Գրիգոր Նարեկացու հուշարձան (Վատիկան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Նարեկացու հուշարձան (այլ կիրառումներ)
Picto infobox architecture.png
Գրիգոր Նարեկացու հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և արձան
ՔանդակագործԴավիթ Երևանցի
ՃարտարապետՄիքայել Հասրաթյան
Ստեղծումապրիլի 5, 2018
ԵրկիրFlag of the Vatican City.svg Վատիկան
ՔաղաքGardens of Vatican City?
ԲնակավայրՎատիկան
Շինության ձևբրոնզե քանդակ
Նյութբրոնզ
Ներկա վիճակկանգուն

Գրիգոր Նարեկացու հուշարձան (իտալերեն՝ Statua Gregorio di Narek), հայ փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Նարեկացու հուշարձանը Վատիկանում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան կատարած այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պապին նվիրել է Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհդանիշ և հույս է հայտնել, որ դրա մեծ տարբերակը կտեղադրվի Վատիկանում[2]։

Գրիգոր Նարեկացու արձանը Վատիկանի պարտեզում կանգնեցվել է 2018 թվականի մարտի 21-ին[3] Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի և գործարար Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ, Վատիկանում ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանի կազմակերպական ջանքերի շնորհիվ։ Արձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 5-ին։ Բացմանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը[4], Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք Ամենապատիվ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյանը[5]։

Արձանը պատրաստված է երկու օրինակից, երկրորդ օրինակը կտեղադրվի Էջմիածնում[6]։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնզե քանդակն ունի 2 մետր բարձրություն։ Պատրաստվել է Չեխիայի Հորնի Կալնա քաղաքի արվեստանոց-ձուլարանում[7]։ Նարեկացին պատկերված է գրքի՝ նռան և եկեղեցու տեսքով մանրանկարներն ավարտելիս։ Նարեկացու արձանը նվեր է Հռոմի պապին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pope Francis and Armenian Patriarchs bless a bronze statue of St Gregory of Narek - Vatican News» (անգլերեն)։ 2018-04-05։ Վերցված է 2018-04-06 
  2. «St. Gregory of Narek statue unveiled in Vatican Gardens - Video»։ Public Radio of Armenia (en-US)։ 2018-04-05։ Վերցված է 2018-04-05 
  3. Sputnik։ «Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը. լուսանկարներ»։ armeniasputnik.am (հայերեն)։ Վերցված է 2018-04-05 
  4. Գրիգոր Նարեկացու արձանը տեղադրվել է Վատիկանում
  5. Նարեկացու արձանն օրհնել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, եղբայրական այցը՝ մանրամասն
  6. «Վատիկանում բացվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2018-04-05 
  7. «Հայ քանդակագործն աշխատում է Վատիկանի համար Գրիգոր Նարեկացու արձանի վրա»։ artsakhpress.am։ Վերցված է 2018-04-05