Մհեր Մեսրոպյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մհեր Մեսրոպյան
Ծնվել էնոյեմբերի 13, 1981(1981-11-13) (42 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտություներգիչ
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Մհեր Մեսրոպյան (նոյեմբերի 13, 1981(1981-11-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ, որն ավելի հայտնի է որպես Մհեր Արմենիա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մհերը ծնվել է Երևանում նոյեմբերի 13-ին 1981 թ. երաժիշտների ընտանիքում։ Մհերի ծնողները հանդիպել են նվագախմբում։ Նրա հայրը նվագել է կլարնետ և դուդուկ, իսկ մայրը հայկական ժողովրդական գործիք քանոն։ Նրա կրտսեր քույրը՝ Ռոզա Ֆիլբերգը (իրական անունը՝ Ռոզա Մեսրոպյան), հանդես է գալիս որպես երգչուհի և դերասանուհի։ Մհերի մանկությունը անցել է ետնաբեմերում և համերգասրահներում, բայց փոքր ժամանակ Մհերը երազել է դառնալ բժիշկ։ 90-ականներին երգչի ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, և նա որոշել է ստանալ բժշկական կրթություն։ Սակայն, մասնակցությունը երաժշտական մրցույթներին օգնեց երգչին գտնել իրեն։ 1998 թ-ին Մհեր դարձավ ուսանող փոփ-ջազային արվեստի պետական երաժշտական քոլեջում, որից հետո հաջողությամբ ընդունվել է Ժամանակակից արվեստի ինստիտուտ, լեգենդար մանկավարժ Վլադիմիր Խաչատուրովի մոտ։ Ուսանող ժամանակ, Մհերը ակտիվորեն մասնակցել մրցույթների ու փառատոնների, ինչպես նաև խաղում էր ԿՎՆ վերին լիգայում «Ոչ ոսկե երիտասարդությանը» թիմի կողմից։ Մեծ իրադարձություն երգչի կյանքում այն, որ Մհերը ներգրավված է եղել Queen աշխարհահռչակ երաժշտական խմբի «We will rock you» մյուզիքլում որտեղ Մհերը մարմնավորել է Գալիլեոյին։ Մոսկվայում հաղթական մրցաշրջանից հետո երաժշտական թատերախմբի հետ երգիչը շարունակում է շրջագայությունը Ռուսաստանի խոշորագույն քաղաքներում։ Բրայեն Մեյի և Ռոջեր Թեյլորի հետ աշխատելը դարձավ նոր ինստիտուտ Մհերի համար, նրա մանկության երազանքը իրականացավ։ 2008 թ.-ին Մհերը ստանում է առաջարկ ներկայացնել իմ հայրենիք Հայաստանը "Նոր Ալիք" մրցույթում։ Այս առիթով Սերգեյ Սմբատյանը գրել է Մհերի համար "Հայաստան" երգը, որով Մհերին ճանաչեցին ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ «Նոր ալիք»-ի հաղթանակը դարձել է ոչ միայն նոր քայլ իր կյանքում, այլ նաև տվել է բեմական անունը։ Ներկայացնելով արտիստին հաղորդավարուհի Լեռա Կուդրյավցևան անընդհատ կրկնում էր "Մգեր Արմենիա": Մրցույթից հետո Մհերը որոշում է վերադառնալ իր հայրենիք և նշում է վերադարձը “We are the champions, Armenians” մենահամերգով։ Այսօր Մհերը Հայաստանի սիրելի արտիստներից մեկն է։ Երգիչը ակտիվորեն շրջում է հանրապետության քաղաքներով, հաճախ մասնակցում է համերգների ռուս երգիչների հետ, աջակցում սկսնակ արվեստագետներին, “Yerevan is calling” երիտասարդ կատարողների մրցույթի հաղորդավարն է։ Իր երգերով Մհերը պրոպագանդում է հայ մշակույթն ու լեզուն, որ երիտասարդ սերունդը չմոռանա իրենց ժողովրդի նախնիներին։ Երգիչը բազմիցս կազմակերպել է համերգներ մեծ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հիշատակին, իսկ առանց “Судьба”, ”Благодарю тебя” և “Верни мне музыку” երգերի չի անցնում Մհերի և ոչ մի համերգային ծրագիր։ Նա ակտիվորեն աջակցում բարեգործական ծրագրերի Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Ցանկանում է ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթին, և բերել այն Հայաստան։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 թ. ընդունվել է Պետական Երաժշտական քոլեջ, փոփ-ջազ վոկալի բաժին, Վլադիմիր Խաչատուրովի դասարան։
  • 2001-2004, ժամանակակից արվեստի ինստիտուտ, փոփ-ջազային արվեստի ֆակուլտետ

