Արամ Մանուկյանի արձան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Մանուկյանի արձան

Արամ Մանուկյանի արձանը
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Քանդակագործ(ներ) Դավիթ Մինասյան
Շինարարության ավարտ 2018
Ներկա վիճակ կանգուն


Արամ Մանուկյանի արձան, Հայաստանի պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Արամ Մանուկյանին նվիրված հուշարձան Երևանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի տեղադրման մասին որոշումը Երևանի քաղաքապետարանը կայացրել է 2017 թվականի փետրվարի 13-ին կայացած Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ։ Երևանի քաղաքապետարանը 2017 թվականի հունիսի 19-ին Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի նախագծի բաց մրցույթ է հայտարարել, որի արդյունքում մրցութային հանձնաժողովը 2017 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած նիստում հաղթող է ճանաչել Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած աշխատանքը[1]։

Հուշարձանը տեղադրվել է Հանրապետության հրապարակի մոտ՝ Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում։ Հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականին, որին մասնակցել են Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը[2]։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախարարությունը գտնում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը կարող է հանդիսանալ խորհրդահայ ճարտարապետության 20-րդ դարի մոդեռնիզմի նվաճում հանդի­սացող կառույցներից մեկը, որի համար սկսվել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու գործընթաց[3]։
  • Մակետի փուլում ապագա արձանը խիստ քննադատության է արժանացել, արձանի էսքիզի նկարները միանգամից սկսել են հրապարակել Ֆեյսբուքում։ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ներկայացուցիչները հայտնել էին, որ արձանը ներկայանալի չէ ու խղճահարություն է առաջացնում։
  • «Արձանը տեղադրվել է հուշարձանի պահպանական գոտում, և պետք է համաձայնեցվեր մշակույթի նախարարության հետ։ Մենք չենք տվել պաշտոնական համաձայնություն», Արմեն Աբրոյան, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արամ Մանուկյանի արձանը կտեղադրվի Արամի և Նալբանդյան խաչմերուկի մոտ
  2. Երևանում պաշտոնապես բացվեց Արամ Մանուկյանի աղմկահարույց արձանը
  3. 3,0 3,1 «Արամ Մանուկյանի հուշարձանը փոխում է մետրոյի կայարանի պատմագեղարվեստական կերպարը. Մշակույթի նախարարությունը կիսում է հասարակության մտահոգությունը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]