Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սեպուհ Չուլջյանից)
Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան
Bishop Sebouh Chouldjian of the Diocese of Gougark.jpg
Ծնվել է մարտի 24, 1959({{padleft:1959|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:24|2|0}}) (58 տարեկան)
Ծննդավայր Մալաթիա, Մալաթիա, Թուրքիա
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Գևորգյան Հոգևոր Ճեմարան և Ներսեսյան վարժարան
Sebouh Chouldjian Վիքիպահեստում
Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան, առաջնորդ Գուգարաց թեմի

Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան (մարտի 24, 1959, Մալաթիա), Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ։ Եղել է Հրանտ Դինքի ամենամոտ ընկերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թվականի մարտի 24-ին, Թուրքիայի Մալաթիա քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Կ. Պոլսի Ներսիսյան վարժարանում։

  • 1969 թվականին ընտանիքով հայրենադարձել է Հայաստան և բնակություն հաստատել Գյումրի քաղաքում, որտեղ շարունակել և ավարտել է միջնակարգ կրթությունը։
  • 1978 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարան։
  • 1979 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ և զորացրվելուց հետո շարունակել ուսումը Հոգևոր ճեմարանում։
  • 1985 թվականի դեկտեմբերին սարկավագ է ձեռնադրվել՝ ձեռամբ Մայր Աթոռի Լուսարարապետ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի։
  • 1986 թվականի մարտին պաշտպանել է ավարտաճառ՝ Ղուկաս Խարբերդցու թարգմանչական գործունեությունը թեմայով։ Հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո որպես քարտուղար ծառայության է անցել Վեհարանում։
  • 1987 թվականի հունիսի 7-ին, Հոգեգալստյան տոնին, ձեռամբ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա (աբեղա)։ Հետ ձեռնադրության շարունակել է ծառայությունը Վեհարանում։
  • 1987 թվականի սեպտեմբերին Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ նշանակվել է Գևորգյան Հոգևոր ճեմարանի փոխտեսուչ։
  • 1989 թվականի նոյեմբերին պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Պահքը Հայաստանյաց Առաքելական Եկեղեցում» թեմայով։
  • 1990 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Շվեյցարիայի Ժնև քաղաքի հայ համայնքի հոգևոր հովիվ։
  • 1991 թվականին հրավիրվել է Մայր Աթոռ և նշանակվել Շիրակի թեմի փոխառաջնորդ։
  • 1995 թվականի հունիս ամսից զբաղեցրել է Մայր Աթոռի պահեստային տնտեսության գույքագրման հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Նույն թվականի հոկտեմբեր ամսից նշանակվել է կառավարության կողմից Մայր Աթոռին վերադարձվող շենքերի, շինությունների ու հողատարածությունների ընդունման հանձնաժողովի նախագահ։
  • 1996 թվականին ընդգրկվել է որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովում։
  • 1997 թվականի հունիսի 15-ին ձեռնադրվել և Օծվել եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Տ. Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսի։
  • 2000 թվականի նոյեմբերին նշանակվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։
  • 2002 թվականին հիմնադրել է Ծիծեռնակ ճամբարը։
  • 2002 թվականի հոկտեմբերին ընտրվել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի իսկական անդամ։
  • 2004 թվականի դեկտեմբերին պարգևատրվել Է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հուշամեդալով։
  • 2005 թվականի հունվարին պարգևատրվել է հայ ժողովրդի բարեկամ և մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկյա հուշամեդալով։
  • 2006 թվականին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով՝ «Պետություն-Եկեղեցի» փոխհարաբերության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար։
  • 2007 թվականին դադարել է անդամակցությունը Գերագույն Հոգևոր խորհրդում։
  • 2010 թվականի դեկտեմբերի 26-ին «Լոռվա ձոր» հայրենակցական միության կողմից «Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսի հետնորդ» կոչում է շնորհվել։
  • 2012 թվականի մայիսի 17-ին Գարեգին Բ Հայրապետի սրբատառ կոնդակով շնորհվվել է «Արքության» պատիվ Սեպուհ Սրբազանի քահանայագործության 25-ամյակի և առաջնորդության 15-ամյակի առթիվ:
  • 2015 թվականի փետրվարի 24-ին՝ Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ՝ ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը Սեպուհ արք. Չուլջյանին պարգևատրեց «Անդրանիկ Օզանյան» մեդալով զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած անուրանալի ավանդի համար, ինչպես նաև ՀՀ Զինված Ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ :
  • 2016 թվականին լրացավ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի առաջնորդության 20 տարին:
  • 2017 թվականին լրացավ քահանայական ձեռնադրության 30, առաջնորդության 21 և եպիսկոպոսության 20 տարին:
  • Սեպուհ արք. Չուլջյանը որպես առաջնորդ այժմ շարունակում է ծառայությունը Գուգարաց թեմում:

