Մարկ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մարկ Պետրոսյան
Մարկ Պետրոսյան.jpg
Ծնվել է1931 օգոստոսի 21
ԾննդավայրԵրևան
Մահացել էօգոստոսի 6, 2013(2013-08-06) (տարիքը 81)
Մահվան վայրԵրևան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր և երաժշտագետ
ՊարգևներՀայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ և Մովսես Խորենացու մեդալ

Մարկ Պետրոսյան (1931, օգոստոսի 21, Երևան - 2013, օգոստոսի 6, Երևան[1]), հայ ռեժիսոր, երաժշտագետ։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2006

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1956 թվականին ընտրվել է ՀԽՍՀ նորաստեղծ հեռուստատեսության երաժշտական բաժնի ղեկավար։ Հեռուստատեսությունում աշխատել է որպես հնչյունային ռեժիսոր, երաժշտական ձևավորող, երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր։ 1957-1959 թվականներին եղել է դասական երաժշտությանը նվիրված «Ոսկե էկրան» հաղորդաշարի հեղինակը, 1968 թվականին՝ Երևանի 2750-ամյա հոբելյանին նվիրված հաղորդման կազմակերպիչն ու խմբագիրը։ Հեղինակել է տասնյակ գրական-լրագրողական աշխատություններ։ Եղել է Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։ Պետրոսյանի գլխավորությամբ Հայկական երաժշտության օրեր են անցկացվել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Մերձբալթիկայի և Անդրկովկասի հանրապետություններում[2]։

Նրա նախաձեռնությամբ և մասնակցությամբ նկարահանվել են՝

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]