Ալեքսանդր Դոլուխանյան
Ալեքսանդր Դոլուխանյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1910 Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հունվարի 15, 1968[1] (57 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ժանրեր | երգ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար և երաժշտության դասախոս |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Լեյբլ | Մելոդիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1932) և Մոսկվայի կոնսերվատորիա |
Ամուսին | Զարուհի Դոլուխանյան |
Պարգևներ |
Ալեքսանդր Պողոսի Դոլուխանյան (հունիսի 1, 1910, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունվարի 15, 1968[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային կոմպոզիտոր և դաշնակահար։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1958)[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1932 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան, 1937-1940 թվականներից և 1941-1946 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1946 թվականից բնակվել է Մոսկվայում։ Դոլուխանյանի ստեղծագործության մեջ մեծ տեղ են գրավում երգերն ու ռոմանսները։ Հանրահայտ են Դոլուխանյանի «Երևանյան գիշերները», «Փոստատարի երգը» և այլն։ Մշակել է հայ, ինչպես և այլ ազգերի ժողովրդական երգեր։ Գրել է «Սևաստոպոլի հերոսները» (1948), «Լենինի ուղիով» (1963) կանտատները, «Տոնական սիմֆոնիա» (1950), «Հայկական կապրիչիո» (1952), դաշնամուրի և նվագախմբի 2 կոնցերտ (1947, 1954), «Գեղեցկության մրցույթ» օպերետը (բեմ․ 1967, Մոսկվայի օպերետի թատրոն) և այլ գործեր[3][4]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եղբայր՝ Մարկ Պավլովիչ Դոլուխանով (1907-1975), էլեկտրոտեխնիկ, Սանկ Պետերբուրգի էլեկտրոտեխնիկական համալսարանի պրոֆեսոր
- Զարմիկ՝ Պավել Մարկովիչ Դոլուխանով, հնագետ, հնագրագետ
- Առաջին կին՝ Զարուհի Դոլուխանովա, օպերային երգչուհի
- Երկրորդ կին՝ Կալերիա Նիկոլաևնա Դոլուխանյան (ծննդյան անունը՝ Տրուբնիկովա, 1926-?), ջերմատեխնիկ Նիկոլայ Տրուբնիկովի դուստրը։ Որդի՝ Նիկոլայ (1961)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «SovMusic.ru - Авторы и исполнители: Александр Долуханян»։ sovmusic.ru։ Վերցված է 2019-05-19
- ↑ «ДОЛУХАНЯН в музыкальной энциклопедии»։ www.music-dic.ru։ Վերցված է 2019-05-19
- ↑ «AV Production - Ալեքսանդր Դոլուխանյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-05-19
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 431)։ ![]() |
|
- Հունիսի 1 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հունվարի 15 մահեր
- 1968 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ դաշնակահարներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Ավտոճանապարհային վթարներից զոհվածներ
- Ռուս կոմպոզիտորներ
- Խորհրդային կոմպոզիտորներ