Ռեյնգոլդ Գլիեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյնգոլդ Գլիեր
Reinhold Glière.jpg
Ծնվել է հունվարի 11, 1875({{padleft:1875|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2][3][4]
Կիև, Ռուսական կայսրություն[1][5]
Երկիր Flag of Ukraine.svg Ուկրաինա
Flag of the Soviet Union (1936-1955).svg ԽՍՀՄ
Մահացել է հունիսի 23, 1956({{padleft:1956|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:23|2|0}})[5][2][4] (81 տարեկանում)
Մոսկվա, ԽՍՀՄ[5]
Ժանրեր օպերա և սիմֆոնիա
Մասնագիտություն կոմպոզիտոր, դիրիժոր, պարուսույց, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ և համալսարանի պրոֆեսոր
Շրջանավարտ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա[1]
Անդամակցություն ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն

Գլիեր Մորիցևիչ Ռեյնգոլդ (հունվարի 11, 1875({{padleft:1875|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2][3][4], Կիև, Ռուսական կայսրություն[1][5] - հունիսի 23, 1956({{padleft:1956|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:23|2|0}})[5][2][4], Մոսկվա, ԽՍՀՄ[5]), խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտա-հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1938 թվական), արվեստագիտության դոկտոր (1941 թվական), պրոֆեսոր (1913 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյնգոլդ Գլիերը ծնվել է 1874 թվականի դեկտեմբերի 30-ին (1875 թվականի հունվարի 11) Կիևում։ 1894 թվականին ավարտել է Կիևի երաժշտական ուսումնարանի ջութակի բաժինը և ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիայի ջութակի դասարան։ 1900 թվականին ավարտեց Մոսկվայի կոնսերվատորիան, իսկ 1906-1908 թվականներին ուսանել է Օսկար Ֆրիդի մոտ դիրիժորություն և Գերմանիայից վերադառնալուց հետո սկսել է հանդես գալ որպես դիրիժոր՝ հինականում սեփական ստեղծագործություններով։

Պատվավոր քաղաքացու կոչման վկայականի պատճեն

Տեսական առարկաներ է դասավանդել Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական դպրոցում։ 1920-1941 թվականներին եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր։

Ռեյնգոլդ Գլիերն առաջին խորհրդային բալետի հեղինակն է։ Միակ ռուս կոմպոզիտորն է, ով եռակի արժանացել է Գլինկայի անվան մրցանակի՝ մինչհեղափոխական Ռուսաստանի ամենահեղինակավոր երաժշտական մրցանակի, և հետհեղափոխական խորհրդային Ռուսաստանի ամենահեղինակավոր Ստալինյան մրցանակի։ Դրա հետ մեկտեղ եռակի արժանացել է Լենինյան շքանշանի։ Մահացել է 1956 թվականի հուլիսի 23-ին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլիերը ռուս երաժշտության դասականների ռեալիստական ավանդույթների շարունակողն է։ Գրել է բալետներ («Կարմիր կակաչ», խորհրդային թեմայով գրված առաջին բալետը՝ 1927 թվական, 1957 թվականին՝ «Կարմիր ծաղիկ», «Պղնձե հեծյալը»՝ 1949 թվական), հինգ օպերա («Շահսենեմ»՝ 1925 թվական, «Լեյլի և Մեջնուն»՝ 1940 թվական և այլն), սիմֆոնիաներ, անսամբլային ու գործիքային ստեղծագործություններ, վոկալ շարքեր, պիեսներ։ Գլիերը ստեղծագործական և բարեկամական փոխհարաբերությունների մեջ է եղել Նիկողայոս Տիգրանյանի, Անուշավան Տեր-Ղևոնդյանի, Կոստանտին Սարաջևի, Քրիստափոր Քուշնարյանի հետ։ Բալետներից «Կարմիր կակաչ»-ը (1941 թվական) և «Պղնձե հեծյալը» (1949 թվական) բեմադրվել են Երևանում։ 1950 թվականին հեղինակային համերգներով հանդես է եկել Երևանում (նրա ղեկավարությամբ հնչել են առաջին սիմֆոնիան, ձայնի և նվագախմբի համար գրված կոնցերտը, «Պղնձե հեծյալ» բալետի սյուիտը ևն)։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1946,1948,1950)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Г. Риман Глиэр // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 366.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Глиэр Рейнгольд Морицевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 93 CC-BY-SA-icon-80x15.png