Ամերիկայի ձայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամերիկայի ձայն
Voice of America (18183).jpg
Изображение логотипа
Տեսակռադիոկայան, միջազգային ռադիոհեռարձակում, առցանց լրագիր, 501(c)(4) կազմակերպություն և state media?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հիմնադրվածփետրվարի 1, 1942
Գլխադասային գրասենյակԱմերիկայի Միացյալ Նահանգներ Վաշինգտոն ԿՇ, ԱՄՆ
Վերադաս կազմակերպությունU.S. Agency for Global Media?
Պարգևներ
Կայքamerikayidzayn.com

«Ամերիկայի ձայն» (անգլ.՝ Voice of America), ԱՄՆ դաշնային կառավարության պաշտոնական արտաքին լրատվական կառույց (1942 թվականից)։

Հանդիսանում է ԱՄՆ ինֆորմացիոն գործակալության ստորաբաժանումը։

Ամենահզոր վերահաղորդիչ կայանները տեղակայված են Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Մարոկկոյում, Լիբերիայում, Թաիլանդում, Վիետնամում, Ֆիլիպիններում, Ցեյլոնում, Օկինավա կղզում (Ճապոնիա

Հաղորդումները կազմված են լուրերից, միջազգային կյանքի վերաբերյալ մեկնաբանություններից, երաժշտական և գրական ծրագրերից։

1970-ին հաղորդումներ է տվել 38 լեզուներով, շաբաթական մոտ 850 ժամ՝ 109 հաղորդիչների միջոցով, որոնցից 68 գտնվում է արտասահմանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 282 CC BY-SA icon 80x15.png