Դմիտրի Կաբալևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Կաբալևսկի
Boris Klavdievich Kabalevsky, Dmitri Kabalevsky, Elena Kabalevsky. St. Petersburg, 1909.jpg
Բնօրինակ անունռուս.՝ Дмитрий Борисович Кабалевский
Ծնվել էդեկտեմբերի 17 (30), 1904[1]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1925).svg Խորհրդային Ռուսաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 14, 1987(1987-02-14)[1] (82 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[3]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Ժանրերօպերա, սիմֆոնիա, դասական երաժշտություն, կամերային երաժշտություն[4], բեմական երաժշտություն[5] և 20-րդ դարի դասական երաժշտություն
Մասնագիտությունclassical composer, դիրիժոր, պարուսույց, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, դաշնակահար, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա և Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից Չայկովսկու անվան ակադեմիական երաժշտական ուսումնարան
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և ԳԴՀ Արվեստների ակադեմիա
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս,
, Լենինի շքանշան, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ, Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ,
, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, Լենինյան մրցանակ, ԽՍՀՄ պետական մրցանակ, Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ, Ստալինյան մրցանակ և Մ.Ի. Գլինկայի անվան ԽՍՀՄ պետական մրցանակ
Կայքkabalevsky.ru
Commons-logo.svg Dmitry Kabalevsky Վիքիպահեստում

Դմիտրի Բորիսովիչ Կաբալևսկի (ռուս.՝ Дмитрий Борисович, Кабалевский, դեկտեմբերի 17 (30), 1904[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 14, 1987(1987-02-14)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), ռուս խորհրդային կոմպոզիտոր, մանկավարժ, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1963)։ Արվեստագիտության դոկտոր (1965), ԽՍՀՄ ՄԳԱ իսկական անդամ (1971 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ստեղծագործական, 1930 թվականին՝ դաշնամուրի բաժինները, 1939 թվականից՝ նույն կոնսերվատորիայի պրոֆեսոր։ 1952 թվականից ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար է։

Գրել է օպերաներ («Կոլա Բրյունոն», 1937, 2-րդ խմբ.՝ 1968, լենինյան մրցանակ, 1972, «Տարասի ընտանիքը», 1950, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1951, «Կրակի մեջ», 1943, «Նիկիտա Վերշինին», 1955, «Քույրեր», 1969), 4 սիմֆոնիա (1932, 1933, 1934, 1956), կոնցերտներ, սյուիտներ, կանտատներ, «Ռեքվիեմ» մենակատարների, 2 երգչախմբի և նվագախմբի համար (Ռ. Ռոժդեստվենսկու խոսքերով, 1963, Գլինկայի անվ. ՌՍՖՍՀ պետ. մրցանակ, 1966), 2 լարային կվարտետ (№2, 1945, ԽՍՀՄ պետ. մրցանակ, 1946), դաշնամուրային պրելյուդներ, կինոնկարների և դրամատիկական ներկայացումների երաժշտություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 148 CC BY-SA icon 80x15.png