Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչյա Միքայելի (Մուխանի) Բեգլարյան (մայիսի 1 , 1934 , Կոլխոզաշեն , Մարտունու շրջան , ԼՂԻՄ , Ադրբեջանական ԽՍՀ , ԽՍՀՄ - հոկտեմբերի 9 , 2009 , Ստեփանակերտ , Արցախ ), հայ բանաստեղծ , լրագրող , ԽՍՀՄ գրողների միության անդամ (1982 թ.-ից), ԱՀ մշակույթի վաստակավոր գործիչ։
Ծնվել է Կոլխոզաշեն (այժմ՝ ԼՂՀ Մարտունու շրջան) գյուղում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո։ 1961-1963 թթ.աշխատել է Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան մարզային գրադարանում։ 1963-1964 թթ. եղել է ժողովրդական ստեղծագործության մարզային տան ավագ մեթոդիստ, 1964-1966 թթ.՝ կուլտուրայի մարզային վարչության ավագ տեսուչ, 1966-1968 թթ.՝ Ստեփանակերտի պետական պատմաերկրագիտական թանգարանի գիտաշխատող։ 1969-1989 թթ. աշխատել է «Սովետական Ղարաբաղ» (հետո՝ «Խորհրդային Ղարաբաղ» ) օրաթերթի խմբագրությունում։ 1981 թվականին «Աշխատանքի մարդիկ» ակնարկաշարի համար արժանացել է Ադրբեջանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակին[ 1] ։ 1989-2007 թթ. ստեղծագործական, կազմակերպչական ակտիվ գործունեություն է ծավալել Արցախի գրողների միությունում ։ Եղել է գրական հիմնադրամի տնօրեն, գլխավորել «Արցախ» գրահրատարակչությունը, հանդիսացել «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը։
«Ոսկե գրիչ» շքանշան, 1981։
Ղազարոս Աղայանի անվան մրցանակ, 1989։
«Մենք ենք, մեր սարերը» հուշամեդալ, 1994։
«Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալ, 1994։
«Վաչագան Բարեպաշտ» մեդալ, 2001։
«Հայրենյաց պաշտպան» մեդալ, 2009։
ԱՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 2005։
«Մեսրոպ Մաշտոց» շքանշան, 2008։
ՀՀ «Մովսես Խորենացու» մեդալ[ 2] , 2009։
«Գրական վաստակ» շքանշան, 2009։
4 անգամ արժանացել է ԱՀ կառավարության Եղիշեի անվան մրցանակի։
«Նարեկացի» մեդալ, 2021։
Կամուրջ (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1961, 62 էջ։
Լեռնային վտակ (ժողովածուում գործեր ունի նաև Հրաչյա Բեգլարյանը), Բաքու, Ազերնեշր, 1963, 132 էջ։
Լեռան աղբյուր (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1966, 60 էջ։
Լեռնային վտակ (ժողովածուում գործեր ունի նաև Հրաչյա Բեգլարյանը), Բաքու, Ազերնեշր, 1967, 196 էջ։
Կաղնին ժայռի վրա (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1973, 56 էջ։
Կապույտ լեռների երգը (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1975, 104 էջ։
Արևային հնձաններ (բանաստեղծություններ), Բաքու, «Յազըչը», 1979, 122 էջ։
Գետերը չեն հոգնում (բանաստեղծություններ), Բաքու, «Յազըչը», 1981, 128 էջ։
Իմ տունը (բանաստեղծություններ), Բաքու, «Յազըչը», 1987, 96 էջ։
Մասրենու թուփը (բանաստեղծություններ), Երևան, «Արևիկ», 1989, 24 էջ։
Հրաշք երկիր իմ Ղարաբաղ (բանաստեղծություններ), Երևան, «Նաիրի», 1990, 152 էջ։
Արցախն ավարայր (պոեմ, բանաստեղծություններ), Ստեփանակերտ, «Արցախ», 1994, 136 էջ։
Անմահության ճանապարհով (դիմանկար), Ստեփանակերտ, «Արցախ», 1995, 40 էջ։
Կատակում է Պըլը-Պուղին (զվարճախոսություններ), Ստեփանակերտ, «Սոնա» 1998, 240էջ։
Արցախի գրական օջախը (տեղեկատու), Ստեփանակերտ, «Արցախ», 1998, 48 էջ։
Արցախ - դաժան սեր (ժողովածուում գործեր ունի նաև Հրաչյա Բեգլարյանը), Ստեփանակերտ, «Սոնա», 1999, 288 էջ։
Արցախ-նամե - 1 (բանաստեղծություններ, պոեմներ, արձակ էջեր), Երևան, «Տիգրան Մեծ», 2000, 658 էջ։
Արցախ-նամե - 2 (Իմ լեռնաշխարհի մարդիկ), Երևան, «Տիգրան Մեծ», 2002, 699 էջ։
Քնար Ղարաբաղի (բանաստեղծություններ), Երևան, «Տիգրան Մեծ», 2004․ 560 էջ։
Արցախ-նամե - 3 (Ղարաբաղյան շարժում), Ստեփանակերտ, «Սոնա», 2006, 636 էջ։
Արցախ-նամե - 4 (Խոսում են դարերը, վկայում են քարերը), Ստեփանակերտ, «Սոնա», 2005, 648 էջ։
Արցախ-նամե - 5 (Պըլը-Պուղի), Ստեփանակերտ, «Սոնա», 2007, 640 էջ։
Արցախ-նամե - 6 (Հիրիկներ), Ստեփանակերտ, «Սոնա», 2008, 640 էջ։
Արցախ-նամե - 7 (Գրական ուղիներով), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2009, 640 էջ։
Արցախ-նամե - 8 (Մեր հին ու նոր Շուշին), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2012, 640 էջ։
Արցախ-նամե - 9 (Հուշապատում), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2019, 712 էջ։
Արցախ-նամե -10 (Հրաչ-նամե), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2014, 680 էջ։
Բառը սահմանի վրա ( ժողովածուում գործեր ունի նաև Հրաչյա Բեգլարյանը ), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2016, 240 էջ։
Սիրոյ մատեան (ժողովածուում գործեր ունի նաև Հրաչյա Բեգլարյանը ), Լոս Անճելըս, «Լիթօ Պուքս», 2016, 652 էջ։
Հուշարձան մայրերուն - ժողովածուում գործեր ունի նաև Հրաչյա Բեգլարյանը , Լոս Անճելըս-Երևան, 2019, 543 էջ։
Ձայն արցախական /Ժողովածուում գործեր ունի նաև Հրաչյա Բեգլարյանը/, Երևան, «Արմավ», 2021,488էջ։
Ղարաբաղս՝ Նոյյան տապան (բանաստեղծություններ), Երևան, Արմավ հրատարակչություն, 2024, 328 էջ:
Իմ Արևիկը (բանաստեղծություններ), Երևան, 2024, 200 էջ:
Իմ երազի թագուհին (բանաստեղծություններ), Երևան, 320 էջ:
Սոկրատ Խանյան, Հրաչյա Բեգլարյանի քնարերգությունը, Երևան, «Հայաստան», 2004, 64 էջ։