Էդուարդ Թադևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Թադևոսյան
Ծնվել էմայիսի 2, 1947(1947-05-02)[1] (76 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունջութակահար և երաժշտության դասախոս
Գործիքներջութակ
ԱշխատավայրԿոմիտասի անվան կվարտետ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան (1965) և Մոսկվայի կոնսերվատորիա (1970)
Պարգևներ
 Edward Tadevosyan Վիքիպահեստում

Էդուարդ Զոհրաբի Թադևոսյան (մայիսի 2, 1947(1947-05-02)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահար, Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակահար և գեղարվեստական ղեկավար։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թ. ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական հատուկ դպրոցը։ 1970 թ. ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը՝ Լեոնիդ Կոգանի դասարանը[2]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թ. Ավետ Գաբրիելյանի կողմից հրավիրվել է Կոմիտասի անվան պետական լարային քառյակ՝ որպես 2-րդ ջութակահար։ 1976 թվականից քառյակի գեղարվեստական ղեկավարն է ու առաջին ջութակահարը։ Հյուրախաղերով եղել է աշխարհի ավելի քան 50 երկրում։ 1988-2000 թթ. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։ 1996 թվականից՝ նվագախմբային ֆակուլտետի դեկան։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970 թ. դարձել է Կովկասյան ջութակահարների մրցույթի դափնեկիր։
  • Դարձել է բազմաթիվ մրցույթների ու փառատոնների դափնեկիր և հաղթող։
  • 1967 թ. դարձել է լեհական Վենյավսկու անվան ջութակահարների միջազգային մրցույթների դափնեկիր։
  • 1969 թ. - Ֆրանսիայի Ժան Տիբոյի անվան ջութակահարների միջազգային մրցույթների դափնեկիր։
  • Եղել է տեղական և միջազգային բազմաթիվ մրցույթների ժյուրիի անդամ։
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984)։
  • ՀՀ Պետական մրցանակ։
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2010)[3]։
  • Երևանի պատվավոր քաղաքացի (2014)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=800
  2. «Էդուարդ Թադևոսյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  3. ՀՀ շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
  4. Տեղի է ունեցել Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստը