Հրաչյա Ռուխկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրաչյա Ռուխկյան
Ի ծնեՀրաչյա Լիպարիտի Ռուխկյան
Ծնվել է1915, (ապրիլ 20 (մայիսի 4)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ
Վախճանվել է1992, նոյեմբերի 28
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
Կրթություն«Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում և Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ՊարգևներՀայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ

Հրաչյա Լիպարիտի Ռուխկյան (1915, (ապրիլի 20 (մայիսի 4), Ալեքսանդրապոլ - 1992, նոյեմբերի 28, Երևան), հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1985)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին ավարտել է ԵԳԱՏ-ը, 1941 թվականին՝ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան։ Մասնակցել է Հայրենական պատերազմին։ Ստեղծագործել է հիմնականում գրաֆիկայի բնագավառում։ Ստեղծել է նատյուրմորտներ, բնանկարներ։

1983 թվականին Ստեփանակերտում հիմնադրել է գեղարվեստի դպրոց, որին նվիրել է 60 գործ։

Գործերից պահվում են ԱՊՀ երկրների, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում, մասնավոր հավաքածուներում։

Հրաչյա Ռուխկյանի հուշատախտակը Երևանում

2006 թվականին Անահիտ Ռուխկյանի հեղինակությամբ լույս է տեսել «Հրաչյա Ռուխկյան» պատկերագիրքը։ 2009 թվականին կազմվել է օրացույց՝ հայ հանճարների դիմանկարներով։ 2011 թվականին լույս է տեսել Ռուխկյանի եկեղեցիներով պատկերած օրացույցը, 2012 թվականին՝ Ռուխկյանի Սայաթ-նովյան նկարաշարով օրացույցը։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայաթ-Նովայի մահվան 150-ամյա տարելիցին նվիրված Սայաթ-Նովայի կերպարի ստեղծման մրցանակաբաշխությունում Հրաչյա Ռուխկյանն արժանացել է առաջին մրցանակի։ Ժյուրիի կազմում են եղել Նաիրի Զարյանը, Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը, ով պատգամել է նկարչին շարունակել ազգանվեր գործը և ստեղծել հայ հանճարների դիմանկարները.

Aquote1.png Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»:
- Մարտիրոս Սարյան
Aquote2.png


Հրաչյա Ռուխկյանը ստեղծել է «Բույլ հանճարաց» նկարաշարը՝ Սայաթ-Նովա, Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Մխիթար Հերացի, Անանիա Շիրակացի, Թորոս Ռոսլին, Գրիգոր Նարեկացի, Մխիթար Սեբաստացի, Դավիթ Անհաղթ։ Ստեղծել է նաև Վռամշապուհ արքայի դիմանկարը, որը զորավիգ է եղել Մաշտոցի այբուբենի ստեղծմանը։

Տեսնելով Նարեկացու դիմանկարը, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Ժան Պիեռ Մահեն բարձրաձայնել է.

Aquote1.png Սա շեդեվր է, ես անպայման «Նարեկացի» գրքիս շապիկը կզարդարեմ Ռուխկյանի ստեղծած դիմանկարով։
- Ժան Պիեռ Մահե
Aquote2.png


Պատկերել է Ստեփան Շահումյանին (այդ թվում՝ ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի տուֆակերտ հուշարձանի խճանկարը, 1986), Խաչատուր Աբովյանին («Հավերժի ուղևորը», 1948, կավճաներկ, Տարտուի համալսարան), Հովհաննես Թումանյանին (1969, խճանկար ժայռի վրա, Ալավերդի), Սուրեն Սպանդարյանին (1980, կավճաներկ) և այլն։ Հեղինակ է նաև «2000 տարեկան սոսին Արցախում» (1983) պատկերի և «Ինքնանկարի» (1984, երկուսն էլ՝ կավճաներկ)։ Գրել և նկարազարդել է «Քսան տարի վարպետի հետ» (1975) հուշապատումը՝ նվիրված Ավետիք Իսահակյանին, և ճեպանկարների շարքը՝ բանաստեղծի քառատողերով (1975)։

Նկարել է 120 եկեղեցի։ Սահմանի մոտ նկարել է Անիի ավերակները, նկարը վերնագրել «Անփարատ վիշտ» (ստեղծագործությունը այսօր պահպանվում է Հուշարձանների պահպանության վարչությունում, Սայաթ-Նովան՝ Հայաստանի ազգային պատկերասրահում

1965 թվականին Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին Ռուխկյանը վրձնել է «Հայրենի ծուխ 1915 թ. ապրիլ» գրաֆիկական աշխատանքը։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Ռուխկյանը 1961 թվականին եղել է Եգիպտոսում։ Վերադառնալուն պես ներկայացրել է «Երկու շաբաթ Մերձավոր Արևելքում» ազդագրով անհատական ցուցահանդես՝ Հայաստանի նկարիչների միությունում։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Թբիլիսիում։ Ունեցել է 30 անհատական ցուցահանդես[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրաչյա Ռուխկյան, ալբոմ, Ե., 1974, 1990, 2006։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անահիտ Ռուխկյան (2006)։ «Հրաչյա Ռուխկյան» ալբոմ։ Երևան: «Անահիտ» հրատարակչություն։ ISBN 9993063215 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արմեն Առուստամյան . « Նրա հոգու կանչով երկնած հայ մեծերի վերածնունդը » ( « Գարուն » ամսագիր , հ . 4 , էջ 71 - 75 , 2017 թ. )