Ռոզա Ֆիլբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզա Ֆիլբերգ
Ի ծնե անունՌոզա Մեսրոպյան
Ծնվել էսեպտեմբերի 18, 1989 (34 տարեկան)
Երկիր Հայաստան
ԺանրերՓոփ
ՄասնագիտությունԵրգչուհի, դերասանուհի
Գործունեություն2016-այժմ
ԿապվածՄգեր Արմենիա

Ռոզա Մեսրոպյան (ծնված 1989 թ. սեպտեմբերի 18, հայտնի է որպես Ռոզա Ֆիլբերգ)[1], հայ երգչուհի և դերասանուհի։ Երաժշտական կարիերան սկսել է 2016 թվականին՝ թողարկելով "Мой отец" երգը[2], ինչպես նաև կատարելով "Հարազատ հոգի" երգը իր եղբոր՝ Մգեր Արմենիայի (Մհեր Մեսրոպյան) հետ[3]։ 2017-2018 թվականներին հանդես է եկել որպես դերասանուհի՝ նկարահանվելով Արմենիա հեռուստաընկերության "Նռան հատիկ" սերիալում, որում մարմնավորել է գլխավոր հերոսուհու կերպարը[4]։ Նա նաև կատարել է այդ սերիալի համանուն սաունդթրեքը[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին Ռոզան նշանվել է[6]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նռան հատիկ (2017-2018)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարազատ հոգի (Մգեր Արմենիայի հետ) (2016)
  • Мой отец (2016)
  • Primavera (2017)
  • Ձյան փաթիլ (2017)
  • Նռան հատիկ (2018)
  • В белом самолете (2018)
  • Милая Мила (Մգեր Արմենիայի հետ) (2019)
  • Пополам (2019)
  • Ես խանդում եմ (2019)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մհերը քրոջն օգնում է մտնել շոուբիզնես. նրանք հանդես կգան դուետով (ֆոտո)». Armlur am.
  2. «ՊՐԵՄԻԵՐԱ. Ռոզա Ֆիլբերգ. «Мой отец» (տեսանյութ)». Mediamall.am.
  3. «Պրեմիերա. Մհերի նոր երգը քրոջ` Ռոզա Ֆիլբերգի հետ` «Հարազատ հոգի» (տեսանյութ)». Operativ.am.
  4. «Փորձի պակաս ունեի, ինչից շատ էի հուզվում. Ռոզա Ֆիլբերգը՝ «Նռան հատիկ» հեռուստասերիալում նկարահանվելու մասին». yn.am.
  5. «Դիանա Գրիգորյանը՝ երգերի խոսքեր գրելու և Տիգրան Մանսուրյանից ստացած գնահատականի մասին». Թերթ.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  6. ««Սպասում ենք հարսանիքին». երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նշանվել է». Armeniasputnik.am.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]