Ծիծեռնակ ճամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Ծիծեռնակ» ճամբարի լոգոն
Վիքի ճամբարականները Վանաձորի Ծիծեռնակ ճամբարում

Ծիծեռնակ ճամբար, ճամբար Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ 1998 թվականից պատկանում է Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանին։ Գուգարաց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ջանքերով 1998-2000-ական թվականներին ճամբարում տեղի են ունեցել հիմնանորոգման աշխատանքներ։ 2000 թվականին ճամբարը վերաբացվելով անվանվել է «Ծիծեռնակ» հոգևոր ճամբար։

Ամեն տարի Հայաստանի տարբեր մասերից, ինչպես նաև սփյուռքից հազարավոր երեխաներ և պատանիներ են իրենց ամառային հանգիստն անցկացնում «Ծիծեռնակ» հոգևոր ճամբարում՝ ստանալով քրիստոնեական գիտելիքներ։

«Մանկանց ուխտագիր»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ես ճամբարականս ուխտում եմ. Հավատարիմ լինել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հայրենիքիս ու իմ ազգային սրբություններին։ Ժառանգորդն ու շարունակողը լինել Ավարայրի, Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի և Արցախյան ճակատամարտերում ինձ համար իր արյունը հեղած հայ զինվորի սրբազան գործին, որով և հավատարիմ կլինեմ Քրիստոսին ու Նրա Ավետարանին»։ Ճամբարում ամենօրյա տողանների ժամանակ ճամբարականները բարձրաձայն արտասանում են այս ուխտագիրը։

Խաղողօրհնեք «Սրբոց Մանկանց» մատուռում

«Սրբոց Մանկանց» մատուռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճամբարում է գտնվում 2006 թվականին կառուցված Բաց Խորան Սրբոց Մանկանց մատուռը, որի հարավային ճակատին է զետեղված այս արձանագրությունը.

Aquote1.png Աստծո անսահման ողորմությամբ

և հրամանով հոգելույս ծնողիս Տ.Տ. Գարեգին Ա կաթողիկոսի սիրով ծառայեցի Լոռվա հավատացյալ հոտին և ի սեր կարոտյալ մանկանց չարչարանքով վերակառուցեցի դրախտանման ճամբարային համալիրն ու կառուցեցի ադամանդանման Սրբոց Մանկանց մատուռն այս։ Շնորհակալ եմ, Տե՛ր, որ մեղավորիս դարձրիր հոտիդ սպասավոր։ Թող օրհնյալ լինեն առատաձեռն ու ազնիվ բարերարներն ԱՄՆ-ից Կարո և Աղավնի Գուրյանները, Էդուարդ և Թամար Նիզամյանները, Սարգիս և Ալիս Սեթյանները, Ժիրայր և Էլիզ Շահնազները և իմ գործակիցները։ Ամենեցուն հիշեա Տէր և ողորմեա Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան Մալաթիացի. Փրկչական 2006 թ.։

Aquote2.png


Յուրաքանչյուր հերթափոխի մատուռում մատուցվում է Սուրբ Պատարագ։

Մատուռի ճարտարապետն է Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը։