Դիլիջանի միջազգային դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիլիջանի միջազգային դպրոց
անգլ.՝ United World College Dilijan
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգիշերօթիկ դպրոց
ԿարգախոսԲարև Դիլիջանի միջազգային դպրոց
Հիմնադրված է2014
Աշակերտներ650
Դասարաններ11-12
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԴիլիջան
Հասցե7 Getapnya Street
Կայքuwcdilijan.org

Դիլիջանի միջազգային դպրոց (անգլ.՝ United World College Dilijan, Dilijan International School), միջազգային համագործակցությամբ անգլիական միջին դպրոց և դպրոց-պանսիոն, Cambridge IGCSE* և IB Diploma* ակադեմիական ծրագրերով, Արևմուտքի և Արևելքի սահմանագծին՝ Դիլիջանում, Հայաստան։ Երևանից և Թբիլիսիից 1,5 ժամվա հեռավորության վրա, զբաղեցնում է ավելի քան 88 հեկտար հողատարածք, մասամբ Դիլիջանի ազգային պարկի ներսում։

Դպրոցի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի համայնապատկերը

Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծի հիմնադիրներ են ռուսաստանաբնակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը՝ տիկնոջ հետ։ Դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներն են կրթության ոլորտի և բիզնեսի ականավոր ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից։

Առաքելություն, նպատակ և խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլիջան միջազգային դպրոցը հանդիսանում է ոչ կոմերիցիոն նախագիծ, որը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում։ Այս նախագծի առաքելությունն է՝

  1. Եվրոպայի և Ասիայի խաչմերուկին հիմնել ժամանակակից միջազգային դպրոց,
  2. Միջազգային որակյալ կրթությունը դարձնել հասանելի երիտասարդների համար՝ անկախ ազգությունից և նրանց ծնողների ֆինանսական հնարավորություններից,
  3. Սովորողներին տրամադրել բազմակողմանի կրթություն, որը կապահովի նոր հնարավորություններ նրանց համար,
  4. Նախապատրաստել սովորողներին ընդունվելու համար աշխարհի լավագույն բուհեր
  5. Ուսուցիչների և սովորողների միջև հաստատել լիարժեք երկխոսություն,
  6. Սովորողների մեջ սերմանել մշտական ինքնակատարելագործման գիտակցում և ձգտում։

Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնական նպատակներն են՝

  1. Հայաստանի կրթական համակարգի համար որակապես նոր կողմնորոշիչների սահմանումը,
  2. Տարածաշրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումը,
  3. Դիլիջանի բնապահպանական կայուն զարգացումը,
  4. Դիլիջանի ենթակառուցվածքների վերանորոգմանը խթանելը և դրա հետագա զարգացմանը նպաստելը։

Տվյալ նախագծի հիմնական նպատակներին հասնելու համար սահմանվել են մարտավարական և ռազմավարական նպատակներ։

Դիլիջանի միջազգային դպրոցի ռազմավարական խնդիրներն են՝

  1. Դիլիջան քաղաքի նոր գլխավոր հատակագծի և զարգացման հայեցակարգի մշակումը և հաստատումը՝ հաշվի առնելով քաղաքի նոր կարգավիճակը և ֆունկցիոնալ հնարավորությունները (միջազգային դպրոց, ԿԲ-ի շենքերի համալիր, հանգստյան գոտի),
  2. Նոր ներդրողների ներգրավումը Դիլիջան,
  3. Միջազգային ֆինանսավարկային կազմակերպությունների ներգրավումը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման նախագծերին մասնակցելու համար։

Որպես մարտավարական խնդիրներ սահմանվել են՝

  1. Նախագծի իրականացման համար անհրաժեշտ տարածքների սեփականատերերի ոչ կառուցողական մոտեցման խնդրի լուծումը,
  2. Դպրոցի նախագծման և կառուցման համար միջազգային ստանդարտների օգտագործման հնարավորությունների համար իրավական մեխանզմների ստեղծումը, որոնք հիմնականում չեն համապատասխանում Հայաստանում գործող շինարարական նորմերին։

Կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլիջանի միջազգային դպրոցի ճարտարապետական նախագծի ընտրության համար հայտարարվել է միջազգային մրցույթ, որի արդյունքում ընտրվել է անգլիացի ճարտարապետ Թիմ Ֆլինի նախագիծը։ Հեղինակը տվյալ ճարտարապետական նախագծի հիմքում դրել է վերջին 20 տարում աշխարհի տարբեր երկրներում կառուցված 20 միջազգային դպրոց-կացարանների կառուցման ժամանակ օգտագործված առաջատար փորձը։

