Jump to content

Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ
Изображение логотипа
Տեսակուսումնարան
Հիմնադրված է1934
ՀիմնադրիրԴանիել Ղազարյան
Մուշեղ Աղայան
Անվանված էՔրիստափոր Կարա-Մուրզա
ՌեկտորՏիգրան Նորատյան[1]
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Գյումրի, Շիրակի մարզ, Հայաստան
ՀասցեՇիրակի մարզ, ք. Գյումրի, Ղուկասյան 30

Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ, Հայաստանի կրթության և գիտության նախարարության երաժշտական միջին մասնագիտական ուսումնական հաստատություն Գյումրիում։

Հիմնադրվել է 1934 թվականին, մինչ այդ (1924) ստեղծված երաժշտական ստուդիայի հիման վրա։ Ուսումնարանի հիմնադիրներն են եղել կոմպոզիտորներ Դանիել Ղազարյանը և Մուշեղ Աղայանը։ Ուսումնարանը 1977-1978 ուսումնական տարում ուներ դաշնամուրային, լարային, տեսական, փողային գործիքների, խմբավարական, վոկալ բաժիններ (400 ուսանող), սիմֆոնիկ նվագախումբ։

Ուսումնարանում դասավանդել են կոմպոզիտորներ Դանիել Ղազարյանը, Մուշեղ Աղայանը, Արտեմի Այվազյանը, Գրիգոր Եղիազարյանը, Ալեքսանդր Դոլուխանյանը։ Ուսումնարանի անվանի շրշանավարտներից են կոմպոզիտոր Գեղունի Չթչյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոսներ Ե. Աբաշյանը, Աննա Բարսամյանը, Մարգարիտ Բրուտյանը, Կիևի կոնսերվատորիայի դասախոս, համամիութենական մրցանակաբաշխության դափնեկիր, ֆագոտիստ Ա. Աբաշյանը, երաժշտագետ Սուսաննա Ամատունին և ուրիշներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 553