Արամ Մերանգուլյան
Արամ Մերանգուլյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հունիսի 8, 1902[1] Ցղնա, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 17, 1967[1] (65 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Ժանրեր | ժողովրդական |
Մասնագիտություն | Կոմպոզիտոր դիրիժոր թառահար մանկավարժ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1928)[1] |
Պարգևներ |
Արամ Հարությունի Մերանգուլյան (հունիսի 8, 1902[1], Ցղնա, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 17, 1967[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ կոմպոզիտոր, դիրիժոր, թառահար, մանկավարժ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1959)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Գողթն գավառի Ցղնա գյուղում։ 1922-1926 թվականներին ղեկավարել է մի քանի ինքնագործ երաժշտական խմբեր։ 1926-1928 թվականներին սովորել է Երևանի կոնսերվատորիայում (թառի դասատու՝ Ս․ Օգանեզաշվիլի) և 1937-1942 թվականներին (ստեղծագործություն, դասատու՝ Վարդգես Տալյան)։ 1927 թվականին կազմակերպել և մինչև 1967 թվականը ղեկավարել է ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլը (1967 թվականից՝ Մերանգուլյանի անվան)։ 1931-1933 թվականներին կոնսերվատորիայում, ապա 7 տարի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում դասավանդել է ժողովրդական գործիքների դասարանում։
Վոկալ՝ «Խաչատուր Աբովյան» (խոսք՝ Սարմենի), «Լեռներ հայրենի» (խոսք՝ Վ․ Արամունու), Հովհաննես Շիրազի «Սիամանթո և Խաջեզարե» պոեմի համար գրված՝ «Դու ինձ համար», «Ա՜յ գառներ», «Երազիս մեջ», «Ա՜յ աղբյուր» և այլ երգեր] և գործիքային (քառամաս «Պարային սյուիտ», «Հարսանեկան պար», «Վարդերով պար», «Անահիտ» պար և այլն) ստեղծագործություններով, ինչպես և ժող․ երգերի ու պարեղանակների բազմաթիվ մշակումներով նպաստել է հայկական երաժշտության՝ այդ ասպարեզում այժմ տիրապետող ոճի ձևավորմանը։ Գրել է նաև «Սայաթ-Նովա» հեռուստատեսային ֆիլմի երաժշտությունը։ Մերանգուլյանը թառի նվագի իր սկզբունքներն ու փորձը շարադրել է հատուկ ձեռնարկում (անտիպ)։ Նրա որոշ գործեր հրատարակվել են առանձին, իսկ 1972 թվականին նաև մի ժողովածուով։ Իր անսամբլով մասնակցել է հայ արվեստի մոսկովյան 2 տասնօրյակներին (1939 թ, 1956 թ)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է «Պատվո նշան» 2 շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արամ Մերանգուլյան Արխիվացված 2021-01-23 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 490)։ |
|
- Հունիսի 8 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Ցղնա գյուղում ծնվածներ
- Նոյեմբերի 17 մահեր
- 1967 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ մանկավարժներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Հայ թառահարներ
- Հայ դիրիժորներ