Պավել Լիսիցյան
Պավել Լիսիցյան | |
---|---|
Ի ծնե անուն | Պավել Լիսիցյան |
Ծնվել է | նոյեմբերի 6, 1911[1] Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն[2] |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Մահացել է | հուլիսի 6, 2004[1] (92 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան[3] |
Մասնագիտություն | երգիչ, օպերային երգիչ և երաժշտության ուսուցիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ | ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Ժողովրդների բարեկամության աստղ» շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան, «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ), «Կովկասի պաշտպանության համար» մեդալ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և Ռոբերտ Շումանի անվան մրցանակ |
Pavel Lisitsyan Վիքիպահեստում |
Պավել (Պողոս) Գերասիմի Լիսիցյան (ռուս.՝ Лисицян (Лисициан) Павел Герасимович, նոյեմբերի 6, 1911[1], Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն[2] - հուլիսի 6, 2004[1], Մոսկվա, Ռուսաստան[3]), օպերային երգիչ (բարիտոն), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956), պրոֆեսոր:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Լենինգրադի երաժշտանոցը։ Տարբեր տարիներին եղել է Լենինգրադի օպերային թատրոնի, Երևանի օպերային թատրոնի և Մոսկվայի մեծ թատրոնի մեներգիչ։ Պավել Լիսիցյանի լայնածավալ ճկուն ու գեղեցիկ ձայնը աչքի է ընկել հազվագյուտ թավշե տեմբրով։ Նրա կատարած դերերգերից առավել նշանավորներն են Օնեգինը (Չայկովսկի «Եվգենի Օնեգին»), Մազեպա (Չայկովսկի «Մազեպա»), Ելեցկի և Տոմսկի (Չայկովսկի «Պիկովայա դամա»), Ռոբերտ (Չայկովսկի «Իոլանտա»), Ժերմոն (Վերդի «Տրավիատա»), Ամոնասրո (Վերդի «Աիդա»), Գրյազնոյ (Ռիմսկի-Կորսակով «Ցարի հարսնացուն») և այլն։ Կատարել է նաև Չայկովսկու, Ռախմանինովի, այլ ռուս և հայ կոմպոզիտորների ռոմանսներ։ Հյուրախաղեր է ունեցել աշխարհի տարբեր երկրներում։
1967-1973 թթ. Լիսիցյանը դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, սկզբում՝ որպես դասախոս, ապա՝ որպես պրոֆեսոր և ամբիոնի վարիչ[4][5]:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Պավել Լիսիցյանի դուստրերը՝ Կարինե Լիսիցյան (ծնված՝ 1938, մեցցո-սոպրանո), Ռուզաննա Լիսիցյան (ծնված՝ 1945, սոպրանո, միջազգային մրցույթի մրցանակակիր՝ 1974, Նիդեռլանդներ) և որդին՝ Ռուբեն Լիսիցյան (ծնված՝ 1945, դրամատիկ, տենոր, Շումանի անվան վոկալիստների մրցույթի մրցանակակիր՝ 1969, Գերմանիա), Մոսկվայի ֆիլհարմոնիայի մերներգիչներ են։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պետրոսյան Մ., Պավել Լիսիցյան, Ե., 1973:
- Яковенко С. Б., Павел Герасимович Лисицйн в искусстве и жизни,, М., 2001.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Лисициан Павел Герасимович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119450011 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Պավել Լիսիցյան - 100
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Նոյեմբերի 6 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Վլադիկավկազ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 6 մահեր
- 2004 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Բարիտոններ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ օպերային երգիչներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Հայ պրոֆեսորներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Մոսկվայի հայկական գերեզմանատանը թաղվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- 20-րդ դարի օպերային երգիչներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)