Դիլիջանի միջազգային դպրոցի շինությունների ընդհանուր հողատարածքը կազմում է շուրջ 87.1 հա, որից 67 հա 99 տարով վարձակալված է Դիլիջանի ազգային պարկից։

Կառուցապատման ենթակա տարածքը կազմում է 20,1 հա, որից ճարտարապետական նախագծի մեջ ընդգրկված են հետևյալ շինությունների կառուցումը՝ 8,1 հա կկառուցապատվի մինչև 2014 թվականը, իսկ 12 հա մինչև 2017 թվականը։

  1. Դպրոցի հիմնական մասնաշենք (13,180 մ2)
  2. Մարզական մասնաշենք (6300 մ2)
  3. Տեխնիկական մասնաշենք (456 մ2)
  4. Ավտոկայանատեղի (470 մ2)
  5. Բժշկական կենտրոն (368 մ2)
  6. Աշակերտների կացարան 1 (5000 մ2)
  7. Աշակերտների կացարան 2 (5000 մ2)
  8. Աշակերտների կացարան 3 (5000 մ2)
  9. Աշակերտների կացարան 4 (5300 մ2)
  10. Աշակերտների կացարան 5 (5750 մ2)
  11. Մուլտիֆունկցիոնալ կենտրոն (2400 մ2)
  12. Շենք 37 (445 մ2)
  13. Մարզական մասնաշենքի օժանդակ տարածք (2200 մ2)
  14. Արվեստի կենտրոն (5273 մ2)
  15. Հիմնական դահլիճ (1990 մ2)
  16. Անձնակազմի կացարան 1 (5000 մ2)
  17. Անձնակազմի կացարան 2 (5000 մ2)

Կրթակական ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնական պլան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլիջանի միջազգային դպրոցում նախատեսվում է, որ ուսումնական տարին տևելու է 274 օր, իսկ հանգիստյան օրերը լինելու են 91 օր։ 13-14 տարեկան երեխաների կրթությունը նախատեսվում է կազմակերպել պարտադիր, հավելյալ և հարակից առարկաների տեսքով։

Պարտադիր առարկաներն են անգլերենը, օտար լեզուները, մաթեմատիկան և ընդհանուր գիտությունը, «Հայոց լեզու, գրականություն» առարկան Հայաստանի քաղաքացիների համար։

Հավելյալ առարկաներն են արվեստը, դիզայնը և տեխնոլոգիան, պատմությունը, աշխարհագրությունը։ Հարակից առարկաներն են թատերական արվեստը, ֆիզիկական կրթությունը և առողջապահությունը, երաժշտությունը և այլն։

Քննությունները անցկացվում են պարտադիր և հավելյալ առարկաներից։

Սովորողները պետք է առնվազն «B» մակարդակ ունենան անգլերենից և գերազանց մաթեմատիկայից։ Այդ քննությունները համապատասխանում են IGCSE կրթական ծրագրին անցում կատարելու ստանդարտներին համապատասխան։ Հայազգի սովորողները անցնում են նաև հայագիտական առարկաներ։

14-16 տարեկան երեխաների համար նախատեսվում է կրթությունը կազմակերպել The International General Certificate of Secondary Education (IGCSE) կրթական ծրագրին համապատասխան։ Բոլոր առարկաները խմբավորված են հետևյալ խմբերում՝ Լեզուներ, Հումանիտար առարկաներ, Մաթեմատիկա, Ստեղծագործական, Սոցիալական գիտություններ, Տեխնիկական և արհեստագործական։ Քննությունները կազմակերպվում են ամռանը։ Սովորողները պետք է առնվազն ապահովեն «B» մակարդակ անգլերենից և գերազանց մաթեմատիկայից, քննությունները կազմակերպվելու են դպրոցի intranet համակարգի միջոցով։

Պարտադիր առարկաներն են անգլերենը(որպես առաջին կամ երկրորդ լեզու), մաթեմատիկան, բնագիտությունը (կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա), օտար լեզուները (ֆրանսերեն կամ ռուսերեն)(սովորողները, իսկ հայազգի քաղաքացիների համար նաև «Հայոց լեզու.գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները, բացի այդ, նրանք, ովքեր պատրաստվում են դիմել հայկական բուհեր կարող են նույնպես ուսանել այդ առարկաները)։