Մասնակցություն մասնագիտական մրցույթների[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Утренняя звездочка" Մրցույթի մրցանակակիր
  • "Фестос" միջազգային փառատոնի մրցանակակիր
  • "Джаз на рубеже веков" միջազգային փառատոնի մրցանակակիր
  • «Ոսկե խոսափող» փառատոնի մրցանակակիր
  • "Шлягер 2000" միջազգային փառատոնի մրցանակակիր
  • "Салют Победы. 9 Мая", 2000 թ., Մոսկվայում միջազգային փառատոնի մրցանակակիր
  • «Նոր ալիք 2008» հաղթող է «Հանդիսատեսի համակրանք» նոմինացիայում
  • "Տաշիր-2008» «Տարվա լավագույն տեսահոլովակ» նոմինացիայի հաղթող «Հայաստան» տեսահոլովակի համար
  • "Armenian Music Awards 2013" "Տարվա Լավագույն Երգիչ" նոմինացիայի հաղթող

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998-2002 թթ. «Արեգակ» երիտասարդական ակումբի ռեզիդենտ
  • 2000 թ. Մասնակցություն ԿՎՆ-ին Սոչիում։ «Սատանի փաստաբան» և «Ոչ ոսկե երիտասարդությանը» մասնակից
  • 2001 թ. Մոսկվա դիսկո-մյուզիքլ №1 "ԵՍ"
  • 2004 թ. Մոսկվա «Երգ Վրաստանի» փառատոնը
  • 2004 թ. Մոսկվա, “Песня года Армении”
  • 2004 թ. Մոսկվա «We will rock you» մյուզիքլում որտեղ Մհերը մարմնավորել է Գալիլեոյին
  • 2004 թ. Մոսկվա MTV Russian Music Awards
  • 2005 թ. Մոսկվա ARM club նախագծի ստեղծում
  • 2009 թ. «Եվրատեսիլ»-ի ընտրական փուլը

Համերգային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 թ. Առաջին մենահամերգ 18 ամյակի կապակցությամբ Ստրունինո քաղաքում
  • 2006 թ. Բարեգործական համերգ, Արցախ, Ստեփանակերտ.
  • 2008 թ. “We are the champions, Armenians” մենահամերգը Սպենդիարյանի անվան ակադեմիական օպերային թատրոնում
  • 2010 թ. Համերգ «Սիրո նոկտուրն», նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հիշատակին
  • 2010 թ. Համատեղ համերգ «Նոր ալիք 2010» մրցույթի հաղթող երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ
  • 2011 թ. Մենահամերգ Վանաձորում
  • 2012 թ. Բարեգործական համերգ, թիվ 36 գիշերօթիկ դպրոցի ծնողազուրկ երեխաների համար Արցախում
  • 2014 թ. Մենահամերգ Ստեփանակերտ քաղաքում

Ջայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թ. “We are the champions, Armenians” ձայնա և տեսասկավառակներ
  • 2010 թ. «Նոկտյուրն Սիրո» ձայնա և տեսասկավառակներ
  • 2012 թ. «ՄԳԵՐ-ՀԱՅԱՍՏԱՆ» ձայնասկավառակ
  • 2014 թ. "Հավատա" ձայնասկավառակ և կարաոկե

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]