Նուպար Սնկրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նուպար Կարապետի Սնկրյան
Ծնվել էմայիսի 15, 1922(1922-05-15) (97 տարեկան)
Թեքիրդաղ, Թուրքիա
Մասնագիտություներաժիշտ
ԿրթությունՄելքոնյան կրթական հաստատություն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ՊարգևներՀայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Սնկրյան Կարապետի Նուպար (մայիսի 15, 1922(1922-05-15), Թեքիրդաղ, Թուրքիա), հայ խորհրդային խմբավար։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1958

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուպար Սնկրյանը ծնվել է Ռոդոսթոյում (այժմ՝ Թուրքիայում): 1943 թվականին ավարտել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանը։ 1946 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 1954 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան։ 1946-1948 թթ.՝ Երևանի ռադիոկոմիտեի երգչախմբի, 1957-1961 թթ.՝ Հայաստանի պետական երգչախմբի խմբավար։ Ղեկավարել է բազմաթիվ ինքնագործ երգչախմբեր, այդ թվում՝ 1955-1982 թթ.՝ ժողոնրդական կոլեկտիվ Երևանի Վ․ Ի․ Լենինի անվան էլեկտրամեքենաշինկան գործարանի արական երգչախումբը (Երիտասարդության և ուսանողության համաշխարհային VI փառատոնի գեղարվեստական մրցույթի դափնեկիր, 1957, Մոսկվա), որի հետ հանդես է եկել ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում, Լեհաստանում, Բուլղարիայում։ 1961 թվականից զբաղվել է նաև մանկավարժությամբ, 1974 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (խմբավարություն)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Նուպար Սնկրյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-05-19 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 482 CC-BY-SA-icon-80x15.png