Հրաչուհի Ութմազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրաչուհի Ութմազյան
Ծնվել էհունիսի 26, 1986(1986-06-26) (33 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԽաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց և Երևանի պետական համալսարան
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի
ԱշխատավայրՆոր ալիք, Արարատ և A-TV
Ծնողներհայր՝ Արթուր Ութմազյան

Հրաչուհի Արթուրի Ութմազյան (հունիսի 26, 1986(1986-06-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչուհի Ութմազյանը ծնվել է 1986 թվականի հունիսի 26-ին, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում։ Դերասան Արթուր Ութմազյանի դուստրն է և դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Հրաչուհի Ջինանյանի թոռը։ 2003 թվականին ավարտել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցը:

2003 թվականից 2009 թվականներին սովորել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան[1]:

2004 թվականից 2009 թվականը աշխատատել է «Նոր ալիք», ապա «Արարատ» հեռուստաընկերությունում՝ որպես խմբագիր և հաղորդավար։

2009 թվականից 2010 թվականը աշխատել է «ATV» հեռուստաընկերությունում՝ որպես խմբագիր, հաղորդավար և հեռուստաընկերության միջազգային կապերի պատասխանատու։

2010 թվականից 2015 թվականներին Հրաչուհին «Կոսմոպոլիտան Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիրն էր։ 2012 թվականից 2013 թվականը «ATV» հեռուստաընկերությամբ վարել է «Կոսմիկ շոու», իսկ 2014 թվականից 2015 թվականը՝ «Սպիտակ անկյուն» հաղորդումները[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]