Լևոն Երամյան
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 21 1892 (հունվարի 2 1893)[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 23, 1938 (45 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Կրթություն | Ներսիսեան դպրոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Ամուսին(ներ) | Աստղիկ Երամյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Լևոն Երամյան (դեկտեմբերի 21 1892 (հունվարի 2 1893)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 23, 1938, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ դերասան, ռեժիսոր։
Դերասանուհի Աստրա Երամյանի ամուսինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երամյանը ծնվել և մեծացել է Թիֆլիսում։ 1909 թ. ավարտել է Ներսիսյան դպրոցը։ 1910 թ. ընդունվել է «Նոր դրամա» թատրոն, ապա խաղացել Զուբալովի անվան ժողովրդական տանը (1913-1916 թթ.)։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի հոգենևրոլոգիական ինստիտուտում, ավարտել է Թիֆլիսի Պետրաշևսկու տնտեսական դասընթացները, աշխատել է տարբեր կազմակերպություններում իբրև հաշվապահ, ուսուցիչ Զանգեզուրում, ծառայել է Էրզրումում և Սարիղամիշում, իսկ 1926 թ. էլ անց է կացրել Փարիզում։ 1928-1938 թթ. աշխատել է Բաքվի հայկական թատրոնում (Բաքվի Հայ դրամա), որը դերասանի մահվանից հետո կոչվել է իր անունով[2]։
Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սեյրան՝ Ա. Շիրվանզադեի «Նամուս»
- Դաթո՝ Ա. Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»
- Թովմաս՝ Դ. Դեմիրճյանի «Դատաստան»
- Պեպո՝ Գ. Սունդուկյանի «Պեպո»
- Կառլոս՝ Ֆ. Շիլլերի «Ավազակներ»
- Ֆերդինանդ՝ Ֆ. Շիլլերի «Սեր և խարդավանք»
- Պլատոն Կրեչետ՝ Ա. Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ»
- Թուսյան՝ Նար Դոսի «Սպանված աղավնի»
- Գորոյան՝ Վ. Կիր֊շոնի «Հողմերի քաղաքը»
- Նեզնամով՝ Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»
Գրականություն Լևոն Երամյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բարսեղյան Ա., Լևոն Երամյան, Երևան, 1962[3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: 2005.
- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն։ Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն։ 1967
- ↑ Բարսեղյան Արարատ Մովսեսի (1962)։ Լևոն Երամյան։ Սովետահայ բեմի վարպետներ։ Հայկական թատերական ընկերություն։ Երևան: Հայպետհրատ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 540)։ ![]() |