Jump to content

Միխայիլ Գորշենյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Գորշենյով
Հիմնական տվյալներ
Նաև հայտնի է որպեսГоршок
Ծնվել էօգոստոսի 7, 1973(1973-08-07)
Pikalyovo, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էհուլիսի 19, 2013(2013-07-19)[1] (39 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԳերեզմանԲոգոսլովսկոե գերեզմանատուն
Ժանրերպանկ-ռոք, հորրոր-պանկ
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ և դերասան
Երգչաձայնբարիտոն
ԳործիքներԱկուստիկ կիթառ, Էլեկտրակիթառ, բաս կիթառ և վոկալ
Գործունեություն1988–ներկա
ԼեյբլNikitin
ԿապվածԿորոլ ի Շուտ
Կայքwww.korol-i-shut.ru
 Mikhail Gorsheniov Վիքիպահեստում

Միխայիլ Յուրիի Գորշենյով (ռուս.՝ Михаил Юрьевич Горшенёв, մականունը՝ Գորշոկ (Горшок), օգոստոսի 7, 1973(1973-08-07), Pikalyovo, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 19, 2013(2013-07-19)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս երաժիշտ, հայտնի «Կորոլ ի Շուտ» խմբի հիմնադիրը։

Կուկռինիկսի խմբի առաջնորդ Ալեքսեյ Գորշենյովի ավագ եղբայրն է[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլը ծնվել է 1973 թ. օգոստոսի 7-ին Բոկսիտոգորսկում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Սանկտ Պետերբուրգի թիվ 147 միջնակարգ դպրոցում։ Այստեղ նրա համադասարանցիներն են եղել Ալեքսանդր Բալունովն ու Ալեքսանդր Շիգոլյովը, ում հետ 1988 թ.-ին ստեղծեց Կոնտոռա խումբը, հետագայում վերանվանելով այն Կորոլ ի Շուտ։

Դպրոցից հետո ընդունվում և երեք տարի սովորում է Վերամշակման ուսումնարանում, որտեղից նրան հեռացնում են դասերը սովորելու փոխարեն երաժշտությամբ զբաղվելու պատճառով։

Ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կնոջ անունն է Անֆիսա։ Երկրորդ տիկնոջ անունն է՝ Օլգա, և 2010 թ. մայիսի 12-ին ծնվեց նրանց դուստր Ալեքսանդրան[3]։

2004 թ. Գորշենյովը թողարկեց սեփական «Я - Алкоголик, Анархист» (Ես հարբեցող եմ, անարխիստ) ալբոմը, որը կազմված էր "Բրիգադնի պոդրյադ" փանկ-ռոք խմբի վերամշակված երգերից[4]։

Վաղաժամկետ վախճանվել է հուլիսի 18-ից 19-ի գիշերը Սանկտ Պետերբուրգում իր վարձակալած տանը[5][6][7][8][9][10][11][12][13]։ Ըստ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության, մահվան պատճառ կարող էր հանդիսանալ թմրանյութերի մեծ չափսերի ներարկումից, քանի որ Գորշենյովի ձեռքին հայտնաբերվել են ինսուլինային ներարկիչ և գդալ[14][15][16][17]։ Հուլիսի 22-ին, ըստ դատա-բժշկական քննության արդյունքների պաշտոնապես հայտարարվեց, որ երաժշտի մահվան պատճառը եղել է սրտի անբավարարվածությունը[18]։

Քաղաքացիական հոգեհանգիստը կայացել է 2013 թ. հուլիսի 22-ին 12:00-15:00 ժամերին Սանկտ Պետերբուրգի «Յուբիլեյնի» մարզահամալիրում, մուտքն ազատ էր երաժշտին հրաժեշտ տալու բոլոր ցանկացողների համար[19][20][21]։ Միխայիլ Գորշենյովի մարմինը դիահրկիզվել է[22][23]։

Հոգեհանգստից հետո «Կորոլ ի Շուտ» խմբի երկրպագուները ցանկություն են հայտնել, որ Սանկտ Պետերբուրգում տեղադրվի Միխայիլ Գորշենյովի արձանը, որի համար այժմ անց է կացվում ստորագրահավաք[24][25][26]։

  • Միխայիլի մոտ կոտրված էին դիմացի երկու վերևի ատամները։ Այդ պատճառով ունեցել է արտահայտության խնդիրներ։ Ավելի ուշ նա տեղադրել է արհեստական ատամներ։
  • 1990-ական թվականներին Գորշենյովը օգտագործել է հերոին, և այդ ընթացքում ութ անգամ կլինիկական մահեր է ունեցել[27][28]։
  • 2004 «Я алкоголик анархист»

Ծանուցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 St. Petersburg rock legend ‘Gorshok’ dies at age 39
  2. Михаил Горшенев ушел убежденным анархистом, панком и патриотом(ռուս.)
  3. У Горшка родилась дочь - ЮГА.ру
  4. Горшок - "Я алкоголик, я анархист" - RockShop.Ru - рецензии пластинок
  5. ՏեսանյութՀինգերորդ ալիք(ռուս.)
  6. Перед смертью от лидера группы «Король и Шут» ушла жена с дочкой(ռուս.)
  7. Накануне смерти лидер группы "КиШ" поссорился с женой(ռուս.)
  8. Полиция осматривает дом, где скончался солист группы «Король и Шут» Горшенев(ռուս.)
  9. Твиттер группы «Король и шут»(ռուս.)
  10. Умер солист «Короля и шута»(ռուս.)
  11. Умер лидер группы «Король и шут» Михаил Горшенев(ռուս.)
  12. Wikinews. Умер Михаил Горшенёв(ռուս.)
  13. Скоропостижно ушёл из жизни Михаил Горшенев(ռուս.)
  14. Михаил Горшенев мог погибнуть из-за передозировки наркотиков(ռուս.)
  15. Девятая смерть «Короля и Шута»(ռուս.)
  16. СКР начал проверку по факту смерти солиста «Короля и Шута»(ռուս.)
  17. Смерть Михаила Горшенева «была для всех его близких друзей ожидаемой» Արխիվացված 2013-07-24 Wayback Machine(ռուս.)
  18. Похороны Михаила Горшенева: где похоронили солиста «Короля и шута»(ռուս.)
  19. Гражданская панихида по Михаилу Горшенёву пройдёт 22 июля 2013 года в СК «Юбилейный»(չաշխատող հղում)(ռուս.)
  20. ОМОН вмешался в спонтанные поминки лидера группы «Король и Шут»(ռուս.)
  21. Жил быстро, умер молодым Արխիվացված 2013-07-25 Wayback Machine(ռուս.)
  22. Вечером в понедельник был кремирован лидер панк-группы «Король и Шут» Михаил ГоршенёвՆՏՎ(ռուս.)
  23. Тело Михаила Горшенёва кремировали Արխիվացված 2013-07-26 Wayback Machine(ռուս.)
  24. За памятник лидеру "КиШа" М.Горшеневу высказались более 30 тыс. человек(չաշխատող հղում)(ռուս.)
  25. Тысячи фанатов «Короля и Шута» хотят памятник покойному солисту(ռուս.)
  26. Уже 30 тысяч человек поддержали идею создания памятника Михаилу Горшеневу(չաշխատող հղում)(ռուս.)
  27. ***NashRock2005.narod.ru***(ռուս.)
  28. Рок Библиотека Արխիվացված 2013-08-06 Wayback Machine(ռուս.)