Jump to content

Նիկոլայ Մետներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Մետներ
Ծնվել էհունվարի 5, 1880(1880-01-05)[1][2][3]
Մոսկվա, Ռուսական կայսրություն[4]
Երկիր Ռուսական կայսրություն և  Միացյալ Թագավորություն
Մահացել էնոյեմբերի 13, 1951(1951-11-13) (71 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]
ԳերեզմանHendon Cemetery and Crematorium[5][6]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար և համալսարանի դասախոս
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
ԼեյբլEMI[6]
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
ԱմուսինQ136824492?[7]
Պարգևներ
Ստորագրություն
Ստորագրություն
 Nikolai Medtner Վիքիպահեստում

Նիկոլայ Կարլովիչ Մետներ (ռուս.՝ Николай Карлович Метнер, հունվարի 5, 1880(1880-01-05)[1][2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] - նոյեմբերի 13, 1951(1951-11-13), Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), ռուս կոմպոզիտոր, դաշնակահար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի Վ․ Սաֆոնովի դաշնամուրի դասարանը (երաժշտության տեսություն ուսումնասիրել է Ա․ Արենսկու և Ս․ Տանեևի մոտ)։ Համերգներ է տվել Ռուսաստանում, 1904 թվականից նաև արտասահմանում, կատարել է հիմնականում իր երկերը։

1909—1910 թվականներին և 1915—1921 թվականներին եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (դաշնամուր)։ 1921 թվականին մեկնել է արտասահման, 1936 թվականից հաստատվել Լոնդոնում։

1927 թվականին համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ-ում։

Ա․ Սկրյաբինի և Ս․ Ռախմանինովի հետ Մետները ռուսական դաշնամուրային երաժշտության խոշոր վարպետ է։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է 3 կոնցերտ, 14 սոնատ, շուրջ 40 «Հեքիաթ», «Մոռացված մեղեդիներ» (3 տետր)։ Լավագույն սոնատներից են՝ «Իդիլիա», «Ողբերգական», «Հիշողություն»։ «Հեքիաթ»-ները (էպիկական, քնարական, դրամատիկ) պիեսներ են՝ հիմնված ռեալ և ֆանտաստիկ կերպարների հակադրման վրա։ Մետներն ունի շուրջ 100 ռոմանս՝ ռուս և գերմանացի բանաստեղծների տեքստերով։ Գրել է նաև դաշնամուրային կվինտետ, ջութակի 3 սոնատ, մանրանվագներ։ Մետների երաժշտական ոճը ձևավորվել է դասականների (Մոցարտ, Բեթհովեն), ռոմանտիկների (Շուման, Վագներ) ավանդույթների, ռուսական ժողովրդական ու հոգևոր երաժշտության հիման վրա։

Բնորոշ են ռոմանտիկ երազանքներն ու փիլիսոփայական խորհրդածությունները, ռացիոնալ խստությունն ու զգացմունքների արտահայտման խորությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Муза и мода, Париж, 1935; Повседневная работа пианиста и композитора, М․, 1963
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Մետներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 486