Մարգո Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարգո Մուրադյան
Ծնվել էսեպտեմբերի 9, 1927(1927-09-09)
ԾննդավայրԱխալցխա, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ
Մահացել էապրիլի 28, 2016(2016-04-28)[1] (88 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1949)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Ջիմ Թորոսյան
Պարգևներ և մրցանակներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Մարգո (Մարգարիտ) Գրիգորի Մուրադյան (սեպտեմբերի 9, 1927(1927-09-09), Ախալցխա, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ - ապրիլի 28, 2016(2016-04-28)[1], Երևան, Հայաստան), հայ դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1961), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978)։

Ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգո Մուրադյանը ծնվել է 1927 թվականին Ախալցխայում։ 1934 թվականից տեղափոխվել է Երևան։ 1949 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1949 թվականից, Արմեն Գուլակյանի հրավերով, խաղացել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում։ Աչքի է ընկել դրամատիկական, կենցաղային, բնութագրական դերերով։ Մասնակցել է ռադիո և հեռուստաբեմադրությունների[2][3]։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ. Խուգաևի «Անդրոն և Սանդրոն»
  • Սովաժոնի «Չաո»

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ, 1956
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1961
  • ՀԽՍՀ ժողողվրդական արտիստ, 1978

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բալայան Վ., Մարգո Մուրադյան, Երևան, 1974։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է անվանի դերասանուհի Մարգարիտա Մուրադյանը
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Թատրոնը եղավ ու մնաց նրա առաջին ու ամենամեծ սերը». www.irates.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.