Հավելյալ առարկաներն են՝ Արվեստը, հավելյալ օտար լեզուն, դիզայնը և տեխնոլոգիան, անգլիական գրականությունը, տնտեսագիտությունը, պատմությունը, աշխարհագրությունը, երաժշտությունը։ 16-19 տարեկանների ուսուցումը նախատեսվում է կազմակերպել IB կրթական ծրագրերին համապատասխան։ Բոլոր առարկաները խմբավորված են հետևյալ կերպ՝

  • Խումբ 1 - Ռուսերեն, Հայերեն, Անգլերեն
  • Խումբ 2 - Ռուսերեն, Անգլերեն, Ֆրանսերեն, Իսպաներեն-B
  • Խումբ 3 - Պատմություն և տնտեսագիտություն, Էկոլոգիական համակարգեր և հասարակություն,
  • Խումբ 4 – Կենսաբանություն, Քիմիա և Ֆիզիկա (Բարձր և ստանդարտ մակարդակ)
  • Խումբ 5 – Մաթեմատիկա (տարբեր մակարդակների համար)
  • Խումբ 6 – Արվեստ, Երաժշտություն, Թատրոն

Դիպլոմ (Հիմնական) - Գիտության Տեխնոլոգիա (Technology of science)(դասընթացը դասավանդելու են ավելի քան 17 ուսուցիչներ), CAS դասընթաց(Creativity, Actions and Service)։

Առարկաները բաժանվում են նաև բարձր մակարդակի (Higer level) և ստանդարտ մակարդակի (Standard level)։ Յուրաքանչյուր սովորող պետք է ունենա 3-ական բարձր և ստանդարտ մակարդակի դասընթացներ։ IB դիպլոմ ստանալու համար սովորողը պետք է հավաքի առնվազն 24 միավոր հնարավոր 45-ից։

Նախապատրաստական տարի (13-14 տարեկան)[խմբագրել | խմբագրել կոդը]

IB Diploma (16-19 տարեկան)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կրթական ակադեմիական խտացված և հավասարակշռված երկամյա ծրագիր ավարտական քննություններով, որոնք ուսանողին պատրոստում են համալսարանական ընդունելության

Բակալավրի Միջազգային Դիպլոմ ծրագիր, International Baccalaureate Diploma Programme (IBDP) երկամյա կրթական ծրագիր է, որն ուղղված է 16–19 տարեկան ուսանողներին ապահովելու, աշխարհի բազում համալսարանների կողմից ընդունելի և միջազգայնորեն որակյալ համարվող կրթություն՝ ընդունվելու բարձրագույն ուսումնական հաստատություն։ Այն մշակվել է 1960-ականների սկզբներին Ժնևում միջազգային մանկավարժների կողմից։ Վեցամյա փորձնական ծրագրի ավարտին, որն ավարտվեց 1975-ին ստեղծվեց երկլեզու դիպլոմ։

Cambridge IGCSE (14-16 տարեկան)[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Համաշխարհային Քոլեջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Համաշխարհային Քոլեջներ, United World Colleges (կամ UWC), կրթական շարժում, որը միավորում է 12 միջազգային դպրոցներ և քոլեջներ, 140 երկրների ազգային կոմիտեներ և մի շարք կարճաժամկետ կրթական ծրագրեր։

Արտադասարանական ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերենի հարստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերենի խտացված ուսուցման ծրագիր բոլոր մակարդակների համար։

Տեսությունից պրակտիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսական ուսուցումը ամրապնդվում է գործնական պարապմունքների միջոցով՝ օդերևութաբանություն,վերամշակում, այգեգործություն, բացօթյա կիրառական երկրաչափություն։

Մարզասրահային և բացօթյա սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտային զանազան պարապմունքներ, թե խմբակային, թե անհատական. ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, լող, ձիավարություն և այլն։

Ակումբներ[խմբագրել | խմբագրել կոդը]

քննարկումներ, շախմատ, լեռնագնացություն, արշավներ,

Կիրառական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն, պարարվեստ, բեմական արվեստ, կիրառական արվեստ Հայաստանի լավագույն մշակութային կենտրոններից մեկում։

Դիլիջանի ազգային պարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացօթյա սպորտային պարապմունքներ և գիտա-փորձարարական պարապմուքներ արգելոցում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիլիջանի միջազգային դպրոց» հոդվածին։