Պյատիգորսկի պետական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պյատիգորսկի պետական համալսարան
Lermontovskiy, Pyatigorsk, Stavropolskiy kray, Russia - panoramio.jpg
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1939
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՊյատիգորսկ
Կայքpglu.ru
Կոորդինատներ: 44°3′16.980000101193″ հս․ լ. 43°4′0.65000009920644″ ավ. ե. / 44.05471666669477315° հս․. լ. 43.0668472222497769053° ավ. ե. / 44.05471666669477315; 43.0668472222497769053

Պյատիգորսկի պետական համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն Պյատիգորսկում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին հիմնադրվել է որպես Պյատիգորսկի պետական մանկավարժական ինստիտուտ:

1961 թվականին վերանվանվել է Պյատիգորսկի պետական օտար լեզուների ինստիտուտ:

1995 թվականին վերանվանվել է Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարան:

2016 թվականին ստացել է Պյատիգորսկի պետական համալսարան անունը:

Բուհի ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վասիլի Չեկանով Տիխոնովիչ, Պյատիգորսկի պետական մանկավարժական ինստիտուտի տնօրենը 1939-1941 թվականներին
  • Գրիգորի Պետրովիչ Բուլատով, Պյատիգորսկի պետական մանկավարժական ինստիտուտի տնօրենը 1941-1942 թվականներին
  • Ռաչիյա Սարենց Գրիգորևիչ, Պյատիգորսկի պետական մանկավարժական ինստիտուտի տնօրենը 1943-1961 թվականներին, Պյատիգորսկի պետական օտար լեզուների ինստիտուտի ռեկտորը 1961-1967 թվականներին
  • Սերգեյ Անդրեևիչ Չեկմենյով (1922—2008), Պյատիգորսկի պետական օտար լեզուների ինստիտուտի ռեկտորը 1967-1986 թվականներին
  • Ալեքսեյ Իվանովիչ Եշենկո, Պյատիգորսկի պետական օտար լեզուների ինստիտուտի ռեկտորը 1986-1990 թվականներին
  • Յուրի Ստեփանովիչ Դավիդով (2.05.1937—15.03.2016), ՊՊՕԼԻ-ի ռեկտորը(1990—2005), ՊՊԼՀ-ի նախագահը (2005-2016);
  • Ալեքսանդր Պավլովիչ Գորբունով, 2005 թվականից ՊՊԼՀ-ի և ՊՊՀ-ի ռեկտորը:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին ՊՊԼՀ-ում կար 10 ֆակուլտետ: 2010 թվականին ֆակուլտետների հիման վրա բացվեցին ինստիտուտներ և բարձրագույն դպրոցներ, որոնցից յուրաքանչյուրի կազմի մեջ մտավ մեկ ֆակուլտետ: Բացի այդ, բուհ-ում կա մինչբուհական, հետբուհական և հավելյալ կրթության զարգացած համակարգ, ինչպես նաև Նովոռոսիյսկի ինքնուրույն բաժանմունք (ֆիլիալ): Ներկայումս համալսարանում գործում է 34 ամբիոն:

Կրթական ինստիտուտներ և բարձրագույն դպրոցներ
  • Հեռակա ուսուցման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ինստիտուտ
  • Միջազգային հարաբերությունների ինստիտուտ[1]
    • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
    • Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժանմունք
    • Կոնֆլիկտոլոգիայի բաժանմունք
    • Համաշխարհային տնտեսության բաժանմունք
    • Հանրային կապերի բաժանմունք
  • Իրավաբանական ինստիտուտ
  • Ռոմանոգերմանական լեզուների, տեղեկատվական և հումանիտար տեխնոլոգիաների ինստիտուտ
    • Անգլերենի և գերմաներենի ֆակուլտետ
    • Միջազգային գովազդի բաժանմունք
    • Նորարարության բաժանմունք
    • Անգլերեն և իսպաներեն լեզուների ֆակուլտետ
    • Տեղեկատավական և համակարգչային տեխնոլոգիաների բաժանմունք
    • Հասարակական տեխնոլոգիաների բաժանմունք
    • Անգլերենի և ֆրանսերենի ֆակուլտետ
    • Սպորտային տուրիզմի կառավարման բաժանմունք
  • Օտար լեզուների և միջազգային տուրիզմի ինստիտուտ[2]
    • Անգլերենի և ռոմանական լեզուների ֆակուլտետ
    • Տնտեսագիտության բաժանմունք
    • Միջազգային սերվիսի, տուրիզմի և հյուրանոցային գործի բաժանմունք
    • Մաքսային գործի բաժանմունք
    • Անգլերենի և գերմանական լեզուների ֆակուլտետ
    • Լեզվաբանության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժանմունք
    • Հաղորդակցության կառավարման բաժանմունք
  • Թարգմանության տեսության և լեզուների ինստիտուտ[3]
    • Թարգմանչական ֆակուլտետ
    • Լեզուների ֆակուլետ (միաժամանակ ուսումնասիրվում են մի քանի լեզուներ)
    • Գրական արվեստի բաժանմունք
    • Արևմտյան լեզուների և մշակույթի բաժանմունք
    • Բանասիրության ֆակուլտետ
  • Կառավարման բարձրագույն դպրոց[4]
    • Պետական ծառայության և կառավարման բաժանմունք
    • Պատմության բաժանմունք
    • Թեոլոգիայի և փիլիսոփայության բաժանմունք
    • Արևելագիտության բաժանմունք
    • Սոցիալական աշխատանքի բաժանմունք
    • Հոգեբանության և մանկավարժության բաժանմունք
  • Դիզայնի և ճարտարապետության բարձրագույն դպրոց

Հատուկ կարգավիճակ ունեն համահամալսարանական ստորաբաժանումները. Արևելյան լեզուների և մշակույթների դեպարտամենտը և Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտը, որն առկա է որոշ բարձրագույն դպրոցներում և ինստիտուտներում:

մինչբուհական, հետբուհական, հավելյալ կրթության ստորաբաժանում
  • Անընդհատական կրթության նորարարական բազմամակարդակ ակադեմիա
  • Բարձրագույն կամ հետբուհական կրթության ինտեգրվող ծրագիրների ինստիտուտ
  • մինչբուհական կրթության, պրոֆարինտացված և ադապտացված տեխնոլոգիաների կենտրոն
  • Իրավաբանական կլինիկա
  • Բիզնես-դպրոց

Ֆիլիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նովոռոսիյսկի

Սոցիալական ենթակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չորս ուսանողական հանրակացարաններ
  • Տասն ուսումնական մարմիններ
  • Սպորտային համալիր. ներառում է մարզասրահներ, բաց մարզադաշտեր, արհեստական լեռնամագլցարաններ, սպորտային սրահներ և շեյպինգի սրահներ
  • «Ընկուզների պուրակ» պրոֆելակտիկ առողջարանը
  • «Մեծ դասամիջոց» ուսանողական ճաշարանը
  • Սպորտային և առողջարանային «Դամխուրց» ճամբարը լեռներում
  • «Խարսխային ճեղք»՝ սպորտային և առողջարանային բազա Սև ծովի ափին

Հայտնի դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դմիտրի Դմիտրևիչ (1876—1952), ռուս մաթեմատիկոս, կյանքի վերջին տարիներին դասավանդել է մանկավարժական ինստիտուտում
  • Ալեքսանդր Բրոնիսլավովիչ (1880—1968), ռուս խորհրդային դասախոս, փիլիսոփա, ուսուցչության պատմաբան, պրոֆեսոր (1920)

Նշանավոր շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անատոլի Օվսյանիկով (1936—1979), թարգմանիչ, պոլիգլոտ, լրագրող-միջազգայնագետ, «Միջազգային համապատկեր» հաղորդման հաղորդավարներից մեկը:
  • Ռեգինա Դուբովիցկայա, հեռուստահաղորդավարուհի:
  • Իվան Վասիլևիչ Կորոլկով (1919—1984), Մեծ հայրենական պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս: 1949 թվականին գերազանց ավարտեց Պյատիգորսկի մանկավարժական համալսարանը: Այնտեղ զբաղեցրեց ասիստենտի, պատմության ամբիոնի վարիչի, պատմաբանասիրական ֆակուլտետի դեկանի պաշտոններ: 1958 թվականին նշանակվեց Չիտինայի պետական համալսարանի ռեկտոր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Институт международных отношений»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է 2012-11-05 
  2. «Институт международного сервиса, туризма и иностранных языков»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է 2012-11-05 
  3. «Институт переводоведения и многоязычия»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է 2012-11-05 
  4. Высшая школа управления

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]