Մուշեղ Աղայան
Մուշեղ Աղայան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | նոյեմբերի 17, 1883[1][2] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | սեպտեմբերի 11, 1966[1] (82 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, երաժշտագետ և երգիչ |
Երգչաձայն | բարիտոն[1][2] |
Կրթություն | Ներսիսյան դպրոց[1], Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1911)[1] և Մոսկվայի կոնսերվատորիա (1930)[1] |
Անդամակցություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
Մուշեղ Ղազարոսի Աղայան (նոյեմբերի 17, 1883[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 11, 1966[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ երաժշտագետ և կոմպոզիտոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1939)։
Ղազարոս Աղայանի որդին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Ներսիսյան դպրոցում (Թիֆլիս), ապա աշակերտել Մակար Եկմալյանին։ 1907-1911 թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի երաժշտական ուսումնարանում, 1925-1930 թթ.` Մոսկվայի կոնսերվատորիայում։ Աշխատել է որպես երաժիշտ-մանկավարժ, եղել է երգիչ (բարիտոն)։ Համերգներով հանդես է եկել Երևանում, Թիֆլիսում և Մոսկվայում։ 1930 թվականին տեղափոխվել է Երևան, Շարա Տալյանի հետ կազմել ու հրատարակել է Սայաթ-Նովայի (1946) և Ջիվանու (1955) երգերի նոտագրած ժողովածուները, կազմել է Կոմիտասի «Ազգագրական ժողովածու»-ի 2-րդ գիրքը (1950), խմբագրել Սպիրիդոն Մելիքյանի «Հայ ժողովրդական երգեր ու պարեղանակներ» ժողովածուի 1-ին, 2-րդ հատորները (1949, 1952), Շերամի երգերի ժողովածուն (1959)։ Գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, ձայնագրել և մշակել ժողովրդական և գուսանական երգեր («Ջան յարո ջան», «Կարմիր վարդ», «Ջաղցի դռնով», «Գյուլիզարի բադի բլբուլը» և այլն)։ 1934-1939 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երաժշտական ակնարկներ, Մ., 1927
- Հայ գուսանները և գուսանա-աշուղական արվեստը, Ե., 1959
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 244)։ ![]() |
- Նոյեմբերի 17 ծնունդներ
- 1883 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 11 մահեր
- 1966 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Բարիտոններ
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ երաժշտագետներ
- Հայ կոմպոզիտորներ
- ԽՄԿԿ անդամներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով