Ներսես Կագրամանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ներսես Կագրամանով
Ծնվել էմարտի 23, 1910(1910-03-23)
Մահացել էանհայտ
Մահվան վայրԲաքու, Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունլրագրող և թատերագետ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Ներսես Ոսկանի Կագրամանով (Ղահրամանյան) (ծն. մարտի 23 (հին տոմարով՝ ապրիլի 4), 1910, Բաքու - ?), հայ խորհրդային թատերագետ և լրագրող, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960 թ.), ՍՄԿԿ անդամ (1938 թ.)։ 1939 թվականին ավարտել է Մոսկվայի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1966 թվականից ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում ավագ գիտաշխատող է։

Գեղարվեստական նովելի միջազգային մրցույթի դափնեկիր է (Չեխոսլովակիա, 1960 թ.)։ Եղել է Երևանի ռուսական թատրոնի տնօրեն (1954-1956 թթ.), հայկական հեռուստատեսության ստուդիայի տնօրեն (1956-1966 թթ.)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Շրջանային թատրոնների բեմերում» (1968 թ.),
  • «Հինգ դիմանկար» (1972 թ.),
  • «Օստրովսկու դրամատուրգիան հայ բեմում» (ռուս., 1973 թ.),
  • «Ռուս դասականները հայ բեմում» (ռուս., 1976 թ.) և այլ գրքերի հեղինակ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 153 CC-BY-SA-icon-80x15.png