Jump to content

Սոս Սարգսյանի հուշարձան (Ստեփանավան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոս Սարգսյանի հուշարձան
Սոս Սարգսյանի հուշարձանը Ստեփանավանում
Տեսակհուշարձան
ՔանդակագործԴավիթ Մինասյան
Ստեղծում2014
Երկիր Հայաստան
ԲնակավայրՍտեփանավան
Շինության ձևհուշարձան
Ներկա վիճակԿանգուն
 Monument of Sos Sargsyan (Stepanavan) Վիքիպահեստում

Սոս Սարգսյանի հուշարձան, գտնվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։

Հռչակավոր և սիրված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հուշարձանը տեղադրվել է 2014 թվականի հոկտեմբերի 26-ին, Ստեփանավանի Սոս Սարգսյանի անունը կրող փողոցին հարող այգում[1]։
Հուշարձանի բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սոս Սարգսյանի այրին, Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդ Սեպուհ Չուլջյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, կինոքննադատ Դավիթ Մուրադյանը, մեծ թվով մտավորականներ, հայ մեծ վարպետի երկրպագուներ։ Արձանի ստեղծման գործում քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանին աջակցել է նաև ծնունդով ստեփանավանցի, ռուսաստանաբնակ Արտավազդ Բարխուդարյանը։

Մեջբերումներ հուշարձանի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արձանի կերպարում ներկայացրել եմ նրա իմաստուն ու բարի լինելը, իսկ վարպետը շատ խորը ու անհանգիստ մարդ էր։ Արձանի միջոցով փորձել եմ ներկայացնել նրա մտորումները` երկրի ապագայի հանդեպ ունեցած իր տեսլականով
- Դավիթ Մինասյան, հուշարձանի հեղինակ, քանդակագործ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]