Զարուհի Դոլուխանյան
Զարուհի Դոլուխանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1918[1] Մոսկվա, Ռուսաստան |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Մահացել է | դեկտեմբերի 4, 2007[1] (89 տարեկանում) Մոսկվա, Ռուսաստան |
Ժանրեր | կոլորատուրային մեցցո-սոպրանո |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա |
Պարգևներ | Ստալինյան մրցանակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ, «Աշխատանքի վետերան» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան, «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, Լենինյան մրցանակ, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, Miner's Glory Medal? և Ռոբերտ Շումանի անվան մրցանակ |
Զարուհի Աղասու Դոլուխանյան (օրիորդական ազգանունը` Մակարյան, ռուս.՝ За́ра Алекса́ндровна Долуха́нова, մարտի 15, 1918[1], Մոսկվա, Ռուսաստան - դեկտեմբերի 4, 2007[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային օպերային երգչուհի (կոլորատուրային մեցցո-սոպրանո), վոկալ կատարողական արվեստի վարպետ, ՀԽՍՀ (1955), ՌՍՖՍՀ (1956), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1990), Լենինյան մրցանակի դափնեկիր (1966), պրոֆեսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1933 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը, 1957 թվականին՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտը։ 1941 թվականին ընդունվել է Երևանի Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոն, հանդես եկել Օլգայի (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Գայանեի (Սպենդիարյանի «Ալմաստ»), Զիբելի (Գունոյի «Ֆաուստ»), Դունյաշայի (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Պոլինայի (Չայկովսկու «Պիկովայա Դամա») և այլ դերերգերով։
1944 թվականին տեղափոխվել է Մոսկվա, նվիրվել համերգային գործունեության․ եղել է Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության, 1959 թվականից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատարուհի։ 1949 թվականին Բուդապեշտում կայացած երգիչների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ Դոլուխանյանը հռչակված երգչուհի է․ նրա ձայնն առանձնանում է կոլորատուրային մեցցո-սոպրանոյում հազվադեպ հանդիպող գեղեցիկ տեմբրով և մեծ դիապազոնով (երկու և կես օկտավա), հատկապես տպավորիչ է ցածր ռեգիստրի հագեցած, թավշե ձայնի և թեթև, փայլուն կոլորատուրայի զուգորդումը։
Դոլուխանյանը կատարում է ինչպես տեխնիկական ազատություն և ձայնի հատուկ շարժունակություն պահանջող վիրտուոզային գործեր (Ռոզինայի դերերգը Ռոսինիի Զ․ Ա․ Դոլուխանովա «Սևիլյան սափրիչ» օպերայից, Ռոսինիի «Նեապոլիտանական տարանտելլա», Մոցարտի «Ալելուիա»), այնպես էլ լայնաշունչ մեղեդայնությամբ և ներքին դրամատիզմով առանձնացող երկեր (Տոսկայի դերերգը Պուչչինիի համանուն օպերայից, Դալիլայի դերերգը Մեն-Մանսի «Սամսոն և Դալիլա» օպերայից, Ռախմանինովի, Չայկովսկու ռոմանսները)։ Դոլուխանյանի երգացանկում մեծ տեղ են գրավում հայ կոմպոզիտորները (Կոմիտաս, Ա․ Սպենդիարյան, Ռ․ Մելիքյան, Արամ Խաչատրյան, Ա․ Հարությունյան, Վ․ Կոտոյան, Մ․ Թարիվերդին) և հայկական ժողովրդական երգերը։ Համերգներ է ավել Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, ԳՖՀ-ում, Կանադայում, Իտալիայում, Հունաստանում, ԳԴՀ-ում, Լեհաստանում և այլուր։ Դոլուխանյանն արժանացել է ԽՍՀՄ պետական (1951 թվական), լենինյան (1966 թվական) մրցանակների։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 431)։ ![]() |
- Մարտի 15 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 4 մահեր
- 2007 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ օպերային երգչուհիներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Հայ մեցցո-սոպրանոներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Հայ պրոֆեսորներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Մոսկվայի հայկական գերեզմանատանը թաղվածներ
- Հայերը Ռուսաստանում
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