Հնչող արձան (Երևան)
Հնչող արձան | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Ալեք Մանուկյան փողոց 5 |
Քանդակագործ(ներ) | Դավիթ Մինասյան |
Շինարարության ավարտ | 2016 |
Ներկա վիճակ | կանգուն
|
«Հնչող արձան», գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ալեք Մանուկյան փողոցում, Հայաստանի հանրային ռադիոյի շենքի առջև։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արձանը խորհրդանշական է՝ նվիրված Հայաստանի Հանրային հեռուստատեսության 60 և Հայաստանի հանրային ռադիոյի 90-ամյակին։ Պատկերում է ընտանիք, հեռուստացույց և ռադիո։ Տեղադրվել է 2016 թվականին։
Հնչող արձան է։ Հնչում է երևանյան երաժշտություն, նախատեսվում է նաև Հանրային ռադիոյի ուղիղ եթերը[1]։
Ռադիոյի շենքի երկայնքով՝ Սայաթ-Նովա պողոտայից մինչև Ալեք Մանուկյան 5 հասցե, բացվել է «Նվիրյալների արահետը»՝ 90 հուշաքար, որոնց վրա ժամանակի ընթացքում դաջվելու են հեռուստատեսությունում և Հանրային ռադիոյում աշխատած, մեծ ավանդ ունեցած մարդկանց անունները[2]։
Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
«Նվիրյալների արահետ»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հնչող արձանն ու «Նվիրյալների արահետը». 90-ամյա հոբելյարի նորությունների մասին». www.panorama.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Նվիրյալների արահետ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հնչող արձան (Երևան) կատեգորիայում։ |