Ալեքսանդր Սկրյաբին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Սկրյաբին
Skrjabin Alexander.jpg
Ծնվել է հունվարի 6, 1872({{padleft:1872|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:6|2|0}})[1][2]
Մոսկվա[3]
Երկիր Ռուսաստան
Մահացել է ապրիլի 27, 1915({{padleft:1915|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][2] (43 տարեկանում)
Մոսկվա[3]
Ժանրեր սիմֆոնիա
Մասնագիտություն կոմպոզիտոր, դաշնակահար և համալսարանի պրոֆեսոր
Գործիքներ դաշնամուր

Ալեքսանդր Նիկոլայի Սկրյաբին (ռուս.՝ Александр Николаевич Скрябин, հունվարի 6, 1872[1][2] , Մոսկվա[3] - ապրիլի 27, 1915[1][2] , Մոսկվա[3]), ռուս կոմպոզիտոր և դաշնակահար։ Ծնվել է Մոսկվայում 1871 թվականի դեկտեմբերի 25-ին: Երաժշտական պարգևն ի հայտ է եկել փոքր հասակում: Ժառանգել է այն մորից, որը տաղանդավոր դաշնակահար էր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1882 թվականից Ալեքսանդրը սկսում է երաժշտության դասեր վերցնել Գ.Կոնյուսի՝ Մոսկվայի կոնսերվատորիայի սաներից մեկի մոտ, որը հետագայում դարձավ հայտնի երաշժտագետ-տեսաբան: Նույն տարվա աշնանը Սկրյաբինը փայլուն կերպով քննություն է հանձնում և ընդունվում Մոսկավյան երկրորդ կադետային կորպուս՝ առաջին աշակերտի կոչումը ստանալով: Արդեն իսկ պատանի հասակում նա մասնակցում է կադետական կորպուսի դահլիճում տրվող բաց համերգին, որտեղ կազմակերպվում էին երաժշտական-գեղարվեստական երեկույթներ: Համերգի ժամանակ Բախի գավոտը կատարելիս դաշնակահար Սկրյաբինը մի փոքր սխալվեց, բայց չկորցրեց իրեն և շարունակեց նվագել՝ գերմանացի հանճարի ոճով իմպրովիզացիա կատարելով: Այսպիսի ինքնատիրապետումը և կատարողական կամքը բնորոշ էին երաժշտին նաև հասուն տարիքում: 1885 թվականին նա սկսում է դաշնամուրի դասեր վերցնել հայտնի մանկավարժ Ն. Զվերևից և կոմպոզիցիայի դասեր՝ Ս. Տանեևից: 1888 թվականին Սկրյաբինն ընդունվում է Մոսկվայի կոնսերվատորիա: Այստեղ սկսվում են նրա պարբերական համերգային ելույթները: Նրա սիրելի կոմպոզիտորն էր Շոպենը, նվագում էր նաև Լիստի, Բեթհովենի և Շումանի ստեղծագործություններից: Կատարողական արվեստի մեջ հմտանալու ձգտւմը բերում է ողբերգության, որն իր հետքն է թողում նրա ողջ հետագա կյանքի վրա: Չխորհրդակցելով ուսուցչի հետ, նա չափից ավել ինքնուրույն վարժություններ կատարում, ինչի հետևանքով վնասում է ձեռքը: Բժիշկների օգնությամբ մեծ դժվարությամբ հաջողվեց վերադարձնել ձեռքի աշխատունակությւոնը, սակայն նախկին վարպետությունն, իհարկե, կորսված էր: Այս ցնցումն ազդեց կոմպոզիտորի հոգեկանի վրա: 1892 թվականին Սկրյաբինն ավարտում է կոնսերվատորիան դաշնամուրի գծով, բայց կոմպոզիտորական դիպլոմ չի ստանում, քանի որ նրա հարաբերությունները պրոֆեսոր Ա. Արենսկու հետ, որն ազատ ստեղծագործության դասերն էր վարում, չէին կայացել: Ուստի, Մոսկվայի կոնսերվատորիայի պատմության մեջ նա մնաց որպես փոքր ոսկյա մեդալակիր: Երիտասարդ երաժիշտն այդ ժամանակ արդեն տարբեր ժանրերում բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ էր: Բայց, այնուամենայնիվ, նրա հակումը դեպի դաշնամուրային և սիմֆոնիկ երաժտությունը բավականին վառ կերպով դրսևորվում է: Սկրյաբինի առաջին ստեղծագործությունների ոճը կարելի է դասել Շոպենի ավանդույթները ժառանգած ուշ ռոմանտիզմի փորձերի շարքը: Սակայն, արդեն «հետշոպենյան» պրելյուդներում և էտյուդներում հնչում են հանճարեղ նորարարի ներդաշնակ լեզվի տարրերը: 1894 թվականը Սկրյաբինի կյանքում նշանավորվում է կարևոր հանդիպումով: Նա ծանոթանում է հայտնի բարերար Մ.Պ. Բելյաևի հետ, որը միանգամից և առանց կասկածանքի հավատաց երիտասարդ կոմպոզիտորի տաղանդին և, բացի դրանից, գերեց նրան իր գերազանց դաստիարակությամբ և շփվելու նուրբ ոճով: Այդ ժամանակից Սկրյաբինի ստեղծագործությունները սկսվում են տպագրվել, իսկ նրա սիմֆոնիկ արարումները հնչում են ուուսական սիմֆոնիկ համերգների ծրագրերում: 1896 թվականից Սկրյաբին կոմպոզիտորի հռչակը տարածվում է ամենուրեք: Փոփոխություններ են տեղի ունենում նաև անձնական կյանքում: Ալեքսանդրն ամուսնանում է 1897 թվականին Մոսկվայի կոնսերվատորիան ոսկյա մեդալով ավարտած տաղանդավոր դաշնակահար Վերա Իվանի Իսակովիչի հետ: 1897-1898 թվականներին արտասահմանյան ուղևորության ժամանակ կինը ելույթ էր ունենում նրա հետ համերգներում՝ կատարելով ամուսնու գործերից: Քսանվեց տարեկանում Սկրյաբինը ստանում է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի դասարանի պրոֆեսորի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ: Նա ընդունում է այդ առաջարկը և դրսևորում իրեն որպես ընդունակ ուսուցիչ: Բացի կոնսերվատորիայից դաշնամուրի դասեր է տալիս նաև Եկատերինյան ինստիտուտում: Նրա աշակերտուհիներից շատերը հետագայում ընդունվում էին նրա դասարանը կոնսերվատորիայում: 1904 թվականից Սկրյաբինը մեկնում է արտերկիր: Մինչև 1910 թվականը նա ապրում և համերգներ է տալիս արտասահմանում՝ երբեմն վերադառնալով Ռուսաստան: Նրա ճակատագրում լուրջ շրջադարձ է տեղի ունենում: Կոմպոզիտորը տարվում է Տատյանա Ֆյոդորի Շլեցերով: Ալեքսանդրին շատ է տանջում ստեղծված իրավիճակը. նա զգում է, որ ինչ-որ «ահավոր» բան է գործում: Կինը՝ Վերան, ստիպված էր երեխաների հետ մեկնել Մոսկվա, որտեղ նա վերսկսեց իր համերգային գործունեությունը և սկսեց դասավանդել կոնսերվատորիայում: Ամուսնալուծության համաձայնություն նա այդպես էլ չտվեց և պահպանեց ամուսնու ազգանունը: Տատյանա Շլեցերն, այսպիսով, ստիպված էր հաշտվել կոմպոզիտորի անօրինական կնոջ կարգավիճակի հետ: 1905 թվականի հոկտեմբերին ծնվում է Սկրյաբինի առաջին դուստրը երկրորդ ամուսնությունից:

Keys arranged in a circle of fifths in order to show the spectral relationship.
Սկրյաբինի դաշնամուրը (Colours described by Scriabin.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Альшванг А. А. А. Н. Скрябин. [Жизь и творчество]. - М.-Л., 1945.
