Music»։ Apple Music։ 2019-05-17։ Վերցված է 2021-01-30 
  26. «Альбом «Лето (Remix) - Single» (ANIVAR) в Apple Music»։ Apple Music։ 2019-06-14։ Վերցված է 2021-01-30 
  27. «Альбом «Любимый человек - Single» (ANIVAR) в Apple Music»։ Apple Music։ 2019-06-18։ Վերցված է 2021-01-30 
  28. «Альбом «Без тебя - Single» (ANIVAR) в Apple Music»։ Apple Music։ 2019-07-18։ Վերցված է 2021-01-30 
  29. «Альбом «Не молчи - Single» (ANIVAR) в Apple Music»։ Apple Music։ 2019-11-21։ Վերցված է 2021-01-30 
  30. «Альбом «Руку держи - Single» (ANIVAR & ADAMYAN) в Apple Music»։ Apple Music։ 2020-02-13։ Վերցված է 2021-01-30 
  31. «Альбом «Руку держи (RJS Remix) - Single» (ANIVAR & ADAMYAN) в Apple Music»։ Apple Music։ 2020-02-13։ Վերցված է 2021-01-30 
  32. «Альбом «Руку держи (IOHANNES Remix) - Single» (ANIVAR & ADAMYAN) в Apple Music»։ Apple Music։ Վերցված է 2021-01-30 
  33. «Альбом «Молитва - Single» (ANIVAR & ADAMYAN) в Apple Music»։ Apple Music։ 2020-12-25։ Վերցված է 2021-01-30 
  34. «Альбом «Ты мой рай (Ragion remix) [feat. ANIVAR & Karen ТУЗ] - Single» (NAYMADA) в Apple Music»։ Apple Music։ 2019-02-14։ Վերցված է 2019-03-18