Թեքիրդաղ
| Քաղաք | ||
|---|---|---|
| Թեքիրդաղ | ||
| թուրքերեն՝ Tekirdağ | ||
| 40°59′0″N 27°31′0″E / 40.98333°N 27.51667°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Թեքիրդաղի մարզ | |
| Համայնք | Թեքիրդաղի մարզ և Ադրիանապոլիսի վիլայեթ | |
| Մակերես | 1 112 կմ² | |
| ԲԾՄ | 10 մ | |
| Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
| Բնակչություն | 137 962 մարդ (2008) | |
| Ագլոմերացիա | 166 313 | |
| Ազգային կազմ | թուրքեր | |
| Կրոնական կազմ | իսլամ | |
| Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
| Հեռախոսային կոդ | 282 | |
| Փոստային ինդեքս | 59000 | |
| Ավտոմոբիլային կոդ | 59 | |
| Պաշտոնական կայք | tekirdag.bel.tr | |
|
| ||
Թեքիրդաղ (թուրքերեն՝ Tekirdağ, հուն․՝ Ραιδεστός , բուլղար․՝ Родосто), քաղաք Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Թեքիրդաղի մարզկենտրոնն է։ Գտնվում է Թուրքիայի եվրոպական հատվածում։ Բնակչությունը 2000 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 108 000 մարդ։
Թեքիրդաղը ունի մի քանի պատմական անվանումներ՝ Ռոդոստո (Ρωδόστο) կամ Ռադեստուս (Ραιδεστός): Բյուզանդական ժամանակաշրջանում քաղաքը կոչվել է Բյուզանդիոն (Βισάνθη), իսկ օսմանյան ժամանակաշրջանում քաղաքը կոչվել է Թեքֆուր Դաղ։ Այստեղից էլ ի հայտ է եկել ժամանակակից անվանումը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի պատմությունը սկսվում է մ.թ.ա. 4000 թվականից։ Համարվում է, որ Թեքիրդաղի տեղում եղած Ռոդոստո քաղաքը հիմնել են Սամոս կղզու բնակիչները։ Քսենոփոնը իր Անաբասիս աշխատության մեջ նշում է, որ քաղաքը եղել է Տարսոս թագավորության կենտրոնը, որը կառավարում էր իշխան Սեուտեսը։
813 թվականին Ռոդոստոյի մոտ տեղի ունեցավ կարևոր ճակատամարտ Բուլղարիայի և Բյուզանդական կայսրության միջև, իսկ 1206 թվականին Բուլղարիայի և Լատինական կայսրության միջև։
1360 թվականին քաղաքը նվաճվել է օսմանյան թուրքերի կողմից, որից հետո այն ներառվել է Էդիրնեի վիլայեթի մեջ։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Թուրքիայի և Բալկանյան երկրների միջև կնքված հաշտության պայմանագրի համաձայն Թեքիրդաղը մտավ Բուլղարիայի կազմի մեջ։ Որոշ ժամանակ անց այն ետ վերադարձվեց Թուրքիային։
1918 թվականի սկզբից մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը քաղաքը եղել է հունական բանակի վերահսկողության ներքո և համաձայն Սևրի պայմանագրի քաղաքը պետք է մտներ Հունաստանի կազմի մեջ։ Սակայն 1922 թվականին Լոզանի պայմանագրով Հունաստանը պետք է զիջեր Թեքիրդաղը Թուրքիայի Հանրապետությանը։
1912 թվականին Թեքիրդաղում բնակվել են 26 020 հույներ, 20 775 թուրքեր, 13 000 հայեր և 2500 հրեաներ[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918
