Դավիթ Մինասյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Մինասյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1992) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1998) |
Ստեղծագործություն(ներ) | Տղամարդիկ, «Ամրագրիր քո ապագան» քանդակ, Սոս Սարգսյանի հուշարձան և Ուշացած լուսանկար |
Մասնագիտություն | քանդակագործ և ուսուցիչ |
Աշխատավայր | Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոն, Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ և Համազգային թատրոն |
Ծնողներ | հայր՝ Յուրի Մինասյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Davit Minasyan Վիքիպահեստում |
Դավիթ Յուրիի Մինասյան (փետրվարի 17, 1974, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, բեմանկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (2011)[1]։
Քանդակագործ Յուրի Մինասյանի որդին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։
- 1998 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
- 1998-2000 թվականներին՝ Ստեփանակերտի թատրոնի նկարիչ։
- 2003 թվականից՝ Երևանի Համազգային թատրոնի գլխավոր նկարիչ։
- 1998-2000 թվականներին դասավանդել է Ստեփանակերտի դեկորատիվ արվեստի ինստիտուտում, 2000 թվականից՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
Ձևավորել է բազմաթիվ ներկայացումներ (Ռուբեն Մարուխյանի «Ամենալավ տունը», 2002, «Մարդը Լամանշից», 2006, ՀԳԹՄ «Արտավազդ» մրցանակ)[2]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աղջիկն ու շունը» (1998)
- «Սարեր և ձորեր» (1998 թվական, «Լավագույն քանդակ» մրցանակ)
- «Մոսկովյան բակապանը» (2004, Երևան)
- «Տղամարդիկ» (2007, Երևան)
- «Ամրագրիր քո ապագան» (2012, Երևան)
- Ալեքսեյ Հեքիմյան (2012 թվական, Ծաղկաձոր), հեղինակներ՝ Յուրի և Դավիթ Մինասյաններ
- Լեոնիդ Ենգիբարյան (2012 թվական, Ծաղկաձոր)
- Սոս Սարգսյանի հուշարձան (Ստեփանավան), 2014 թվական
- Հայրապետ Խաչատրյանի (Կոլոտ) արձան, Գավառ, 2015[3]
- Ուշացած լուսանկար (արձանախումբ), 2015
- Հնչող արձան (Երևան), 2016[4]
- Արամ Մանուկյանի հուշարձան (Երևան), 2018
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Տղամարդիկ»
-
Ալեքսեյ Հեքիմյան
-
Լեոնիդ Ենգիբարյան
-
Հայրապետ Խաչատրյանի (Կոլոտ) արձանը Գավառում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Գավառում տեղի ունեցավ Հայրապետ Խաչատրյանի արձանի բացման արարողությունը(չաշխատող հղում)
- ↑ Հնչող արձանն ու «Նվիրյալների արահետը». 90-ամյա հոբելյարի նորությունների մասին
Կատեգորիաներ:
- Փետրվարի 17 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայաստանի վաստակավոր նկարիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Հայ բեմանկարիչներ
- Հայ մանկավարժներ
- Հայ քանդակագործներ