Լեոնիդ Կոգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոգան (այլ կիրառումներ)
Լեոնիդ Կոգան
Ծնվել էնոյեմբերի 14, 1924(1924-11-14)[1][2][3][…]
Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 17, 1982(1982-12-17)[2][4][3][…] (58 տարեկան)
Միտիշչի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունջութակահար
Գործիքներջութակ
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
ԿրթությունԿենտրոնական երաժշտական դպրոց և Մոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
Լենինի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան,
, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Լենինյան մրցանակ
 Leonid Kogan Վիքիպահեստում

Լեոնիդ Բորիսովիչ Կոգան (ռուս.՝ Леонид Борисович Коган, նոյեմբերի 14, 1924(1924-11-14)[1][2][3][…], Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 17, 1982(1982-12-17)[2][4][3][…], Միտիշչի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ջութակահար։ Դավիդ Օյստրախի հետ նա համարվում էր Խորհրդային Միության ամենատաղանդավոր ջութակահարներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոգանը ծնվել է հրեական ընտանիքում։ Հայրը լուսանկարիչ էր։ Նրա երաժշտական տաղանդը աչքի է ընկել հենց մանուկ հասակից։ Ծնողները տեղափոխվում են Մոսկվա, որպեսզի Կոգանը կարողանա սովորել Մոսկվայի կոնսերվատորիայում։ 1951 թվականին նա նվաճել է Թագուհի Եղիզաբեթի մրցանակը։ Նվաճել է նաև բազում այլ մրցանակներ։ Դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում։ Նրա աշակերտներից են եղել ջութակահարներ Վիկտորիա Մուլլովան, Ալեքսանդր Բրուսիլովսկին, Օլեգ Կագանը և այլք։

1942 թվականին ամուսնացել է հայտնի ջութակահարուհի Էլիզավետա Գիլլելսի հետ։ Նրանց տղա Պավել Կոգանը ջութակահար և դիրիժոր է, իսկ նրանց աղջիկը դաշնակահարուհի։

Կոմպոզիտոր Ֆրանկո Մաննինոն գրել է կոնցերտ երեք ջութակների համար (Կոգանի, Գիլլելսի և նրանց տղայի համար)։ Նա նվագել է Ստրադիվարիուսի և Գվարներիի ջութակներ։ Կոգանը մահացել է շատ հանկարծակի՝ գնացքի մեջ։ Նա ուղևորվում էր Յարոսլավլ, իր որդու հետ ներկայացում տալու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Коган Леонид Борисович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 501