Սերգեյ Տանեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Տանեև
Taneev.jpg
Ծնվել է նոյեմբերի 25, 1856(1856-11-25)[1][2][3]
Ծննդավայր Վլադիմիր, Ռուսական կայսրություն[4][3]
Մահացել է հունիսի 19, 1915(1915-06-19)[1][2] (58 տարեկանում) կամ հունիսի 6 (19), 1915 (58 տարեկանում)
Մահվան վայր Dyudkovo[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրոն Ուղղափառություն
Կրթություն Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
Երկեր Երկրորդ սիմֆոնիա, Q2740676? և Q2916733?
Մասնագիտություն կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, երաժշտություն տեսաբան, համալսարանի պրոֆեսոր, դաշնակահար և գրող
Աշխատավայր Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
Sergei Taneev Վիքիպահեստում

Սերգեյ Իվանովիչ Տանեև (ռուս.՝ Сергей Иванович Танеев, նոյեմբերի 25, 1856(1856-11-25)[1][2][3], Վլադիմիր, Ռուսական կայսրություն[4][3] - հունիսի 19, 1915(1915-06-19)[1][2] կամ հունիսի 6 (19), 1915, Dyudkovo[2]), ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, գիտնական, երաժշտական-հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1875 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Նիկոլայ Ռուբինշտեյնի դաշնամուրի և Պյոտր Չայկովսկու կոմպոզիցիայի դասարանները)։ Զբաղվել է համերգային գործունեությամբ։ 1878 թվականից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում (1881 թվականից՝ պրոֆեսոր, 1885-1889 թվականներին՝ տնօրեն)։

Կարևոր նշանակություն է ունեցել Տանեևի, որպես կոնտրապունկտի, ֆուգայի և երաժշտական ձևի դասարանների ղեկավարի մանկավարժ, գործունեությունը, աշակերտներից են՝ Ս․ Ռախմանինովը, Ա․ Սկրյաբինը, Ն․ Մետները, Զ․ Փալիաշվիլին, Ռ․ Գլիերը, Գ․ Կոնյուսը, Բ․ Յավորսկին և ուրիշներ։

1905 թվականին հանդես է եկել ի պաշտպանություն գործադուլավոր ուսանողների իրավունքների, հեռացել պրոֆեսորական կազմից։ Եղել է ժողովրդական կոնսերվատորիայի (1906 թվականից), երաժշտական գիտական ընկերության (1908 թվականից՝ «Երաժշտատեսական գրադարան»), բազմաթիվ համերգային կազմակերպությունների և կոլեկտիվների հիմնադիրն ու ակտիվ մասնակիցը։ Աշխատակցել է Մոսկվայի երաժշտա–ազգագրական հանձնաժողովին (1880-ական թվականներին գրի են առել Կովկասի ժողովուրդների, ուկրաինական բազմաթիվ երգեր)։

Հսկայական նշանակություն ունեն Տանեևի պոլիֆոնիայի պրոբլեմներին նվիրված տեսական աշխատությունները։ Տանեևի կոմպոզիտորական ստեղծագործությունը բնորոշվում է բարոյա-փիլիսոփայական ուղղվածությամբ։ Գրել է «Օրեսթեա» օպերան (ըստ Էսքիլեսի, բեմ.՝ 1895, Մարիինյան թատրոն, Պետերբուրգ), «Հովհաննես Դամասկացի» (1884) և «Սաղմոսի ընթերցումով» (1915) կանտատները, 4 սիմֆոնիա (առանձնանում է 4-րդը, 1898), խմբերգեր, ռոմանսներ, կամերագործիքային երկեր (կվարտետներ, տրիոներ, կվինտետներ)։

Հայ երաժիշտներից Տանեևին աշակերտել են Գ․ Ղորղանյանը և Կ․ Սարաջևը։

1908 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում կայացել է Տանեևի դաշնամուրային Ռե մաժոր տրիոյի (երկ 22) առաջին կատարումը, որին մասնակցել են հեղինակը (դաշնամուր), Կ․ Սարաջևը (ջութակ) և Մ․ Բուկինիկը (թավջութակ)։ 1915 թվականին Սարաջևը «Մուզիկա» («Музыка») ամսագրում հրատարակել է Տանեևի մասին հուշեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 562 CC-BY-SA-icon-80x15.png