Էդուարդ Բաղդասարյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Բաղդասարյան (այլ կիրառումներ)
Էդուարդ Բաղդասարյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | հայ․՝ Էդուարդ Բաղդասարյան |
Ի ծնե անուն | Էդուարդ Հովհաննեսի Բաղդասարյան |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1922 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ |
Երկիր | ![]() |
Մահացել է | նոյեմբերի 5, 1987 (64 տարեկանում) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ | Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ |
Էդուարդ Հովհաննեսի Բաղդասարյան (1922, նոյեմբերի 14, Երևան - 1987, նոյեմբերի 5, Երևան), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963)։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Երևանում: Միջնակարգ կրթությունն ստացել է Թբիլիսիում, ավարտել 1940 թվականին։ Միաժամանակ սովորել է երաժշտական տասնամյակում։ 1941 թվականին ընդունվել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիան, իսկ 1946 թվականին տեղափոխվել է Երևան, ուսումը շարունակել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է 1950 թվականին։ 1951-1953 թթ. սովորել է Մոսկվայում, հայկական մշակույթի տանը։ 1956-1966 թթ ղեկավարել է ՀԽՍՀ ռադիո և հեռուստատեսության գործիքային կվինտետը, 1961-1987 թթ.՝ դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում (1982 թվականից՝ պրոֆեսոր)։ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում եղել է ստեղծագործական դասարանի ղեկավար։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրել է սիմֆոնիկ պոեմ (1950), նախերգանք սիմֆոնիկ նվագախմբի համար (1953), «Շախմատ» բալետը (1940), ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար (1958), դաշնամուրի կոնցերտ (1978), դաշնամուրային 24 պրելյուդ (1948-1960), կվինտետ (1952), երգեր, ռոմանսներ, թատերական և կինոերաժշտություն, կատարել հայկական ժողովրդական պարերի դաշնամուրային մշակումներ (1976)[1][2]:
«Տժվժիկ» ֆիլմում օգտագործվել է նրա երաժշտությունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Նոյեմբերի 14 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 5 մահեր
- 1987 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ կոմպոզիտորներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Հայ դաշնակահարներ
- Թբիլիսիի կոնսերվատորիայի շրջանավարտներ