Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ
Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ | |
---|---|
![]() Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի հյուրախաղերը Գյումրիում: 30.03.2017
|
|
Հիմնական տվյալներ |
Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ, հիմնադրվել է 1937 թվականին։ 1961 թվականից երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է Հովհաննես Չեքիջյանը։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը գործունեություն է ծավալել Հայաստանի բոլոր շրջաններում, Հայաստանից դուրս հանդես է եկել 180 քաղաքներում 820 համերգով։ Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Պրահայում, Բեյրութում և այլուր երգչախումբը 27 լեզուներով երգել է հայ և համաշխարհային դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ[1]։
1969 թվականից երգչախումբն ունի ակադեմիական կոչում, 1975 թվականից հանրապետության վաստակավոր կոլեկտիվ է, 2012 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ Կառավարության որոշմամբ շնորհվել է «ազգային» կարգավիճակ[2]։

Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի հյուրախաղերը Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում: 30.03.2017
Երգչախումբը ձայնագրել է Եկմալյանի և Կոմիտասի պատարագների սկավառակներ։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի պետական երգչախմբի և Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախմբերի համատեղ գործունեության ձայնագրություններից մեկը Փարիզում արժանացել է Գրան Պրիի։
- 1980 թվականին Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում օլիմպիական խաղերի մշակութային միջոցառումների շրջանակում՝ միության բոլոր անվանի խմբերի մրցակցության արդյունքում՝ Հայաստանի պետական երգչախմբի կատարմամբ հնչեցված Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան ճանաչվել է լավագույնը, և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն արժանացել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանին։
- ԽՍՀՄ պետական մրցանակ
- ՀԽՍՀ պետական մրցանակ
- «Մեսրոպ Մաշտոց» մեդալ
- «Մովսես խորենացի» շքանշան
- Մխիթարյան միաբանության ոսկե մեդալ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
- Ֆրիտյոֆ Նանսեն շքանշան
- ՀՊՄՀ «Խաչատուր Աբովյան» մեդալ
- ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ
- ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալ