Հայաստանի ազգային հերոս
Հայաստանի ազգային հերոս | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Հայաստան | ||||
Տեսակ | պատվավոր կոչում | ||||
Պարգևատրող | Հայաստանի Նախագահ | ||||
Կարգավիճակ | տրվում է | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | ապրիլի 22, 1994 | ||||
Պարգևատրման քանակը | 27 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | չկա | ||||
Կրտսեր պարգև | Փառքի շքանշան | ||||
National Hero of Armenia Վիքիպահեստում |
Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում։ Հիմնադրվել է 1994 թվականի մարտի 29-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 1994 թվականի ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1994 թվականի մայիսի 8-ին ուժի մեջ մտած ««Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թվականի օգոստոսի 9-ին)։ Վերասահմանվել է 2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թվականի հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թվականի օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։
Կոչման կարգավիճակը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանին մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։
Համաձայն Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ կոչումը շնորհում է Հայաստանի Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։
«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է Հայրենիքի շքանշան, որը կրում են կրծքի ձախ կողմում[1]։
Կոչում ստացողները
[խմբագրել | խմբագրել կոդը]1994-2003 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին ընդունված մայր օրենքի համաձայն «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։
2003-2014 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի նոյեմբերի 6-ին օրենքում կատարվեց լրացում, ըստ որի «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց։
Ներկայումս
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի սահմանումը վերաձևակերպվեց։ Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց։
«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած զոհված անձի ընտանիքն օգտվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից։
Կոչման շնորհման միջնորդությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին ընդունված մայր օրենքի համաձայն 1993-2003 թվականներին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու միջնորդությունը հարուցվում էր Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ 2003 թվականի նոյեմբերի 6-ին օրենքում կատարված փոփոխությամբ այդ դրույթը ճանաչվեց ուժը կորցրած։
2014 թվականի օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը կոչումը կարող է շնորհել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ շնորհման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։
Բարձրագույն կոչում շնորհելու հարցը քննարկվում է Ազգային անվտանգության խորհրդի նիստում[2]։
Ամենամսյա պարգևավճարը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի Կառավարության 2014 թվականի մարտի 6-ի որոշմամբ սահմանվել է, որ Հայաստանի պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի բարձրագույն կոչում ստացած անձի ընտանիքին տրվում է պարգևավճար՝ 250.000 դրամի չափով։
Կոչման շնորհման վիճակագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոչումը շնորհվել է 27 անձի, որոնցից 26-ն ազգությամբ հայ են, մեկը՝ ռուս։
Հերոսներից 13-ին կոչումը շնորհվել է հետմահու։
Ըստ տարեթվերի կոչումը շնորհվել է.
- 1994 թվական՝ 3,
- 1996 թվական՝ 7,
- 1999 թվական՝ 2,
- 2004 թվական՝ 2,
- 2008 թվական՝ 1,
- 2017 թվական՝ 2 անձ,
- 2020 թվական՝ 6 անձ,
- 2021 թվական՝ 4 անձ։
Հայաստանի ազգային հերոսները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հ/հ | Անուն | Զբաղեցրած պաշտոնը կոչման շնորհման օրվա դրությամբ | Շնորհման ամսաթիվը | Ծննդյան օրը | Ծննդավայրը | Մահվան օրը | Մահվան վայրը | Հիմնավորումը |
---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց | Կաթողիկոս Ամենայն Հայոց | 24.07.1994 | Ազգային և հոգևոր արժեքների պահպանման և բազմապատկման գործում բացառիկ ծառայությունների համար | ||||
2 | Վիկտոր Համբարձումյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր պրեզիդենտ | 14.10.1994[3] | Համաշխարհային նշանակության գիտական արժեքների ստեղծման, գիտության կազմակերպման բնագավառում մատուցած բացառիկ ծառայությունների և ազգանպաստ հասարակական գործունեության համար | ||||
3 | Ալեք Մանուկյան | Հայկական բարեգործական ընդհանուր միության ցկյանս նախագահ | 14.10.1994[4] | Համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, բազմամյա ազգանվեր ու հայրենանվեր գործունեության համար | ||||
4 | Մոնթե Չառլզի Մելքոնյան | 20.09.1996 (հետմահու) |
Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար | |||||
5 | Ջիվան Զավենի Աբրահամյան | 20.09.1996 (հետմահու) |
Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար | |||||
6 | Վիտյա Վորոշի Այվազյան | 20.09.1996 (հետմահու) |
Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար | |||||
7 | Մովսես Գևորգի Գորգիսյան | 20.09.1996 (հետմահու) |
Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար | |||||
8 | Թաթուլ Ժորժիկի Կրպեյան | 20.09.1996 (հետմահու) |
Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար | |||||
9 | Գեղազնիկ Արմենակի Միքայելյան | 20.09.1996 (հետմահու) |
Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար | |||||
10 | Յուրա Վաղարշակի Պողոսյան | 20.09.1996 (հետմահու) |
Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար | |||||
11 | Կարեն Սերոբի Դեմիրճյան | ՀՀ ԱԺ նախագահ | 27.12.1999 (հետմահու) |
|||||
12 | Վազգեն Զավենի Սարգսյան | ՀՀ վարչապետ | 27.12.1999 (հետմահու) |
|||||
13 | Շառլ Ազնավուր | Ֆրանսահայ շանսոնիե | 27.05. 2004[5] | 01.10.2018 | Աշխարհին Հայաստանի ներկայացման գործում և երկրի առջև ունեցած բացառիկ ծառայությունների համար, ինչպես նաև ծննդյան 80-ամյակի առթիվ | |||
14 | Քըրք Քըրքորյան | Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար | 27.05.2004[5] | Համազգային նշանակության բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար | ||||
15 | Նիկոլայ Ռիժկով | Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահ, Դաշնության խորհրդի անդամ | 6.12.2008[6] | 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, դժվարին պահերին հայ ժողովրդին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար | ||||
16 | Էդուարդո Էռնեկյան | Արգենտինահայ գործարար | 21.09.2017[5] | Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար | ||||
17 | Հովհաննես Չեքիջյան | Հայ դիրիժոր | 30.12.2017[7] | Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում դրսևորած անմնացորդ նվիրումի, մշակույթի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի, ինչպես նաեւ հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար։ | ||||
18 | Ռուբեն Սանամյան | Հայ զինծառայող | 18.08.2020[8] | 2020 թվականի հուլիսի տավուշյան մարտերում ցուցաբերած ռազմական կարևոր դերի համար։ | ||||
19 | Հրայր Հովակիմյան | Հայ սրտային վիրաբույժ | 27.08.2020[9] | Առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար։ | ||||
20 | Վահագն Ասատրյան | ՀՀ ԶՈՒ սպա | 15.10.2020 | Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար։ | ||||
21 | Տիրան Խաչատրյան | ՀՀ ԶՈՒ սպա | 22.10.2020 | 20.07.1971 | գ. Պռոշյան, ՀԽՍՀ | Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար։ | ||
22 | Անդրանիկ Փիլոյան | ՀՀ ԶՈՒ սպա | 22.10.2020 | 14.08.1962 | Ք. Մասիս, Հայաստան | Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար։ | ||
23 | Գարեգին Պողոսյան | ՀՀ ԶՈՒ սպա | 22.10.2020 | 23.02.1982 | Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար։ | |||
24 | Թաթուլ Ղազարյան | ՀՀ ԶՈՒ գնդապետ | 27․01․2021 (հետմահու)[10] |
1978 | Սևքար, ՀԽՍՀ | 19․10․2020 | Արցախ | Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար։ |
25 | Հրաչյա Անդրեասյան | ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ | 27․01․2021 (հետմահու)[10] |
29․01․1932 | Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | 9․11․1999 | Մոսկվա, Ռուսաստան | Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար։ |
26 | Գուրգեն Դալիբալթայան | ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ | 27․01․2021 (հետմահու)[10] |
5․06․1926 | Նինոծմինդա, Սամցխե-Ջավախքի մարզ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ | 1․09.2015 | Երևան, Հայաստան | Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար։ |
27 | Արկադի Տեր֊Թադևոսյան | ՀՀ ԶՈւ գեներալ֊մայոր | 08.04.2021
(հետմահու) |
22.05.1939 | Վրացական ԽՍՀ, Թբիլիսի | 31.03.2021 | Երևան, Հայաստան | Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայրենիքի շքանշան
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳ
- ↑ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=85958
- ↑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՑԿՅԱՆՍ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ» ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ 5,0 5,1 5,2 Шарль Азнавур и Кирк Кркорян - Национальные Герои Армении - ИА Regnum, 27.05.2004
- ↑ Ն. Ի. Ռիժկովին «Հայաստանի Ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում շնորհելու մասին
- ↑ Հովհաննես Չեքիջյանին շնորհվել է «Հայաստանի ազգային հերոսի» կոչում
- ↑ Կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի կոչման
- ↑ «Բժիշկ Հակոբ (Հրայր) Հովակիմյանին շնորհվել է Ազգային հերոսի բարձրագույն կոչում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 «Գուրգեն Դալիբալթայանը, Հրաչյա Անդրեասյանը, Թաթուլ Ղազարյանը հետմահու արժանացել են Ազգային հերոսի կոչման». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենիքի շքանշան
- «Հայաստանի ազգային հերոս» Արխիվացված 2014-03-06 Wayback Machine Հայկական Հանրագիտարան
- «Ովքեր են Հայաստանի Ազգային հերոսները» 168 Ժամ
- «Հայաստանի ազգային հերոսներ» Տեսանյութ
|