Յուրի Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրի Մինասյան
Ծնվել էհոկտեմբերի 12, 1942(1942-10-12) (76 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ստեղծագործություն(ներ)Հայ հայդուկների հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ
ԵրեխաներԴավիթ Մինասյան

Յուրի Սուրենի Մինասյան (հոկտեմբերի 12, 1942, Թբիլիսի), հայ քանդակագործ։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2015)[1]:

Քանդակագործ, բեմանկարիչ Դավիթ Մինասյանի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1969 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1970 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ուսումնարանում։

Յուրի Մինասյանի կոմպոզիցիաներն առանձնանում են հայ քանդակագործության ավանդույթների հարազատությամբ։

Գործերից պահվում են ՀՀ թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում, արտերկրի մի քանի պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։ 1969 թվականից մասնակցում է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, մրցույթներում արժանացել է մրցանակների[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1967 Ալեքսանդր Գրիբոեդովին նվիրված հուշարձան, ուսուցչին նվիրված հուշարձան
  • 1969 Հանրապետական ցուցահանդես նվիրված «Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակին» «Որբը», գիպս 70X37X20
  • 1970 «Ալեքսանդր Սպենդիարովի ծննդյան 100-ամյակին նվիրված» ցուցահանդես «Երաժշտություն», գիպս 50X60X20
  • 1970 «Լենինի ծննդյան 100-ամյակին նվիրված» ցուցահանդես «Արշալույս», գիպս 120 X36 X32
  • 1970 «Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակին նվիրված» ցուցահանդես «Հաղթանակի առավոտը», փայտ 120X 65 հարթաքանդակ
  • 1973 Հանրապետական ցուցահանդես «Սպասում», փայտ 50 X20 X12
  • 1974 «ԽՍՀՄ-ը մեր հայրենիքն է» «Ատոմային դար», ալյումին, շամոտ 210 X70 X60
  • 1974 Գերմանիայի Վեյմար քաղաքում «Գյոթեի» դիմաքանդակը տուն-թանգարանի համար
  • 1975 «Փառք աշխատանքին» «Երևանյան մետրոշինարարները», գիպս 70X40X22
  • 1975 Համամիութենական ցուցահանդես Մոսկվայում «Գարնանային երթ», փայտ 120X70X43
  • 1976 Մոսկվա «Երկրի երիտասարդությունը»
  • 1977 Հանրապետական ցուցահանդես «Անմահություն», փայտ 70 X130X46
  • 1978 Հանրապետական ցուցահանդես /Հավերժ միասին/ «Իսրայել Օրի», մարմար 90 X90 X60, «Վարծնունդ», արհեստական քար 67X40X25
  • 1978 «Մեկ աշխատանքի» ցուցահանդես «Փահլևան», բրոնզ 100X60X40
  • 1982 «ԽՍՀՄ-ը մեր հարենիքն է» ցուցահանդես Մոսկվայում «Իսրայել Օրի», «Նամակ Պետրոս Մեծին», մարմար 90X 90X 60

Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս մասնակցել է բազմաթիվ հուշարձանների ստեղծմանը և կատարել էքստերիերների և ինտերիերների ձևավորումներ.

  • 1975 Ժողտնտեսության նվաճումների տաղավարների ձևավորում
  • 1979 Երևանի պետական կոնսերվատորիայի նախասրահի և էքստերիերի ձևավորում
  • 1981 Երևանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի շենքի ճակատային մասի արձանախումբ՝ Մայրության թեմատիկայով, բրոնզ
  • 1985 Ստեղծագործություններ կատարված Աշխաբադում, Թուրքմենական ԽՍՀ
  • 1990 Երևանի գյուղակադեմիայի նախասրահում գիտնականների դիմանկարներ
  • 1964 Վիտեբսկ քաղաքի թանգարանում «Ազատագրող զինվորը»
  • 1972 Կրիմսկում, Անապայում հուշարձաններ և ձևավորման աշխատանքներ
  • 1987 Մոսկվայի աստղադիտարանի համար էքստերիերի ձևավորում, Արեգակնային գալակտիկային նվիրված 9 աստվածների սիմվոլիկ հուշարձաններ, մարմար
  • 1989 Ուջանում հայ ազգային ազատագրական պայքարի մասնակից հայդուկների արձանախումբ, կոփածո պղինձ
  • Արցախյան ազատագրական պայքարից հետո բազմաթիվ հուշարձաններ Արցախում, Երևանում, Ուջանում, Ջավախքում։ Արժանացել է Ուջանի և Ջավախքի պատվավոր քաղաքացու կոչման
  • 1941-1945 Հայրենական մեծ պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձաններ Էջմիածնի և Արտաշատի շրջանի Մրգաստան, Դոխս, Արագած, Հայկաշեն, Ամբերդ, Քաղցրաշեն գյուղերում
  • 1993 Բուլղարիայի Վառնա քաղաքի հայ եկեղեցու բակում խաչքար, տուֆ
  • 1993 Ֆրանսիայում խաչքար Դոլերոն կղզում, տուֆ
  • 2000 Մհեր Մկրտչյանին նվիրված հուշարձան, Գյումրի
  • 2001 Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված հուշարձան, Էջմիածին

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]