Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին (Մարտիրոս) Սարգսի Մազմանյան (դեկտեմբերի 24 1899 (հունվարի 5 1900 ) [ 1] , Թիֆլիս , Ռուսական կայսրություն [ 1] - մայիսի 8 , 1987 (1987-05-08 ) , Երևան , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ ), հայ խորհրդային կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)։
1921 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը ։ 1922-1924 թթ. սովորել է Մոսկվայի (հոբոյ և խմբավարություն), 1926-1930 թթ.՝ Թիֆլիսի (ստեղծագործություն, դասատու՝ Սարգիս Բարխուդարյան ) կոնսերվատորիաներում։ 1930 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան ։ 1950-1954 թթ. եղել է Հայֆիլհարմոնիայի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, 1954-1962 թթ.` Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի տնօրեն։ 1961-1977 թթ. Երևանի պետական կոնսերվատորիայում դասավանդել է խմբավարություն։ Եղել է Հայաստանի երաժշտական ընկերության հիմնադիրներից և ընկերության նախագահի տեղակալը։ ՀՀ քաղաքներում, Թբիլիսիում, Մոսկվայում հիմնել և ղեկավարել է երգչախմբեր։ Գրել է «Ճուտիկ» մանկական օպերան, սիմֆոնիկ («Մամե և Աշե», «Հաղթանակի պոեմ»), կամերային գործիքային երկեր, խմբերգեր, ռոմանսներ, երգեր, ստեղծագործություններ մանուկների համար[ 2] ։
↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1974.
↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 .
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 133 )։