Վարք հավերժության (քանդակ, Երևան)
Վարք հավերժության | |
---|---|
«Վարք հավերժության» քանդակ | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Օղակաձև զբոսայգում |
Բարձրություն | 3 մ |
Քանդակագործ(ներ) | Դավիթ Երևանցի |
Ճարտարապետ(ներ) | Ռուբեն Հասրաթյան |
Հիմնադրում | 2012 |
Նյութ | բրոնզ |
Շինարարության ավարտ | ապրիլի 23, 2012 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Վարք հավերժության քանդակ, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, Մոսկովյան ու Տերյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում, տեղադրվել է 2012 թվականի ապրիլի 23-ին։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակը կառուցված է բրոնզից, բարձրությունը 3 մետր է։
Քանդակը խորհրդանշում է Մատենադարանի ամենամեծ ձեռագիրը` «Մշո ճառընտիրը» փրկելու պատմությունը։ Քանդակը պատկերում է այն երկու կանանց, ովքեր հայերեն ամենամեծ մագաղաթյա գիրքը՝ «Մշո ճառընտիրը», երկու մասի են բաժանել և փրկել թուրքական յաթաղանից։ «Մշո ճառընտիրն» ունի 660 էջ, ընդհանուր կշռում է 28 կիլոգրամ, և պատրաստված է հորթի կաշվից։
Մագաղաթը գրվել է 1200-1202 թթ.՝ Երզնկայի Ավագ վանքում, Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով։ Մատյանն այժմ գտնվում է Երևանի Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում։
Արձանը Դավիթ Երևանցու նվերն է Հայաստանին՝ Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու առիթով։ Քանդակը ձուլվել է Պրահայում` մոսկվաբնակ գործարար Արթուր Ջանիբեկյանի հովանավորությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վարք հավերժության» քանդակի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2012 թվականի ապրիլի 23-ին՝ Օղակաձև զբոսայգում, Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում։
Հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բարձրաստիճան այլ այրեր[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վարք հավերժության (քանդակ, Երևան) կատեգորիայում։ |