Նուբար Աֆեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նուբար Աֆեյան
Ծնվել է 1962 հուլիսի 25
Ծննդավայր Բեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ազգություն հայ
Կրթություն Մաքգիլ համալսարան
Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ

Նուբար Աֆեյան (1962, հուլիսի 25, Բեյրութ), հայ ձեռնարկատեր, Flagship Ventures ընկերության ղեկավար գործընկեր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուբար Աֆեյանը ծնվել է 1962 թվականին, Բեյրութում։ 1977 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մոնրեալ։ 1983 թվականին քիմիական ճարտարագիտության բակալավրիատի աստիճան է ստացել Մաքգիլ համալսարանից, ասպիրանտուրան շարունակել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կենսաքիմիական ճարտարագիտության բաժնում, որն ավարտել է 1987 թվականին։

Աֆեյանը մասնակցել է կենսաբանական ուղղվածություն ունեցող 20-ից ավել հաջողակ գիտական և տեխնոլոգիական հաստատությունների հիմնադրմանը և կայացմանը։ Հիմնադրել և ղեկավարել է կենսաբանական սարքավորումների և գործիքների արտադրության ոլորտի առաջատար PerSeptive Biosystems կազմակերպությունը, Applera-ի գլխավոր փոխնախագահ, տնօրեն, նախաձեռնել և վերահսկել է Celera Genomics ընկերության ստեղծումը։ Flagship-ի ներդրումային պորտֆելի կազմի մեջ մտնող Affinnova, BG Medicine, Bind Biosciences, Ensemble Discovery, Helicos BioSciences, Joule Biotechnologies, LS9 և Eleven Biotherapeutics ընկերությունների տնօրենն է։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Սլոունի մենեջմենթի դպրոցում (MIT Sloan School of Management) դասավանդում է «ձեռներեցություն» առարկան[2]։

2015 թվականին Ռուբեն Վարդանյանի և Վարդան Գրեգորյանի հետ հիմնել են «100 կյանք» մարդասիրական նախաձեռնությունը[3]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տեխնոլոգիական նորամուծությունների Deshpande կենտրոնի անդամ
  • Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Ուայթհեդ ինստիտուտի անդամ
  • Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի խորհրդատվական կոմիտեների անդամ
  • Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի անդամ
  • Ամերիաբանկի խորհրդի անդամ, 2010
  • Դիլիջանի միջազգային դպրոցի խորհրդի անդամ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]