  • Игорь Глебов (Асафьев Б. В.). Скрябин. Опыт характеристики. - Петроград։ Светозар, 1921. (Переиздано в сборнике 1973 г.).
  • Бальмонт К. Д. Свѣтозвукъ въ природѣ и свѣтовая симфонія Скрябина. - М.։ Российское музыкальное издательство, 1917. - 24 с.
  • Бэлза И. Ф. Александр Николаевич Скрябин - М.։ Музыка, 1982.
  • Ванечкина И. Л., Галеев Б. М. Поэма Огня. - Казань։ Издательство Казанского университета, 1981.
  • Дельсон В. Ю. Скрябин. Очерки жизни и творчества. М.։ Музыка, 1971.- 430 с.
  • Житомирский Д. В. А. Н. Скрябин // Музыка XX века. Ч. 1. Кн. 2. - М., 1977.
  • Оссовский А. Воспоминания. Исследования Общая редакция и вступительная статья Кремлева Ю. Ленинград Издательство Музыка. 1968 г. 438 с.
  • Маслякова А. И. Музыкально-эстетическая концепция А. Н. Скрябина. - СПб.։ "Астерион", 2013. - 182 с.
  • Прянишникова М. П., Томпакова О. М. Летопись жизни и творчества А. Н. Скрябина. - М.։ Музыка, 1985.
  • Рерих Н. К. Скрябин (1940) // Рерих Н. К. Художники жизни. - М.։ Международный Центр Рерихов, 1993.
  • Рудакова Е. Н. (составитель). Александр Николаевич Скрябин (альбом). - М.։ Музыка, 1980.
  • Рыбакова Т. В. (составитель). «Этот звенящий эльф…» - М.։ ГУК «Мемориальный музей А. Н. Скрябина», 2008. - 160 с.
  • Рыбакова Т. В. «Из сих волшебных мест…» А. Н. Скрябин в Германии. - СПб.։ «КМБХ»; М.։ ГММС, 2001. - 92 с. -  (Серия «А. Н. Скрябин и европейская культура»).
  • Рыбакова Т. В., Томпакова О. М. Запомните это имя! А. Н. Скрябин и Франция. - СПб.։ «КМБХ»; М.։ ГММС, 2002. - 88 с. -  (Серия «А. Н. Скрябин и мировая художественная культура»).
  • Сабанеев Л. Л. Воспоминания о Скрябине. - М.։ Муз. сектор Государственного издательства, 1925. (Переиздано։ М., 2000).
  • Сабанеев Л. Л. Скрябин, 2 изд., М.-П., 1923.
  • А. Н. Скрябин. Сборник статей к столетию со дня рождения. - М.։ Советский композитор, 1973.
  • Скрябин։ Человек, художник, мыслитель. Сборник статей. - М.։ ГУК «Мемориальный музей А. Н. Скрябина», 2005. - 220 с.
  • Томпакова О. М. В стране альпийских лугов. А. Н. Скрябин в Швейцарии. - СПб.։ «КМБХ»; М.։ ГММС, 2003. - 58 с. -  (Серия «А. Н. Скрябин и мировая художественная культура»).
  • Федякин С. Р. Скрябин. - М.։ Молодая Гвардия, 2004.
  • Ханон Ю. Скрябин как Лицо // Лики России. - СПб.։ Центр Средней Музыки, 1995.
  • «Мистерия нового мира» // Шапошникова Л. В. Тернистый путь Красоты. - М.։ МЦР; Мастер-Банк, 2001. - С. 205 - 217.
  • Шлёцер Б. Ф. А. Скрябинъ. Личность. Мистерия. - Берлинъ։ Грани, 1923.
  • Культурное наследие Российской эмиграции.1917-1940.Под общ.ред. Е. П. Челышева и проф. Д. М. Шаховского. В 2-х книгах. М.1994, кн.1, сс.505-511; Рубцова В. В. А. Н. Скрябин .М.1989

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118614916 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 27-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Скрябин Александр Николаевич, Скрябин Александр Николаевич // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015: