Վարդան Գրեգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Գրեգորյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8, 1934(1934-04-08)
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Մահացել էապրիլի 15, 2021(2021-04-15)[1] (87 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
ԿրոնՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
ԿրթությունՍթենֆորդի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[2]
Մասնագիտությունհամալսարանի դասախոս
ԱշխատանքԲրաուն համալսարանի 16-րդ նախագահ
ԱշխատավայրՓենսիլվանիայի համալսարան և Carnegie Corporation of New York?[2]
ԱմուսինԿլար Գրեգորյան
ԾնողներՍամուել Գրեգորյան
Շուշանիկ Միրզայան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԵվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[5], Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[5] և New York Academy of Medicine?[2]
ԵրեխաներԴարե Գրեգորյան
Րաֆֆի Գրեգորյան
Վահե Գրեգորյան
Commons-logo.svg Vartan Gregorian Վիքիպահեստում

Վարդան Գրեգորյան (ապրիլի 8, 1934(1934-04-08), Թավրիզ, Իրան - ապրիլի 15, 2021(2021-04-15)[1]), պատմաբան, կրթության ու մշակույթի ականավոր գործիչ, Կարնեգի հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Գրեգորյանը ծնվել է 1934 թվականի ապրիլի 8- ին, Իրանի հյուսիսային շրջանի Թավրիզ քաղաքում[6]։ Նա ունեցել է դժվար մանկություն․ քաղաքական մեղադրանքների համար ձերբակալված պապը մահացել է բանտում, մայրը՝ Շուշանիկ Միրզայանը մահացել է թոքաբորբից, 26 տարեկանում։ Վարդանի հայրը՝ Սամվել Գրեգորյանը եղել է հաշվապահ, աշխատել է անգլո-իրանական նավթային գործարանում, Վարդանի դաստիեարակությամբ քիչ է զբաղվել։ Վարդանի և քրոջ՝ Եվգենիայի (Օժիկի) դաստիարակությամբ զբաղվել է մայրական տատը՝ Ոսկին։ Վարդանը մեծացել է աղքատության մեջ, մանկուց սիրել է ընթերցել, ներկա է եղել եկեղեցական պատարագներին։

Տարրական կրթությունը ստացել է Իրանում, սովորել է ռուսերեն և պարսկերեն։ Այդ տարիներին նրան հովանավորել է Թավրիզում Ֆրանսիայի փոխհյուպատոս Էդգար Մալոյանը, որի խորհրդով էլ Վարդանը մեկնել է Լիբանան և շարունակել կրթությունը։ Մինչ Բեյրութ մեկնելը խոսել է հայերեն, ռուսերեն, պարսկերեն և թուրքերեն։ Բեյրութում մեկ տարվա ընթացքում նա սովորեց ֆրանսերեն։ Նրա ուսուցիչներից է եղել Սիմոն Վրացյանը՝ Հայաստանի առաջին հանրապետության չորրորդ վարչապետը։ Վարդանը եղել է Սիմոն Վրացյանի ոչ պաշտոնական քարտուղարներից։ Բեյրութում աշխատել է նաև որպես լրագրող՝ նախքան 1956-ին Միացյալ Նահանգներ արտագաղթելը։ Գրեգորյանը մեկնել է Միացյալ Նահանգներ՝ Բեյրութ վերադառնալու նախնական մտադրությամբ՝ ավագ դպրոցում հայոց պատմություն դասավանդելու համար։ Հարցազրույցներից մեկում Գրեգորյանը ասել է, որ ինքը սովորել է պորտուգալերեն, որպեսզի կարողանա դառնալ Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում գտնվող հայկական ավագ դպրոցի տնօրեն։

1956 թվականին ընդունվել է Սթենֆորդի համալսարան և երկու տարի անց ավարտել այն պատմության և հումանիտար գիտությունների բակալավրի կոչումով[7]։

Գրեգորյանը Սթենֆորդի համալսարանում 1964 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի կրկնակի աստիճան՝ պատմության և հումանիտար գիտությունների բնագավառում։ Նրա դիսերտացիայի թեման եղել է «Ավանդականությունն ու արդիականությունը իսլամում»։

Վարդանն իր դասախոսական կարիերան սկսել է Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանում, որտեղ 1960 թվականին որոշ ժամանակ դասավանդել է Հայոց պատմություն ու մշակույթ։ 1962-1968 թվականներին Սան Ֆրանցիսկոյի պետական քոլեջում դասավանդել է Եվրոպայի և Մերձավոր Արևելքի պատմություն։ Դասավանդման ընթացքում՝ 1964 թվականին նշանակվել է դոցենտ, իսկ 1966 թվականին` պատմության դոցենտ։

  • 1956 թ. Իրանից տեղափոխվել է ԱՄՆ։ Ավարտել է Ստենֆորդի համալսարանը, ապա ստացել է պատմության և հումանիտար գիտությունների դոկտորի, պրոֆեսորի կոչում։
  • 1981-1989 թթ. - Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահ։
  • 1988-1997 թթ. - Բրաունի համալսարանի նախագահ։
  • 1997 թվականից - Կարնեգի բարեգործական կորպորացիայի նախագահ[8]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ Վարդան Գրեգորյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Հայերը ներդրումներ են արել Սինգապուրում, շենացրել են Փարիզը, Վիեննան, ամբողջ աշխարհը, սակայն պատմության ընթացքում անուշադրության ենք մատնել մեր տարածաշրջանը։ Հիմա այլեւս սրան արդարացում չկա։ Մենք պետք է ներդրումներ անենք մեր երկրում։ Aquote2.png


Aquote1.png Հայաստանն ու հայկական սփյուռքը մեկ օրգանիզմ է՝ երկու թոքերով։ Եթե մի թոքը փակվում է, մյուսն ավելի շատ պետք է աշխատի, մինչ մյուսն առողջանա։ Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]