Ավանդը Գուգարաց Թեմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի հունիսի 3-ին Հայրապետական Սրբատառ Կոնդակով նշանակվել է Գուգարաց թեմի (Լոռու և Տավուշի մարզեր) առաջնորդ։

1996 թվականից Սեպուհ Սրբազանի առաջնորդությամբ՝ հասարակություն-եկեղեցի կապը Լոռու մարզում աննախընթաց ձեռքբերումներ ունեցավ. դա պայմանավորված էր առաջնորդի որդեգրած հոգևոր իմաստուն քաղաքականությամբ` նոր մոտեցումներով, նոր շնչով ու հայեցակարգով:

Ստեղծված հիմնարար և մնայուն արժեքներից հատկապես հիշատակության են արժանի ազգային, հոգևոր-եկեղեցական մշակույթի ու ավանդույթների մատչելի մեկնաբանությամբ մատուցվող և հասարակության հոգևոր կյանքը բարելավող քարոզչական ու հոգեմտավոր աշխատանքները:

Անցնող տարիներին թեմի առաջնորդի և մարզային իշխանությունների միջև ձևավորվեց եկեղեցական և պետական հանդիսություններն ու միջոցառումները կանոնակարգող մշակույթ` հարգանքի, վստահության, փոխադարձ համագործակցության և սիրո մթնոլորտում:

Լոռու մարզում Սրբազանը, իբրև տիպար հոգևորական, իր հայրենաշունչ խոսքով ու արդար գործերով երիտասարդության, դպրոցականների և ժողովրդի սրտում ու մտքում թողել է եկեղեցասիրության ու ազգասիրության խորհրդանիշ առաջնորդի համբավ:

Առաջնորդի նախաձեռնությամբ, ինչպես նաև հայաստանաբնակ և սփյուռքահայ բարերարների նյութական ու բարոյական աջակցությամբ` Գուգարաց թեմում առաջնորդարանի, հովվատների, եկեղեցիների, մատուռների ու ճամբարային համալիրների կառուցումն ու բարեկարգչական լայնածավալ աշխատանքները տեղական իշխանությունների ու լոռեցի բարեպաշտ ազգաբնակչության կողմից առանձնահատուկ վերաբերմունքի, օրհնության, արդար գնահատականի և պատվի են արժանացել:

Վանաձորում Թաիրովների պատմական շենքի` իբրև առաջնորդարան վերակառուցումն ու տարածքի բարեկարգումը առանձնակի շքեղություն պարգևեց հնամենի քաղաքին: Դեռ խորհրդային շրջանից թեմում ծառայություն էին մատուցում Վանաձորի Սբ. Աստվածածին և Ստեփանավանի Սբ. Սարգիս եկեղեցիներիը:

1996-2018թթ. Սեպուհ Սրբազանի անմիջական նախաձեռնությամբ կառուցվեց և վերանորոգվեց 45 նոր վանք ու եկեղեցի, և 25 մատուռ:  Այժմ թեմում իրենց հոգևոր ծառայությունն են մատուցում 17 հոգևոր հայրեր:

