Ջեյմս Գյոզալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Գյոզալյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհուլիսի 25, 1925(1925-07-25)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մահացել է1987
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմպոզիտոր և խմբավար
ԱշխատավայրՀայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ
ԿրթությունԳյումրու պետական մանկավարժական ինստիտուտ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Ջեյմս Արմենակի Գյոզալյան (հուլիսի 25, 1925(1925-07-25), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, խմբավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Գյոզալյանը ծնվել է 1925 թվականի հուլիսի 25-ին, Գյումրիում։

1944 թվականին ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը, ապա կրթություն է ստացել Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում, իսկ 1944-1946 թվականներին՝ Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարաններում։ 1951 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարության բաժինը։ 1952-1953 թվականներին կատարելագործվել Մոսկվայում։ 1953-1961 թվականներին եղել է Հայկական Ժողովրդական Երգի-Պարի Համույթի դիրիժոր-խմբավար։ 1961-1987 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

1967 թվականին ստացել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչումը։

Հեղինակ է երգերի և խմբերգերի։

Մահացել է 1987 թվականին, Երևանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 148. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։