Անտոն Արենսկի
| Անտոն Արենսկի | |
|---|---|
| Բնօրինակ անուն | ռուս.՝ Антон Аренский |
| Ծնվել է | հուլիսի 12 (24), 1861[1] Մեծ Նովգորոդ, Ռուսական կայսրություն[2][3] |
| Երկիր | |
| Մահացել է | փետրվարի 25 (մարտի 10), 1906[3][4][5][…] (44 տարեկան) Զելենոգորսկ, Վիբորգի նահանգ[3] |
| Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
| Ժանրեր | օպերա |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս և դաշնակահար |
| Գործիքներ | դաշնամուր |
| Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա[6] |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա[7] |
| Ամուսին | Yelizaveta Lachinova? |
Անտոն Ստեպանովիչ Արենսկի (հուլիսի 12 (24), 1861[1], Մեծ Նովգորոդ, Ռուսական կայսրություն[2][3] - փետրվարի 25 (մարտի 10), 1906[3][4][5][…], Զելենոգորսկ, Վիբորգի նահանգ[3]), ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, մանկավարժ։
1882 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի Ռիմսկի-Կորսակովի դասարանը և դարձել Մոսկվայի կոնսերվատորիայի դասատու (1889 թվականից՝ պրոֆեսոր)։ 1888-1895 թվականներին ղեկավարել է Ռուսական երգչախմբային ընկերության (Մոսկվա) համերգները, 1895-1901 թվականներին եղել է Պալատական երգչախմբի տնօրենը։ Գրել է «Երազ Վոլգայի վրա» (1890 թ.), «Ռաֆայել» (1894 թ.), «Նալ և Գամայանտի» (1904 թ.) օպերաները, «Գիշերը Եգիպտոսում» բալետը (1900 թ.) և այլ ստեղծագործություններ։ Ժամանակին մեծ տարածում գտան հարմոնիայի նրա դասագրքերը, որոնցից մասամբ օգտվել է Կոմիտասը երիտասարդ տարիներին։ Արենսկին ստեղծագործական սերտ բարեկամությամբ կապված էր Ալեքսանդր Սպենդիարյանի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Аренский, Антон Степанович (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. II. — С. 61.
- 1 2 Риман Г. Аренский (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 48—49.
- 1 2 3 4 5 6 Arensky, Anton Stephanovitch // The Encyclopædia Britannica — 12 — London, NYC: 1922. — Vol. XXX Abbe to English History. — P. 191.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Երաժշտություն (ֆր.)
- ↑ Who's Who in Music: A Biographical Record of Contemporary Musicians — 2 — London, NYC: 1915. — 6 p.
- ↑ Who's Who in Music: A Biographical Record of Contemporary Musicians — 2 — London, NYC: 1915. — P. 6.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Արենսկի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 23)։ |
- Հուլիսի 24 ծնունդներ
- 1861 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 10 մահեր
- 1906 մահեր
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի դասախոսներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռուս կոմպոզիտորներ
- Տուբերկուլոզից մահացածներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Ռուս դիրիժորներ
- Ռուս դաշնակահարներ
- Ռուս մանկավարժներ
- Ռուսական կայսրության դաշնակահարներ