Հովհաննես Մելքոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Մելքոնյան | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 27, 1937[1] |
| Ծննդավայր | Անիպեմզա, Աղինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Վախճանվել է | դեկտեմբերի 6, 2009 (72 տարեկան) |
| Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
| Մասնագիտություն | գրող և դրամատուրգ |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1960)[1] |
| Անդամակցություն | ՀԳՄ |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
| Աշխատավայր | Ավանգարդ, Հայրենիքի ձայն, Գարուն, Գրքերի աշխարհ, Գրական թերթ և «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիա |
| Հովհաննես Մելքոնյան Վիքիքաղվածքում | |
| Հովհաննես Մելքոնյան Վիքիդարանում | |
Հովհաննես Ռուբենի Մելքոնյան (փետրվարի 27, 1937[1], Անիպեմզա, Աղինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 6, 2009, Երևան, Հայաստան), հայ գրող, դրամատուրգ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1969)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Մելքոնյանը ծնվել է 1937 թվականի փետրվարի 27-ին, ՀԽՍՀ Արթիկի շրջանի Անիպեմզա գյուղում։ 1955 թվականին ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) Ղազարոս Աղայանի անվան համար 19 դպրոցը։
1960 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է մամուլում, եղել է «Ավանգարդ» թերթի խմբագրության բաժնի վարիչ, 1965-1968 թթ.՝ «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, 1972-1974 թթ.՝ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։ Աշխատել է «Գրքերի աշխարհ», «Գրական թերթի» խմբագրություններում, «Սովետական գրող» հրատարակչությունում, հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում։ 1968 թվականից եղել է Հայաստանի Գրողների միության անդամ, 1988 թվականից՝ առաջին քարտուղար, 1996 թվականից՝ Հայ Գրողների միության նախագահը, 2003 թվականից՝ Գրողների միությունների միջազգային կազմակերպության անդամ։
Մելքոնյանի սցենարով 1977 թվականին նկարահանվել է «Խոնարհվիր վաղվա օրվան» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով, ստեղծագործական թեմատիկայի ընդգրկումը լայն է, բազմաբնույթ, ակունքը ժողովրդական ավանդույթներն են, նյութը՝ ետպատերազմյան և ժամանակակից կյանքը։
Զոհվել է 2009 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ավտովթարից[2][3]։
2014 թվականին Գյումրիի Պիոներական փողոցը վերանվանվել է Հովհաննես Մելքոնյանի անունով։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է հետևյալ վիպակների ու պատմվածքների ժողովածուների․ «Քարավան» վիպակների ժողովածու (1971 թ.), «Հեռավոր հողի ձայնը» (1973 թ.), «Հարցաքննություն» (1977 թ.), «Մոր ձայնը» (1980 թ.), «Հիշողության դաշտ» (1987), «Պատերազմի ծուխը» (1988), «Աքսորյալի հուշամատյան» (1992), «Ոճիրի բուրգեր» (2001), «Մերժված օրենսդիրը» (2006)։
Մելքոնյանի ստեղծագործական թեմատիկայի ընդգրկումը լայն է, բազմաբնույթ, ակունքը ժողովրդական ավանդույթներն են, նյութը՝ հետպատերազմյան, խորհրդային և հետխորհրդային ժամանակաշրջանի կյանքը։ Մելքոնյանի ստեղծագործությունները թարգմանվել են նախկին ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով[4]։
Ստեղծագործությունների ադապտացիաներ
Մելքոնյանի սցենարով նկարահանվել է «Խոնարհվիր գալիք օրվան» գեղարվեստական կինոնկարը (1977 թ.)։ Իսկ նրա «Հարցաքննություն» վիպակի մոտիվներով 1989 թվականին նկարահանվել է «Դեմքով դեպի պատը» գեղարվեստական կինոնկարը։
Բեմադարվել են նրա «Հայր Տոնապետի մենախոսությունը» (հեղինակակից՝ Գ․ Չալիկյան, 1973 թ.) և «Հրաժարական» (1978 թ.) պիեսները։[5]
Մեջբերումներ Հովհաննես Մելքոնյանից
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեջբերումներ Հովհաննես Մելքոնյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քարավան (վիպակներ), Երևան, 1971, 284 էջ։
- Հեռավոր հողի ձայնը (վիպակ և պատմվածքներ), Երևան, 1973, 284 էջ։
- Հարցաքննություն, Երևան, 1977, 368 էջ։
- Մոր ձայնը, Երևան, 1980, 448 էջ։
- Հիշողության դաշտ, Երևան, 1987, 512 էջ։
- Պատերազմի ծուխը (վիպակներ), Երևան, 1988, 256 էջ։
- Քարոզարան, Երևան, 1990, 200 էջ։
- Աքսորյալի հուշամատյան, Երևան, 1992, 172 էջ։
- Ոճիրի բուրգեր, Երևան, 2001, 546 էջ։
- Մերժված օրենսդիրը, գիրք 1, Երևան, 2006, 304 էջ։
- Մերժված օրենսդիրը, գիրք 2, Երևան, 2006։
- Голос матери : Повести и рассказы, Ереван : Советакан грох, 1985.
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մի կաթիլ ծով (ակնարկ)։ «Գարուն», 1967, № 1։
- Աղջիկներ։ Ժամանակ։ Ասպիրին։ (Պատմվածք)։ «Գարուն», 1967, № 3, էջ 63-66։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Տրիֆոնով Յուրի։ Ուրիշ կյանք։ Երկարատև բաժանում։ Վիպակներ.- Երևան։ Սովետական գրող, 1981.- 304 էջ։
- Ուկրաինական պատմվածքներ /Կազմ.՝ Լ.Ս. Բոյկո.- Երևան։ Սովետական գրող, 1977.- 623 էջ.- Բովանդ-ից՝ Դրոզդ Վ.Գ. Երեք կախարդական մարգարիտ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 396.
- ↑ «Հովհաննես Մելքոնյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Հովհաննես Մելքոնյանը՝ բացակա և ներկա
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Հովհաննիսյան, Օֆելյա. «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՅԱՆՔԻ ԴՐԱՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ» (PDF).
Գրականություն
Հովհաննիսյան, Օֆելյա, «Ժամանակակից կյանքի դրաման Հովհաննես Մելքոնյանի ստեղծագորության մեջ» Համահայկական թվանշային գրադարան / Pan-Armenian Digital Library[1]
Հովհաննիսյան, Օֆելյա, «Հովհաննես Մելքոնյանի գեղարվեստական արձակի մի քանի առանձնահատկությունների շուրջ», ԿԱՆԹԵՂ. Գիտական հոդվածների ժողովածու 3/2016 Համահայկական թվանշային գրադարան[2]
Հայրապետյան, Մ․ Թ․ «Մեծ հայրենականը Հովհաննես Մելքոնյանի երկերում» Համահայկական թվանշային գրադարան
Առաքելյան, Վազգեն, «Հովհաննես Մելքոնյան գրողը (գրական դիմանկարի փորձ)», «Հրապարակ օրաթերթ» 2014թ․ ապրիլի 11 https://hraparak.am/am/post/591fb1a7e3d84d0d37fd69ba[3]
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Մելքոնյան» հոդվածին։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Մելքոնյան» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 396)։ |
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան».
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան».
- ↑ Առաքելյան, Վազգեն (2014 թ․ ապրիլի 11). «Հովհաննես Մելքոնյան գրողը (գրական դիմանկարի փորձ)». «Հրապարակ օրաթերթ».
- Փետրվարի 27 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Անիպեմզա գյուղում ծնվածներ
- Դեկտեմբերի 6 մահեր
- 2009 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Հայ արձակագիրներ
- Հայ դրամատուրգներ
- Հայ տղամարդ գրողներ