Կրթադաստիարակչական ծառայությունների շարքում արժանի է մատնանշել Վանաձորում «Ծիծեռնակ» և «Կռունկ» թեմապատկան ճամբարների հիմնովին վերակառուցումը, կահավորման դժվարին աշխատանքների իրականացումը:

Ճամբարներում տասներեք տարի շարունակ անվճար կազմակերպվում են 1000-ավոր դպրոցականների հանգիստն ու ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքները: Հրանտ Դինքը առանձնակի ուրախություն և մեծ գոհունակություն է ապրել, երբ իբրև Սեպուհ Սրբազանի մտերիմ, բարեկամ` այցելել է Վանաձոր,  «Ծիծեռնակ» ճամբար և   գրկախառնվելով արտահայտվել է.- «Դուն ալ ինձի նման խենթ ես...»:

Որպես թեմակալ առաջնորդ՝ Սեպուհ սրբազանը հաստատակամ ու իր ժողովրդի պայծառ տեսլականով առլեցուն, աննահանջ գաղափարի տեր անհատականություն է: Նա հանուն Հայ Առաքելական եկեղեցու և հայոց պետականության հզորացման` անմնացորդ սիրով շարունակում է իր ծառայությունը Գուգարաց թեմում` հավատարիմ իր ուխտին և ի սեր ժողովրդի ու հայրենիքի:

Արքության պատիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մայիսի 17-ին Գարեգին Բ Հայրապետի սրբատառ կոնդակով շնորհվել է Արքության պատիվ Սեպուհ Սրբազանի քահանայագործության 25-ամյակի և առաջնորդության 15-ամյակի առթիվ։

Կոստանդնուպոլսի պատրիարքի ընտրություններում թեկնածու  (2010)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը 2010 թվականին անցկացվելիք Պոլսո Հայոց աթոռակից-պատրիարքի երեք թեկանածուներից մեկն էր։ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի նախընտրական խոստումներն էին. Կոստանդնուպոլսի Հայկական պատրիարքարանը դարձնել հոգևոր և մշակութային կամուրջ Երևանի, Անկարայի և հայկական սփյուռքի միջև՝ հատկապես կարևորելով հայերի և թուրքերի երկխոսությունը։

2010 թվականի փետրվարի 10-17 Սեպուհ Սրբազանը Ստամբուլում  հայ համայնքի հետ հետաքրքիր ու բազմամարդ հանդիպումներ է ունեցել։ Սրբազանը, շարունակելով Հրանտ Դինքի ուղին, պնդում էր, որ Հայոց Պատրիարքարանը պետք է մեծ քաղաքականությունից զերծ մնա և սահմանափակվի հոգևոր, մշակութային ու բարեսիրական գործունեության շրջագծում։ Ստամբուլի հայկական համայնքում լուրջ ոգևորություն է առաջացրել, հայաստանցի թեկնածուի ի հայտ գալը, ով այդ օրերին դարձավ ընտրությունների հավանական ֆավորիտը։ Սակայն 2010 թվականի հունիսի 29-ին թուրքական կառավարությունը արգելեց պատրիարքական ընտրությունները:

Պոլսո աթոռի ամենատարեց հոգևորական Շահան արքեպիսկոպոս Սվաջյանը, ով Մեսրոպ Պատրիարքի կողմից նշանակված էր փոխանորդ, անմիջապես հրաժարական տվեց, և մի քանի ժամ անց պատրիարքության Կրոնական ժողովը  ուշ գիշերին հապշտապ պատրիարքի տեղապահ ընտրեց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին։

2010 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի հայ համայնքին ուղղված նամակում արքեպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը նշել է, որ թուրքական կառավարության միջամտությունը հակասում էր ազգային փոքրամասնությունների վերաբերյալ ընդունված նոր քաղաքականությանը։ Հայոց պատրիարքի ընտրությունը կապելով հայ-թուրքական հարաբերությունների հետ՝ թուրքական կողմն այն համարում է իր խաղաքարտերից մեկը, որը հարմար պահի կարող է դրվել շրջանառության մեջ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են