Զուրաբ Սոտկիլավա
| Զուրաբ Սոտկիլավա
վրաց.՝ ზურაბ სოტკილავა | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 12, 1937[1] |
| Ծննդավայր | Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | սեպտեմբերի 18, 2017[1] (80 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
| Գերեզման | Saburtalo Pantheon |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Վրաստանի տեխնիկական համալսարան (1960) և Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1965) |
| Մասնագիտություն | ֆուտբոլիստ, օպերային երգիչ, երաժշտության ուսուցիչ և երգիչ |
| Աշխատատու | Մոսկվայի կոնսերվատորիա |
| Պարգևներ և մրցանակներ | |
Զուրաբ Լավրենտևիչ Սոտկիլավա (վրացերեն՝ ზურაბ სოტკილავა, մարտի 12, 1937[1], Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 18, 2017[1], Մոսկվա, Ռուսաստան), վրացի խորհրդային օպերային երգիչ (տենոր)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զուրաբ Սոտկիլավան ծնվել է 1937 թվականի մարտի 12-ին Սուխում քաղաքում։
Մանկուց խաղում էր ֆուտբոլ, 16 տարեկանում նա խաղում էր «Դինամո»-ում[2]։ 1956 թվականին Սոտկիլավան 20 տարեկան հասկանում դարձավ Վրաստանի ազգային հավաքականի կապիտան։ Երկու տարի անց նա Թբիլիսիի «Դինամո»-ում էր։ 1958 թվականին Հարավսլավիայում ծանր վնասվածքներ ստացավ և 1959 թվականին Չեխոսլովակիայում ավարտեց իր ֆուտբոլային կարիերան։
1960 թվականին ավարտել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտը, ապա 1965 թվականին Թբիլիսիի կոնսերվատորիան (Դավիթ Անդգուլաձեի դասարան), 1972 թվականին՝ կոնսերվատորիայի շրջանավարտ էր։
1965-1974 թվականներին Զուրաբ Սոտկիլավան Թբիլիսիի Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի մեներգիչ էր։ 1966-1968 թվականներին նա վերապատրաստվել է Լա Սկալա թատրոնում, Դինարո Բառայի մոտ։
1973 թվականին կայացավ նրա առաջին համերգը Մոսկվայի Մեծ թատրոնում («Կարմեն» Ժ. Բիզե), 1974 թվականին մտավ օպերային թատերախումբ։
1976-1977 թվականներին նա դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայիում, իսկ 1987 թվականին մինակատարի ամբիոնի պրոֆեսոր է։ 2002 թվականին նա կրկին դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում։ Նրա ուսանողներն էին՝ Վլադիմիր Բոգաչևը, Վ. Րեդկինը, Ա. Ֆեդինը և այլք։
2015 թվականին Զուրաբ Սոտկիլավան հայտարարել է, որ լուրջ հիվանդ է։ Բժիշկներն ախտորոշել են՝ ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցք[3]։ Գարմանիայում վիրահատվելուց և բուժվելուց հետո, նա վերադարձել է ստեղծագործական գործունեությանը, նրա առաջին, հետվիրահատական համերգը կայացել է հոկտեմբերի 25-ին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կին- Էլիսո Տուրմանդիձե
- Դուստր- Տեյա Սոտկիլավա
- Դուստր- Քեթի Սոտկիլավա
- Աղջիկ թոռնիկ -Քեթի, տղա թոռնիկ- Լևոն
Մրցանակներ և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համաշխարհային երիտասարդական և ուսանողական փառատոնի գլխավոր մրցանակ (Բուլղարիա, 1968)
- Չայկովսկու անվան միջազգային մրցույթ (1970)
- Բինյասի անվան միջազգային մրցույթ փառատոնում՝ առաջին մրցանակ և «Գրան պրի» (1970)
- Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1970)
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1973)[4]
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979)
- Վրացական ԽՍՀ պետական մրցանակ (1983)
- Շոթա Ռուստավելու անվան Վրաստանի պետական մրցանակ (1998)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2001 թվականի մարտի 22) - հայրենական երաժշտական-թատերական արվեստի զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման համար[5]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (2001 թվականի դեկտեմբերի 3) - հայրենական երաժշտական-թատերական արվեստի զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման և երկար տարիների ստեղծագործական գործունեության համար[6]
- Պատվո շքանշան 1971 թ.
- Աշխատավորի կարմիր շքանշան 1976 թ.
- Պատվո շքանշան (Վրաստան, 1997)
- «Օվացիա»-յի մրցանակ 2008 թ.
- Ռուսաստանի ֆեդերացիայի կողմից նախագահական մրցանակ (2012 թվականի հոկտեմբերի 27)[7]
- Բոլոնիայի երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ (Իտալիա)
- Գեղագիտական և ազատ արվեստների ակադեմիկոս (Ռուսաստան)[8]
Ռեպերտուար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռիչարդ (Պարահանդես-դիմակահանդես (օպերա) Ջուզեպպե Վերդի)
- Մանրիկո («Գովերգիչ» Ջ. Վերդի)
- Մարիո Կավարադոսսի («Կարոտ» Ջ. Պուչինի)
- Ոդեմոն («Իոլանտա» Պ. Չայկովսկի)
- Ռադամես («Աիդա» Ջ. Վերդի)
- Հնդկական հյուր («Սադկո» Ն. Ռմսկի-Կորսակով)
- Արզաքան («Լուսնի հափշտակում» Օ. Տակտակիշվիլի)- առաջին կատարող
- Օթելլո («Օթելլո» Ջ. Վերդի)
- Ռիչարդ (Պարահանդես-դիմակահանդես (օպերա) Ջուզեպպե Վերդի)
- Տուրիդու («Գեղջկական պատիվ» Պ. Մասկանի)
- Բարոն Կալոանդրո («Գեղեցկուհի ջրաղացպանուհի» Ջ. Պաիզիելլո)- առաջին կատարողը Մեծ թատրոնում
- ինքնակոչիկ («Բորիս Գոդունով» Մ. Մուսորգսկի)
- Գոլիցին («Խովանշինա» Մ. Մուսորգսկի)
- Իզմաիլ («Նաբուկո» Ջ. Վերդի)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ Зураб Лаврентьевич Соткилава / Zurab Sotkilava
- ↑ «Оперный певец Зураб Соткилава признался, что тяжело болен раком».
- ↑ «Московская государственная консерватория им. П. И. Чайковского - Педагоги - Соткилава Зураб Лаврентьевич». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Указ Президента РФ от 22 марта 2001 г. № 325». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Указ Президента РФ от 3 декабря 2007 г. № 1626
- ↑ Распоряжение Президента РФ от 27 октября 2012 г. № 486-рп
- ↑ Состав академии: Зураб Лаврентьевич Соткилава
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Борис Тарасов (2007). «Зураб Соткилава: Буду петь, пока есть любовь публики». Газета Россiя № 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
- Մարտի 12 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Սուխում քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 18 մահեր
- 2017 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Թբիլիսի քաղաքում թաղվածներ
- Թբիլիսիի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի դասախոսներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի օպերային երգիչներ
- Դինամո Թբիլիսիի ֆուտբոլիստներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ
- Վրաստանի տեխնիկական համալսարանի շրջանավարտներ
- Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի դափնեկիրներ
- Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Վրացի օպերային երգիչներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Քաղցկեղից մահացածներ